Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

 Քննարկվել են Հայաստանի մանուկներ հիմնադրամի կողմից մարզում իրականացվող եւ նախատեսվող ծրագրերը

Քննարկվել են Հայաստանի մանուկներ հիմնադրամի կողմից մարզում իրականացվող եւ նախատեսվող ծրագրերը 11.09.2019

ՀՀ Արմավիրի մարզպետ Համբարձում Մաթեւոսյանն այսօր հանդիպում-քննարկում է ունեցել Հայաստանի մանուկներ հիմնադրամի (COAF) ավագ խորհրդական, հիմնադիրի ներկայացուցիչ Էրիկ Գյուլազյանի հետ: Համբարձում Մաթեւոսյանին է ներկայացվել հիմնադրամի կողմից 2004 թվականից մարզի 13 համայնքում կրթության, առողջապահության, երեխայի եւ ընտանիքի աջակցության, տնտեսական զարգացման, ենթակառուցվածքների վերականգնման եւ վերանորոգման ուղղությամբ իրականացնվող համապարփակ զարգացման ծրագրերը: Հանդիպման ընթացքում քննարկվել են...

 Մարզպետ Համբարձում Մաթեւոսյանն այցելել է «Կարաս Վայնս» ընկերություն

Մարզպետ Համբարձում Մաթեւոսյանն այցելել է «Կարաս Վայնս» ընկերություն 10.09.2019

ՀՀ Արմավիրի մարզպետ Համբարձում Մաթեւոսյանն այսօր այցելել է «Կարաս Վայնս» ընկերություն («ՏԻԵՌԱՍ ԴԵ ԱՐՄԵՆԻԱ» ՓԲԸ): «Կարաս» գինու գործարանի տնօրեն Խուլիանա Դել Ագիլայի եւ այլ պատասխանատուների ուղեցությամբ մարզպետը շրջել է գործարանի հիմնական արտադրամասերում, եղել ժամանակակից տեխնոլոգիաներով հագեցած խաղողի այգիներում, ծանոթացել կաթիլային ոռոգման համակարգի գործածությանը եւ հակակարկտային ցանցերով բնական աղետներից պաշտպանության իրականացմանը։ Համբարձում...

 Մարզպետը շնորհակալագրով է պարգեւատրել Էջմիածնի բժշկական կենտրոնի գինեկոլոգիական բաժանմունքի վարիչին

Մարզպետը շնորհակալագրով է պարգեւատրել Էջմիածնի բժշկական կենտրոնի գինեկոլոգիական բաժանմունքի վարիչին 10.09.2019

Բժշկության բնագավառում ունեցած մեծ ավանդի եւ երկարամյա անբասիր աշխատանքային գործունեության համար ՀՀ Արմավիրի մարզպետ Համբարձում Մաթեւոսյանն այսօր շնորհակալագրով է պարգեւատրել Էջմիածին բժշկական կենտրոնի գինեկոլոգիական բաժանմունքի վարիչ Կարմեն Ղազարյանին: Բարձր գնահատելով բժշկուհու 60-ամյա աշխատանքային գործունեությունը` մարզպետը նրան մաղթել է քաջառողջություն, տոկունություն եւ նորանոր հաջողություններ մասնագիտական աշխատանքում: Ցուցաբերած ուշադրության համար վաստակաշատ բժշկուհին իր հերթին...

«Մշակութային վերածնունդ» արվեստների եւ արհեստների միջազգային փառատոնին ներկայացվել են Արմավիրի մարզի ստեղծագործողների աշխատանքները

«Մշակութային վերածնունդ» արվեստների եւ արհեստների միջազգային փառատոնին ներկայացվել են Արմավիրի մարզի ստեղծագործողների աշխատանքները 09.09.2019

«MEDIA ONIX» մշակույթի եւ տուրիզմի պրոպագանդման ընկերությունը, Հայաստանի զբոսաշրջության կոմիտեի եւ Հայաստանի զբոսաշրջության զարգացման հիմնադրամի աջակցությամբ, 2013 թվականից Դիլիջան համայնքում կազմակերպում է «Մշակութային վերածնունդ» արվեստների եւ արհեստների hամահայկական, այս տարվանից՝ միջազգային փառատոնը։ Ավանդական դարձած փառատոնի գործընկերներն են ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների, Տնտեսական զարգացման եւ ներդրումների, Արտաքին գործերի, Մշակույթի,...

ՊԱՐԶԱԲԱՆՈւՄ

ՊԱՐԶԱԲԱՆՈւՄ 09.09.2019

Անդրադառնալով «News.am» լրատվական կայքում «55 տարեկան տղամարդ եմ, աղջկաս համար՝ նաեւ մայր. հայրն աուտիկ դստեր հետ փողոցում է գիշերում» վերտառությամբ տեսանյութին՝ հարկ ենք համարում տեղեկացնել, որ Կարո Գեւորգյանը դեռեւս 2017 թվականից պարբերաբար դրամական օգնություն է ստացել ՀՀ Արմավիի մարզպետարանից։ Այդ մասին վկայում են համապատախան իրավական ակտերը եւ քաղաքացու ստորագրությամբ ստացած գումարի տեղեկանքները։ Մարզպետարանը վերջինիս աջակցություն է ցուցաբերել նաեւ փաստաթղթային եւ...

 Աղացած ասֆալտի շերտով բարեկարգվել են Պտղունք համայնքի ճանապարհները

Աղացած ասֆալտի շերտով բարեկարգվել են Պտղունք համայնքի ճանապարհները 09.09.2019

Ինչպես արդեն տեղեկացրել էինք, Երեւան-Արմավիր Մ-5 միջպետական մայրուղու Մուսալեռ-Պտղունք 3,7 կմ երկարությամբ ճանապարհահատվածի նորոգման արդյունքում առաջացած աղացած ասֆալտը տրամադրվում է մարզի համայնքներին` փողոցներում փոսալցման եւ հարթեցման աշխատանքներ իրականացնելու համար: Համայնքային նշանակության ճանապարհների բարեկարգման նպատակով մարզպետարանի կողմից աղացած ասֆալտի հերթական խմբաքանակը տրամադրվել է Պտղունք համայնքին, որի արդյունքում փոսալցվել եւ հարթեցվել է Մ-5 միջպետական ճանապարհի`...

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-07 17:37:32