Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՀՀ Արմավիրի մարզպետ Համբարձում Մաթեւոսյանը հանդիպում է ունեցել «1000 տարվա գյուղամեջ» փառատոնի նախաձեռնող խմբի հետ:

ՀՀ Արմավիրի մարզպետ Համբարձում Մաթեւոսյանը հանդիպում է ունեցել «1000 տարվա գյուղամեջ» փառատոնի նախաձեռնող խմբի հետ: 07.09.2019

Հանդիպման ընթացքում քննարկվել են սեպտեմբերի 29-ին Փշատավան համայնքում նախատեսված «1000 տարվա գյուղամեջ» փառատոնին վերաբերող մի շարք մանրամասներ եւ ներհամայնքային բնույթի հարցեր: Համբարձում Մաթեւոսյանն իր խոսքում նշել է, որ հաշվի առնելով նաեւ համայնքում սպասվող փառատոնը՝ մարզպետարանի կողմից 90 խմ ասֆալտ է տրամադրվել Արգավանդ-Փշատավան միջհամայնքային ճանապարհի հարթեցման համար: Փառատոնի նախաձեռնող խմբի անդամները մարզպետին տեղեկացրել են, որ այս տարի միջոցառման նպատակն է Փշատավան...

 Քննարկվել է մարզի բնակավայրերի անվանափոխման ենթակա տեղանունների հարցը

Քննարկվել է մարզի բնակավայրերի անվանափոխման ենթակա տեղանունների հարցը 06.09.2019

ՀՀ Արմավիրի մարզպետ Համբարձում Մաթեւոսյանն այսօր խորհրդակցություն է անցկացրել բնակավայրերի անվանափոխման ենթակա համայնքների ղեկավարների եւ մարզպետարանի ոլորտային պատասխանատուների մասնակցությամբ, որի ընթացքում քննարկվել է կրկնվող եւ անբարեհունչ անվանումներով համայնքների անվանափոխման հարցը: Ներկայացնելով ՀՀ կադաստրի կոմիտեի անվանափոխումների մասնագիտական հանձնաժողովի կողմից կազմված Արմավիրի մարզի անվանափոխության ենթակա համայնքների ցանկը եւ առաջարկվող անվանումները` մարզպետ Համբարձում...

Սկսվել է Տարոնիկ համայնքից դեպի «Մեծամոր» պատմահնագիտական արգելոց-թանգարան տանող ճանապարհահատվածի վերանորոգումը

Սկսվել է Տարոնիկ համայնքից դեպի «Մեծամոր» պատմահնագիտական արգելոց-թանգարան տանող ճանապարհահատվածի վերանորոգումը 06.09.2019

Պետական բյուջեի միջոցներով այսօրվանից սկսվել է Տարոնիկ համայնքից դեպի «Մեծամոր» պատմահնագիտական արգելոց-թանգարան տանող 4,1 կմ երկարությամբ ճանապարհահատվածի վերանորոգումը: Ճանապարհաշինական աշխատանքներն իրականացվում են «Վերմա» ՓԲ ընկերության կողմից: Նշված ճանապարհահատվածի վերանորոգումը կարեւոր խթան է մարզում զբոսաշրջությունը զարգացնելու տեսանկյունից, քանի որ արգելոց-թանգարանն իր պատմաճարտարապետական նշանակությամբ բացառիկ է եւ այցելուների շրջանում մեծ հետաքրքրություն է...

 Մարզպետը սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի հետ այցելել է համայնքներ

Մարզպետը սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի հետ այցելել է համայնքներ 06.09.2019

ՀՀ Արմավիրի մարզպետ Համբարձում Մաթեւոսյանը և ՀՀ վարչապետի աշխատակազմի սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանն այցելել են Տալվորիկ համայնքում չրի արտադրությամբ զբաղվող «Նոյի Այգիներ» եւ Արաքսի «Ոսկենի գինիներ» ընտանեկան գինեգործական ընկերություններ, ապա` Մրգաշատ համայնք: «Նոյի Այգիներ» չրագործական ընկերության պատասխանատուն հյուրերին ներկայացրել է իրենց 10-ամյա գործունեությունը, որի ընթացքում շուրջ 60 հա հողատարածքի վրա հիմնվել է պտղատու...

Մարզպետարանի աշխատակիցները պարգեւատրվել են Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարի շնորհակալագրով

Մարզպետարանի աշխատակիցները պարգեւատրվել են Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարի շնորհակալագրով 05.09.2019

ՀՀ Արմավիրի մարզպետ Համբարձում Մաթեւոսյանն այսօր ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանի կողմից շնորհակալագրեր է հանձնել ՀՀ Արմավիրի մարզպետարանի զարգացման ծրագրերի, զբոսաշրջության եւ վերլուծության բաժնի պետ Լիլիթ Մուշեղյանին, Զորահավաքային նախապատրաստության բաժնի պետ Աշոտ Հակոբյանին եւ Քարտուղարության ընդհանուր բաժնի առաջատար մասնագետ Լիաննա Մուրադյանին` ծառայողական պարտականությունները պատշաճ կերպով իրականացնելու համար: Համբարձում Մաթեւոսյանը շնորհավորել է...

Ճանապարների վերանորոգումը եւ, առհասարակ, մարզում ընթացող շինաշխատանքները պետք է իրականացվեն բարձր որակով. Համբարձում Մաթեւոսյանն

Ճանապարների վերանորոգումը եւ, առհասարակ, մարզում ընթացող շինաշխատանքները պետք է իրականացվեն բարձր որակով. Համբարձում Մաթեւոսյանն 05.09.2019

ՀՀ Արմավիրի մարզպետ Համբարձում Մաթեւոսյանն այսօր այցելել է Մ-5 Երեւան-Արմավիր  միջպետական մայրուղու Մուսալեռ-Պտղունք ճանապարահահատված, որն այժմ վերանորոգվում է պետական բյուջեի միջոցներով: Ընդհանուր հիմնանորոգվող հատվածը կազմում է 3,7 կմ: Ճանապարհը վերանորոգվում է «Շին պլյուս» ՍՊԸ-ի կողմից: Սկզբնական փուլում կատարվել են հին ասֆալտբետոնե ծածկի ֆրեզավորում, փոսային նորոգում, հարթեցում, իսկ այսօրվանից սկսվել են ասֆալտապատման աշխատանքները: Համբարձում Մաթեւոսյանը...

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-07 17:37:32