Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

 Արմավիրի մշակույթի տանը ներկայացվել է «Չիվնինգ» կրթաթոշակային ծրագիրը

Արմավիրի մշակույթի տանը ներկայացվել է «Չիվնինգ» կրթաթոշակային ծրագիրը 11.07.2019

ՀՀ Արմավիրի մարզպետարանի աջակցությամբ Արմավիրի մշակույթի տանը տեղի է ունեցել «Չիվնինգ» կրթաթոշակի մասին տեղեկատվական հանդիպում, որի ընթացքում Հայաստանում Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության դեսպանության ներկայացուցիչները մանրամասներ են ներկայացրել կրթաթոշակային ծրագրի վերաբերյալ` ընդգծելով, որ բրիտանական կառավարության հեղինակավոր «Չիվնինգ» կրթաթոշակային ծրագիրը Միացյալ Թագավորության և Հայաստանի Հանրապետության միջև համագործակցության կարևոր...

 Սուբվենցիոն ծրագրով սկսվել են Շահումյան թ/ֆ համայնքի բազմաբնակարան շենքերի գազաֆիկացման աշխատանքները

Սուբվենցիոն ծրագրով սկսվել են Շահումյան թ/ֆ համայնքի բազմաբնակարան շենքերի գազաֆիկացման աշխատանքները 11.07.2019

Շահումյան թ/ֆ համայնքում սուբվենցիոն ծրագրի շրջանակում սկսվել են համայնքի բազմաբնակարան շենքերի գազաֆիկացման աշխատանքները: Ծրագրի նախագծանախահաշվային արժեքը 21 մլն 528 հազար դրամ է: Համայնքի բազմաբնակարան շենքերի գազաֆիկացման ծրագրի համար ՀՀ պետական բյուջեից տրամադրվող սուբվենցիայի չափաբաժինը և համայնքի մասնակցությունը 10 մլն 764 հազարական դրամ է: *** Արմավիրի մարզի 40 համայնքի կողմից մարզպետարան ներկայացված սուբվենցիոն 45 ծրագրից Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների...

 Մարզպետ Համբարձում Մաթևոսյանի մոտ տեղի է ունեցել քաղաքացիների հերթական ընդունելությունը

Մարզպետ Համբարձում Մաթևոսյանի մոտ տեղի է ունեցել քաղաքացիների հերթական ընդունելությունը 11.07.2019

ՀՀ Արմավիրի մարզպետ Համբարձում Մաթևոսյանի մոտ մարզպետարանի ոլորտային պատասխանատուների ներկայությամբ այսօր տեղի է ունեցել քաղաքացիների հերթական ընդունելությունը, որին մասնակցել է նախապես գրանցված 5 քաղաքացի: Քաղաքացիները մարզպետին դիմել են անձնական, սոցիալ և գործնական բնույթի հարցերով, այդ թվում` մարզում մրգի վերամշակման գործարան հիմնելու գործընթացին աջակցություն ցուցաբերելու խնդրանքով: Ներկայացված հարցերը Համբարձում Մաթևոսյանը քննարկել է մարզպետարանի կառուցվածքային ստորաբաժանումների...

 Տեղի ունեցավ «Փառատոնը սահմանին. պատմական մայրաքաղաքներ՝ Երվանդաշատ, Բագարան» խորագրով միջոցառումը

Տեղի ունեցավ «Փառատոնը սահմանին. պատմական մայրաքաղաքներ՝ Երվանդաշատ, Բագարան» խորագրով միջոցառումը 08.07.2019

ՀՀ Արմավիրի մարզի Երվանդաշատ համայնքում ԱԺ պատգամավոր Նարեկ Մկրտչյանի նախաձեռնությամբ հուլիսի 7-ին տեղի է ունեցել «Փառատոնը սահմանին. պատմական մայրաքաղաքներ՝ Երվանդաշատ, Բագարան» խորագիրը կրող միջոցառումը, որի նպատակն է սահմանամերձ, հեռավոր համայնքները ճանաչելի դարձնել և հայրենիքի սահմանները ժողովրդի հոգում ամրագրել։ Փառատոնն իր շուրջ էր համախմբել գործադիր և օրենսդիր իշխանության ներկայացուցիչների, գիտակրթական, մշակութային, հասարակական կազմակերպությունների և տեղաբնակների։...

 Սուբվենցիոն ծրագրով սկսվել է Մայիսյան համայնքի ասֆալտբետոնե ծածկույթի հիմնանորոգումը

Սուբվենցիոն ծրագրով սկսվել է Մայիսյան համայնքի ասֆալտբետոնե ծածկույթի հիմնանորոգումը 08.07.2019

Մայիսյան համայնքում 2019 թվականի սուբվենցիոն ծրագրի շրջանակում մեկնարկել է համայնքի գլխավոր 1-ին փողոցի ասֆալտբետոնե ծածկույթի հիմնանորոգումը: Ծրագրի նախագծանախահաշվային արժեքը 17 մլն 497 հազար դրամ է, որից 5 մլն 497 հազար դրամը պետական բյուջեից տրամադրվող սուբվենցիայի չափաբաժինն է, իսկ 12 մլն դրամը` համայնքի մասնակցությունը: *** Արմավիրի մարզի 40 համայնքի կողմից մարզպետարան ներկայացված սուբվենցիոն 45 ծրագրից Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն է ներկայացվել 37...

Համբարձում Մաթևոսյանն ընդունել է ԱՄՆ-ում բնակվող հայազգի գործարար Անդրանիկ Կոզանյանին

Համբարձում Մաթևոսյանն ընդունել է ԱՄՆ-ում բնակվող հայազգի գործարար Անդրանիկ Կոզանյանին 04.07.2019

ՀՀ Արմավիրի մարզպետ Hambardzum Matevosyan/Համբարձում Մաթեւոսյանը հուլիսի 3-ին ընդունել է ԱՄՆ-ում բնակվող հայազգի գործարար, «ԱՐՄԵՆ ՖՐՈՒԹ ԸՆԴ ՆԱՏ» ընկերության հիմնադիր Անդրանիկ Կոզանյանին և տնօրեն Հայկ Մանուկյանին: «ԱՐՄԵՆ ՖՐՈՒԹ ԸՆԴ ՆԱՏ» ընկերությունն Արմավիրի մարզի Կողբավան համայնքում 1000 հեկտար հողատարածք է գնել` պիստակի այգի հիմնելու նպատակով: 12 հեկտարի վրա արդեն այգի է հիմնվել` Կալիֆորնիայից ներկրված սերմերով, որոնք, ի տարբերություն իրանականի, ավելի մեծ...

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-03 16:20:35