Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ 27.11.2019

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը մարզերում գործող հասարակական կազմակերպությունների համար հայտարարում է մրցույթներ՝ ուղղված տարեցներին, հաշմանդամություն ունեցող անձանց, երեխաներին և ընտանեկան բռնության ենթարկված անձանց բազմաբնույթ համայնքահենք ծառայությունների մատուցմանը։ «ՀՀ երեխաների շուրջօրյա խնամք և պաշտպանություն իրականացնող հաստատություններում խնամվող և հաստատությունում հայտնվելու ռիսկի խմբում գտնվող երեխաների ընտանիք վերադարձնելու և մուտքը...

 Ավտոմեքենաների հնամաշ թափքերը որպես մետաղի ջարդոն հանձնելու վերաբերյալ կարևոր տեղեկատվություն

Ավտոմեքենաների հնամաշ թափքերը որպես մետաղի ջարդոն հանձնելու վերաբերյալ կարևոր տեղեկատվություն 25.11.2019

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր ֆեյսբուքյան էջում ներկայացնում է այն հասցեները, որտեղ մեր համաքաղաքացիները կարող են դիմել ավտոմեքենաների հնամաշ թափքերը (կմախքները) որպես մետաղի ջարդոն հանձնելու համար. 1. Երևան - Այվազովսկու 4/2 - Արտաշատյան խճուղի 5/1 Հեռախոս՝ 091-41-59-36 2. Գյումրի - Գյումրու կայարանամերձ տարածք, հեռ. 077-41-99-51 - Շարա Տալյան 7/2, հեռախոս 093-85-89-99 3. Վանաձոր Հյուսիսային փ. 14, հեռախոս 093-41-81-16 4. Մասիս Սայաթ Նովա 15, հեռախոս 093-24-03-32...

Կառավարության և մարզային իշխանության ամենօրյա հսկողության ներքո Արմավիրի մարզում լայն թափով շարունակվում են համայնքների սոցիալական և տնտեսական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված ծրագրերը

Կառավարության և մարզային իշխանության ամենօրյա հսկողության ներքո Արմավիրի մարզում լայն թափով շարունակվում են համայնքների սոցիալական և տնտեսական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված ծրագրերը 22.11.2019

ՀՀ Արմավիրի մարզպետ Համբարձում Մաթևոսյանը Տարածքային կառավարման և Ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանի հետ միասին այսօր այցելել է Տարոնիկ համայնք` ծանոթանալու պետական բյուջեի միջոցներով Տարոնիկից դեպի «Մեծամոր» պատմահնագիտական արգելոց-թանգարան տանող 4,1 կմ երկարությամբ ճանապարհահատվածի վերանորոգման աշխատանքներին, որի շրջանակներում եղել են նաև արգելոց-թանգարանում, ծանոթացել վաղ բրոնզի շրջանից մինչև ուշ միջնադարյան ժամանակաշրջանը ներկայացնող ցուցանմուշներին, ապա Մեծամոր...

Վերապատրաստման դասընթացներ` hանրակրթական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունք ստանալ ցանկացողներ համար

Վերապատրաստման դասընթացներ` hանրակրթական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունք ստանալ ցանկացողներ համար 22.11.2019

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կողմից երաշխավորված «Կրթություն առանց սահմանի» հասարակական կազմակերպությունն իրականացնում է վերապատրաստման դասընթացներ` hանրակրթական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունք (հավաստագիր) ստանալ ցանկացող անձանց համար: Ուսումնական հաստատության ղեկավարման իրավունքի համար կարող է վերապատրաստվել այն անձը, ով ունի բարձրագույն կրթություն և վերջին տասը տարվա ընթացքում մանկավարժական, գիտամանկավարժական աշխատանքի կամ կրթության...

Արմավիր քաղաքի թիվ 10 դպրոցում Անգլերենի ակումբ է բացվել

Արմավիր քաղաքի թիվ 10 դպրոցում Անգլերենի ակումբ է բացվել 22.11.2019

ՀՀ Արմավիրի մարզի Արմավիր քաղաքի թիվ 10 հիմնական դպրոցում «Անգլերենի ակումբներ՝ արդի հմտություններ, ուժեղ հասարակություն» եռամյա կրթական ծրագրի շրջանակներում այսօր բացվել է Անգլերենի ակումբ, որի նպատակն է աշակերտների անգլերենի հաղորդակցման և առանցքային հմտությունների զարգացումը: Նախաձեռնությունը ծրագրել և մշակել է Բրիտանական խորհուրդը` ՀՀ ԿԳՄՍ նախարարության հետ համագործակցությամբ և Միացյալ Թագավորության ֆինանսական աջակցությամբ: Ծրագիրը միտված է զարգացնել երիտասարդների...

Մարզպետն ընդունել է Ուկրաինայի Գերագույն Ռադայի պատվիրակությանը

Մարզպետն ընդունել է Ուկրաինայի Գերագույն Ռադայի պատվիրակությանը 21.11.2019

ՀՀ Արմավիրի մարզպետ Համբարձում Մաթևոսյանն այսօր ընդունել է Ուկրաինայի Գերագույն Ռադայի պատվիրակությանը` ՏԻՄ հանձնաժողովի քարտուղարության ղեկավար Անժելա Մալյուգայի գլխավորությամբ: Պատվիրակությունը Հայաստանում է փորձի փոխանակման նպատակով: Ողջունելով հյուրերին` Համբարձում Մաթևոսյանը ներկայացրել է իր գործառույթների հիմնական շրջանակը` ընդգծելով, որ մարզպետը մարզպետարանի աշխատակիցների միջոցով մարզում իրականացնում է պետական կառավարում, իրագործում Հայաստանի Հանրապետության կառավարության...

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-23 16:27:36