Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

 Մարզպետը շնորհակալագրով է պարգեւատրել Էջմիածնի բժշկական կենտրոնի գինեկոլոգիական բաժանմունքի վարիչին

Մարզպետը շնորհակալագրով է պարգեւատրել Էջմիածնի բժշկական կենտրոնի գինեկոլոգիական բաժանմունքի վարիչին 10.09.2019

Բժշկության բնագավառում ունեցած մեծ ավանդի եւ երկարամյա անբասիր աշխատանքային գործունեության համար ՀՀ Արմավիրի մարզպետ Համբարձում Մաթեւոսյանն այսօր շնորհակալագրով է պարգեւատրել Էջմիածին բժշկական կենտրոնի գինեկոլոգիական բաժանմունքի վարիչ Կարմեն Ղազարյանին: Բարձր գնահատելով բժշկուհու 60-ամյա աշխատանքային գործունեությունը` մարզպետը նրան մաղթել է քաջառողջություն, տոկունություն եւ նորանոր հաջողություններ մասնագիտական աշխատանքում: Ցուցաբերած ուշադրության համար վաստակաշատ բժշկուհին իր հերթին...

«Մշակութային վերածնունդ» արվեստների եւ արհեստների միջազգային փառատոնին ներկայացվել են Արմավիրի մարզի ստեղծագործողների աշխատանքները

«Մշակութային վերածնունդ» արվեստների եւ արհեստների միջազգային փառատոնին ներկայացվել են Արմավիրի մարզի ստեղծագործողների աշխատանքները 09.09.2019

«MEDIA ONIX» մշակույթի եւ տուրիզմի պրոպագանդման ընկերությունը, Հայաստանի զբոսաշրջության կոմիտեի եւ Հայաստանի զբոսաշրջության զարգացման հիմնադրամի աջակցությամբ, 2013 թվականից Դիլիջան համայնքում կազմակերպում է «Մշակութային վերածնունդ» արվեստների եւ արհեստների hամահայկական, այս տարվանից՝ միջազգային փառատոնը։ Ավանդական դարձած փառատոնի գործընկերներն են ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների, Տնտեսական զարգացման եւ ներդրումների, Արտաքին գործերի, Մշակույթի,...

ՊԱՐԶԱԲԱՆՈւՄ

ՊԱՐԶԱԲԱՆՈւՄ 09.09.2019

Անդրադառնալով «News.am» լրատվական կայքում «55 տարեկան տղամարդ եմ, աղջկաս համար՝ նաեւ մայր. հայրն աուտիկ դստեր հետ փողոցում է գիշերում» վերտառությամբ տեսանյութին՝ հարկ ենք համարում տեղեկացնել, որ Կարո Գեւորգյանը դեռեւս 2017 թվականից պարբերաբար դրամական օգնություն է ստացել ՀՀ Արմավիի մարզպետարանից։ Այդ մասին վկայում են համապատախան իրավական ակտերը եւ քաղաքացու ստորագրությամբ ստացած գումարի տեղեկանքները։ Մարզպետարանը վերջինիս աջակցություն է ցուցաբերել նաեւ փաստաթղթային եւ...

 Աղացած ասֆալտի շերտով բարեկարգվել են Պտղունք համայնքի ճանապարհները

Աղացած ասֆալտի շերտով բարեկարգվել են Պտղունք համայնքի ճանապարհները 09.09.2019

Ինչպես արդեն տեղեկացրել էինք, Երեւան-Արմավիր Մ-5 միջպետական մայրուղու Մուսալեռ-Պտղունք 3,7 կմ երկարությամբ ճանապարհահատվածի նորոգման արդյունքում առաջացած աղացած ասֆալտը տրամադրվում է մարզի համայնքներին` փողոցներում փոսալցման եւ հարթեցման աշխատանքներ իրականացնելու համար: Համայնքային նշանակության ճանապարհների բարեկարգման նպատակով մարզպետարանի կողմից աղացած ասֆալտի հերթական խմբաքանակը տրամադրվել է Պտղունք համայնքին, որի արդյունքում փոսալցվել եւ հարթեցվել է Մ-5 միջպետական ճանապարհի`...

ՀՀ Արմավիրի մարզպետ Համբարձում Մաթեւոսյանը հանդիպում է ունեցել «1000 տարվա գյուղամեջ» փառատոնի նախաձեռնող խմբի հետ:

ՀՀ Արմավիրի մարզպետ Համբարձում Մաթեւոսյանը հանդիպում է ունեցել «1000 տարվա գյուղամեջ» փառատոնի նախաձեռնող խմբի հետ: 07.09.2019

Հանդիպման ընթացքում քննարկվել են սեպտեմբերի 29-ին Փշատավան համայնքում նախատեսված «1000 տարվա գյուղամեջ» փառատոնին վերաբերող մի շարք մանրամասներ եւ ներհամայնքային բնույթի հարցեր: Համբարձում Մաթեւոսյանն իր խոսքում նշել է, որ հաշվի առնելով նաեւ համայնքում սպասվող փառատոնը՝ մարզպետարանի կողմից 90 խմ ասֆալտ է տրամադրվել Արգավանդ-Փշատավան միջհամայնքային ճանապարհի հարթեցման համար: Փառատոնի նախաձեռնող խմբի անդամները մարզպետին տեղեկացրել են, որ այս տարի միջոցառման նպատակն է Փշատավան...

 Քննարկվել է մարզի բնակավայրերի անվանափոխման ենթակա տեղանունների հարցը

Քննարկվել է մարզի բնակավայրերի անվանափոխման ենթակա տեղանունների հարցը 06.09.2019

ՀՀ Արմավիրի մարզպետ Համբարձում Մաթեւոսյանն այսօր խորհրդակցություն է անցկացրել բնակավայրերի անվանափոխման ենթակա համայնքների ղեկավարների եւ մարզպետարանի ոլորտային պատասխանատուների մասնակցությամբ, որի ընթացքում քննարկվել է կրկնվող եւ անբարեհունչ անվանումներով համայնքների անվանափոխման հարցը: Ներկայացնելով ՀՀ կադաստրի կոմիտեի անվանափոխումների մասնագիտական հանձնաժողովի կողմից կազմված Արմավիրի մարզի անվանափոխության ենթակա համայնքների ցանկը եւ առաջարկվող անվանումները` մարզպետ Համբարձում...

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-25 16:04:49