Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Սուբվենցիոն ծրագրերից ևս երեքը հավանության է արժանացել

Սուբվենցիոն ծրագրերից ևս երեքը հավանության է արժանացել 16.07.2019

2019 թվականի հուլիսի 11-ին փոխվարչապետ Տիգրան Ավինյանի մոտ կայացած սուբվենցիաներ ստանալու համար ծրագրային հայտերի գնահատման միջգերատեսչական հանձնաժողովի նիստի ընթացքում քննարկվել և հավանության են արժանացել ՀՀ Արմավիրի Վանանդ համայնքի «Համայնքի ոռոգման ցանցի վերակառուցում հիմնանորոգում», Գետաշեն համայնքի «Համայնքի ջրագծերի կառուցում» ծրագրերը:​ Համապատասխան շրջաբերական գրությամբ համայնքի ղեկավարներին առաջարկվել է ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով հայտարարել...

 Մարզպետը շարունակում է համայնքային այցերը

Մարզպետը շարունակում է համայնքային այցերը 15.07.2019

ՀՀ Արմավիրի մարզպետ Համբարձում Մաթեւոսյանը շարունակում է համայնքային այցերը: Մարզպետարանի ոլորտային պատասխանատուների ուղեկցությամբ մարզպետն այսօր եղել է Բաղրամյան և Շենիկ համայնքներում: Բաղրամյան համայնքում Համբարձում Մաթևոսյանին ներկայացվել է համայնքի Արցախի փողոցի 39/1 բազմաբնակարան շենքի նորոգման սուբվենցիոն ծրագիրը, որի նախագծանախահաշվային արժեքը 9 մլն 581 հազար դրամ է: Ծրագրի համար ՀՀ պետական բյուջեից տրամադրվող սուբվենցիայի չափաբաժինը և համայնքի մասնակցությունը 4 մլն 790 հազարական...

Արևիկ համայնքում մեկնարկել են ️սուբվենցիոն ծրագրով նախատեսված աշխատանքները

Արևիկ համայնքում մեկնարկել են ️սուբվենցիոն ծրագրով նախատեսված աշխատանքները 15.07.2019

2019 թ. սուբվենցիոն ծրագրով Արևիկ համայնքում մեկնարկել են ջրամատակարարման ցանցի վերակառուցման և ընդլայնման աշխատանքները: Ծրագրի նախագծանախահաշվային արժեքը 12 մլն 167 հազար դրամ է, որից ՀՀ պետական բյուջեից տրամադրվող սուբվենցիայի չափաբաժինը կազմում է 6 մլն 692 հազար դրամ, համայնքի մասնակցությունը՝ 5 մլն 475 հազար դրամ է: *** Արմավիրի մարզի 40 համայնքի կողմից մարզպետարան ներկայացված սուբվենցիոն 45 ծրագրից Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն է ներկայացվել 37...

 Համբարձում Մաթևոսյանն ընդունել է մարզը ներկայացնող գերազանցության մեդալակրին

Համբարձում Մաթևոսյանն ընդունել է մարզը ներկայացնող գերազանցության մեդալակրին 12.07.2019

ՀՀ Արմավիրի մարզպետ Համբարձում Մաթևոսյանն այսօր ընդունել է Թաիրովի միջնակարգ դպրոցի 2018-20119 ուսումնական տարվա շրջանավարտ Աննա Բեջանյանին, ով պարգևատրվել է գերազանցության մեդալով և հատուկ նմուշի ատեստատով: Մարզպետը շնորհավորել է մեդալակիր շրջանավարտին ուսման մեջ ունեցած մեծ հաջողության համար` կարևորելով նման աշակերտների դերակատարումը մարզում կրթությունը բարձրունքում պահելու գործում և հույս հայտելով, որ Աննայի օրինակը վարակիչ կդառնա մյուս աշակերտների համար: Համբարձում Մաթևոսյանը...

 Մարզպետն ընդունել է ՍԱՊԾ Արմավիրի մարզային կենտրոնի պետին և ԱԱՏՄ Արարատի և Արմավիրի տարածքային կառույցների ղեկավարներին

Մարզպետն ընդունել է ՍԱՊԾ Արմավիրի մարզային կենտրոնի պետին և ԱԱՏՄ Արարատի և Արմավիրի տարածքային կառույցների ղեկավարներին 12.07.2019

ՀՀ Արմավիրի մարզպետ Համբարձում Մաթևոսյանն այսօր ընդունել է Սննդամթերքի անվտանգության պետական ծառայության Արմավիրի մարզային կենտրոնի պետ Ալեքսան Մկրտչյանին և Առողջապահության, աշխատանքի տեսչական մարմնի Արմավիր և Արարատի տարածքային կառույցի ղեկավար Կարեն Մնացականյանին: Ողջունելով տեսչական մարմինների մարզային պատասխանատուներին` Համբարձում Մաթևոսյանը նշել է, որ հանդիպումն ավելի շատ նպատակ ունի սերտացնելու համագործակցությունը` մարզում ոլորտներին առնչվող խնդիրներն արագ և արդյունավետ կերպով...

 Արմավիրի մշակույթի տանը ներկայացվել է «Չիվնինգ» կրթաթոշակային ծրագիրը

Արմավիրի մշակույթի տանը ներկայացվել է «Չիվնինգ» կրթաթոշակային ծրագիրը 11.07.2019

ՀՀ Արմավիրի մարզպետարանի աջակցությամբ Արմավիրի մշակույթի տանը տեղի է ունեցել «Չիվնինգ» կրթաթոշակի մասին տեղեկատվական հանդիպում, որի ընթացքում Հայաստանում Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության դեսպանության ներկայացուցիչները մանրամասներ են ներկայացրել կրթաթոշակային ծրագրի վերաբերյալ` ընդգծելով, որ բրիտանական կառավարության հեղինակավոր «Չիվնինգ» կրթաթոշակային ծրագիրը Միացյալ Թագավորության և Հայաստանի Հանրապետության միջև համագործակցության կարևոր...

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-03 12:53:03