Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՏԿԵ նախարարությունում տեղի է ունեցել միջգերատեսչական քննարկում

ՏԿԵ նախարարությունում տեղի է ունեցել միջգերատեսչական քննարկում 05.02.2020

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունում այսօր տեղի է ունեցել խորհրդակցություն՝ ՏԿԵ նախարար Սուրեն Պապիկյանի, Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանի, Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի և մարզպետների մասնակցությամբ: Հանդիպման ընթացքում ոլորտային գերատեսչությունների ղեկավարները մարզպետների հետ քննարկել են միջգերատեսչական հարցեր, որոնք վերաբերել են կրթության և առողջապահության ոլորտի բարեփոխումներին և դրանք տարածքային կառավարման...

Ներկայացվել է «Շենքերի էներգաարդյունավետ արդիականացմանն ուղղված ներդրումների ռիսկերի նվազեցում» ծրագիրը

Ներկայացվել է «Շենքերի էներգաարդյունավետ արդիականացմանն ուղղված ներդրումների ռիսկերի նվազեցում» ծրագիրը 05.02.2020

ՀՀ Արմավիրի մարզպետի տեղակալ Կարեն Գրիգորյանը հանդիպում է ունեցել ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի և Կլիմայի կանաչ հիմնադրամի պատասխանատուների հետ, որին ներկա են գտնվել նաև Արմավիրի մարզպետի խորհրդական Վահե Դավթյանը, Արմավիրի և Մեծամորի քաղաքապետերը: Հանդիպման ընթացքում ներկայացվել է «Շենքերի էներգաարդյունավետ արդիականացմանն ուղղված ներդրումների ռիսկերի նվազեցում» ծրագիրը, որն ապահովում է շենքերի արտաքին պատերի ամբողջական ջերմամեկուսացում, ընդհանուր տարածքում նոր էներգաարդյունավետ...

Մարզում անասնագլխաքանակի բավականին մեծ աճ է գրանցվել

Մարզում անասնագլխաքանակի բավականին մեծ աճ է գրանցվել 01.02.2020

Արմավիրի մարզում 2020 թվականի հունվար ամսին իրականացված անասնագլխաքանակի հաշվառման ցուցանիշների համաձայն՝ 2019 թվականի նույն ժամանակահատվածի համեմատությամբ անասնագլխաքանակի բավականին մեծ աճ է գրանցվել: Հաշվառման տվյալները հետևյալն են. Խոշոր եղջերավորների թիվն ավելացել է 2183-ով (2019-ին`52072, 2020-ին` 54255) Խոզերի թիվն ավելացել է 3496-ով (2019-ին`25920, 2020-ին` 29416) Ոչխարների թիվն ավելացել է 11252-ով (2019-ին`102536, 2020-ին` 113788) Թռչունների թիվն...

Մոտենում է գյուղատնտեսական ապահովագրական պայմանգրերի կնքման ժամկետի ավարտը

Մոտենում է գյուղատնտեսական ապահովագրական պայմանգրերի կնքման ժամկետի ավարտը 31.01.2020

Արմավիրի մարզի գյուղացիական տնտեսությունների հարգելի ներկայացուցիչներ, հավելյալ անգամ տեղեկացնում ենք, որ 2020 թվականի գյուղատնտեսական տարվա համար սահմանված են գյուղատնտեսական ապահովագրական պայմանգրեր կնքելու հետևյալ ժամկետները. «Կարկուտ և հրդեհ» ռիսկերի դեպքում մինչև 2020 թվականի մարտի 25-ը. «Գարնանային ցրտահարություն» ռիսկի դեպքում մինչև 2020 թվականի փետրվարի 15-ը: Կարևոր ենք համարում տեղեկացնել, որ նշված ժամանակահատվածում համապատասխան...

Տեղի է ունեցել  Արմավիրի մարզի խորհրդի այս տարվա  առաջին նիստը

Տեղի է ունեցել Արմավիրի մարզի խորհրդի այս տարվա առաջին նիստը 30.01.2020

Այսօր տեղի է ունեցել ՀՀ Արմավիրի մարզի խորհրդի այս տարվա առաջին նիստը, որը վարել է մարզպետ Համբարձում Մաթևոսյանը: Մարզխորհրդի նիստին մասնակցել են մարզպետի տեղակալ Կարեն Գրիգորյանը, Արտակարգ իրավիճակների նախարարի տեղակալ Արմեն Հարությունյանը, նախարարության փրկարար ծառայության Արմավիրի մարզային փրկարարական վարչության պետը, աշխատակիցները, մարզպետարանի գլխավոր քարտուղարի պաշտոնակատարը, կառուցվածքային ստորաբաժանումների պատասխանատուները և համայնքների ղեկավարները: Մինչ օրակարգային հարցերին...

Մարզպետ Համբարձում Մաթևոսյանի մոտ տեղի է ունեցել քաղաքացիների հերթական ընդունելությունը

Մարզպետ Համբարձում Մաթևոսյանի մոտ տեղի է ունեցել քաղաքացիների հերթական ընդունելությունը 30.01.2020

ՀՀ Արմավիրի մարզպետ Համբարձում Մաթեւոսյանի մոտ այսօր տեղի է ունեցել քաղաքացիների հերթական ընդունելությունը, որին մասնակցել է նախապես գրանցված մարզի 3 բնակիչ, ևս 2-ին էլ մարզպետն ընդունել է արտահերթ: Ընդունելությանը մասնակցած քաղաքացիները մարզպետին դիմել են սպանդանոց կառուցելու հարցով, ինչպես նաև աշխատանքով ապահովելու և ընտանիքի սոցիալ-տնտեսական խնդիրների լուծմանն աջակցություն ցուցաբերելու խնդրանքով: Քաղաքացիների ներկայացրած հարցերին մարզպետ Համբարձում Մաթևոսյանի կողմից տրվել են...

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-25 16:04:49