Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Մարզպետարանի աշխատակիցները պարգեւատրվել են Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարի շնորհակալագրով

Մարզպետարանի աշխատակիցները պարգեւատրվել են Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարի շնորհակալագրով 05.09.2019

ՀՀ Արմավիրի մարզպետ Համբարձում Մաթեւոսյանն այսօր ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանի կողմից շնորհակալագրեր է հանձնել ՀՀ Արմավիրի մարզպետարանի զարգացման ծրագրերի, զբոսաշրջության եւ վերլուծության բաժնի պետ Լիլիթ Մուշեղյանին, Զորահավաքային նախապատրաստության բաժնի պետ Աշոտ Հակոբյանին եւ Քարտուղարության ընդհանուր բաժնի առաջատար մասնագետ Լիաննա Մուրադյանին` ծառայողական պարտականությունները պատշաճ կերպով իրականացնելու համար: Համբարձում Մաթեւոսյանը շնորհավորել է...

Ճանապարների վերանորոգումը եւ, առհասարակ, մարզում ընթացող շինաշխատանքները պետք է իրականացվեն բարձր որակով. Համբարձում Մաթեւոսյանն

Ճանապարների վերանորոգումը եւ, առհասարակ, մարզում ընթացող շինաշխատանքները պետք է իրականացվեն բարձր որակով. Համբարձում Մաթեւոսյանն 05.09.2019

ՀՀ Արմավիրի մարզպետ Համբարձում Մաթեւոսյանն այսօր այցելել է Մ-5 Երեւան-Արմավիր  միջպետական մայրուղու Մուսալեռ-Պտղունք ճանապարահահատված, որն այժմ վերանորոգվում է պետական բյուջեի միջոցներով: Ընդհանուր հիմնանորոգվող հատվածը կազմում է 3,7 կմ: Ճանապարհը վերանորոգվում է «Շին պլյուս» ՍՊԸ-ի կողմից: Սկզբնական փուլում կատարվել են հին ասֆալտբետոնե ծածկի ֆրեզավորում, փոսային նորոգում, հարթեցում, իսկ այսօրվանից սկսվել են ասֆալտապատման աշխատանքները: Համբարձում Մաթեւոսյանը...

Մարզպետ Համբարձում Մաթեւոսյանի մոտ տեղի է ունեցել քաղաքացիների հերթական ընդունելությունը

Մարզպետ Համբարձում Մաթեւոսյանի մոտ տեղի է ունեցել քաղաքացիների հերթական ընդունելությունը 05.09.2019

ՀՀ Արմավիրի մարզպետ Համբարձում Մաթեւոսյանի մոտ փոխմարզպետ Կարեն Գրիգորյանի եւ մարզպետարանի ոլորտային պատասխանատուների ներկայությամբ այսօր տեղի է ունեցել քաղաքացիների հերթական ընդունելությունը, որին մասնակցել է նախապես գրանցված մարզի 5 բնակիչ, եւս 3-ին էլ մարզպետն ընդունել է արտահերթ: Քաղաքացիները մարզպետին հիմնականում դիմել են անձնական բնույթի հարցերով, դրամական օգնության խնդրանքով եւ ներհամայնքային խնդիրներով: Ներկայացված հիմնական հարցերին մարզպետ Համբարձում Մաթեւոսյանի կողմից տրվել...

«Արմավիրի մարզում համակարգային կոռուպցիան վերացել է». Արմավիրի մարզպետ Համբարձում Մաթևոսյան (տեսանյութ)

«Արմավիրի մարզում համակարգային կոռուպցիան վերացել է». Արմավիրի մարզպետ Համբարձում Մաթևոսյան (տեսանյութ) 04.09.2019

Արմավիրի մարզպետ Համբարձում Մաթևոսյանը Sputnik Արմենիայի «Մութ անկյուն» հաղորդման ընթացքում անդրադարձել է Արմավիրի մարզի հասարակական կյանքի տարբեր ոլորտներում նախկինում եղած կոռուպցիոն երեւույթներին, ապօրինություններին, կոռուպցիոն սխեմաներին ու չարաշահումներին ( https://youtu.be/2wlsvczynYg ):  

 Կառավարության հավանությանն է արժանացել մարզում առաջնահերթ լուծում պահանջող եւս 4 ծրագիր

Կառավարության հավանությանն է արժանացել մարզում առաջնահերթ լուծում պահանջող եւս 4 ծրագիր 04.09.2019

ՀՀ կառավարության հավանությանն է արժանացել ՀՀ Արմավիրի մարզպետարանի կողմից ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարություն ներկայացված մարզում առաջնային լուծում պահանջող եւս 4 ծրագիր: Այդ ծրագրերն են. • Էջմիածին քաղաքում կոյուղագծերի ընդլայնում. • Նորակերտ համայնքում մշակույթի տան ջեռուցում. • Սարդարապատ համայնքի միջնակարգ դպրոցի մարզադահլիճի վերանորոգում. • Ալաշկերտ համայնքում խորքային հորի վերականգնում.

 Արմավիրի մարզում խաղողի մթերումը մասամբ սկսվել է

Արմավիրի մարզում խաղողի մթերումը մասամբ սկսվել է 04.09.2019

Սեպտեմբերի 2-ից Արմավիրի մարզում գործող «ՄԱՊ» ՓԲԸ-ում, «Պռոշյանի կոնյակի գործարան» եւ «ՍԱՄ-ԿՈՆ» ՍՊԸ-ներում խաղողի մթերումն արդեն սկսվել է: «ՄԱՊ» ՓԲԸ-ում եւ «Պռոշյանի կոնյակի գործարան» ՍՊԸ-ի Արմավիրի մասնաճյուղում մթերվում են խաղողի կանգուն, ռկածիթելի, սեղանի եւ կարմրահյութ սորտերը: «ՄԱՊ» ՓԲԸ-ում կանգուն, ռկածիթելի եւ սեղանի սորտի խաղողները մթերվում են կիլոգրամը 150, իսկ կարմրահյութը` 200 դրամով: «Պռոշյանի...

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-26 18:13:28