Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Հաստատվել  են Բաղրամյան  (Վաղ. տ.) համայնքի  երկու  սուբվենցիոն  ծրագրերը

Հաստատվել են Բաղրամյան (Վաղ. տ.) համայնքի երկու սուբվենցիոն ծրագրերը 30.04.2020

Սուբվենցիաներ ստանալու համար ծրագրային հայտերի գնահատման միջգերատեսչական հանձնաժողովի 2020 թվականի ապրիլի 23-ին կայացած նիստի ընթացքում քննարկվել և հավանության է արժանացել Արմավիրի մարզպետարանի կողմից ներկայացված ևս 2 սուբվենցիոն ծրագիր. Բաղրամյան (Վաղ.) համայնքի մշակույթի տան մասնակի վերանորոգման ծրագիրը, որի ընդհանուր բյուջեն կազմում է 28 մլն 309.3 հազար դրամ, որից ՀՀ պետական բյուջեից տրամադրվող սուբվենցիայի չափաբաժինը կազմում է 30%` 8 մլն 492.8 հազար դրամ, իսկ համայնքի մասնակցությունը...

Ամենօրյա մշտադիտարկում` նոր կորոնավիրուսային հիվանդության (covid-19) համաճարակի կանխարգելման նպատակով

Ամենօրյա մշտադիտարկում` նոր կորոնավիրուսային հիվանդության (covid-19) համաճարակի կանխարգելման նպատակով 30.04.2020

ՀՀ Արմավիրի մարզպետ Համբարձում Մաթևոսյանի համապատասխան որոշմամբ ստեղծվել է Արմավիրի մարզում նոր կորոնավիրուսային հիվանդության (covid-19) համաճարակի կանխարգելման նպատակով ամենօրյա մշտադիտարկում իրականացնող երեք աշխատանքային խումբ, որոնք հսկողություն են սահմանում. • Արմավիրի մարզի ողջ տարածքում արտակարգ դրության իրավական ռեժիմով պայմանավորված անձանց ազատ տեղաշարժի իրավունքի մասով կիրառվող ժամանակավոր սահմանափակումների նկատմամբ: • Արմավիրի մարզի ողջ տարածքում արտակարգ դրության...

ՀՀ Արմավիրի մարզպետ Համբարձում Մաթևոսյանի ուղերձը Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրվա կապակցությամբ

ՀՀ Արմավիրի մարզպետ Համբարձում Մաթևոսյանի ուղերձը Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրվա կապակցությամբ 24.04.2020

Արմավիրի մարզի հարգելի բնակիչներ, սիրելի հայրենակիցներ, Այսօր մեր համազգային վշտի` Հայոց ցեղասպանության 105-րդ տարելիցն է: Օսմանյան Թուրքիայի իշխանություններն Առաջին աշխարհամարտի տարիներին ծրագրեցին և իրականացրեցին հայությանը բնաջնջելու հրեշավոր ոճրագործությունը: Եվ այսօր, գլուխ խոնարհելով մեր անմեղ նահատակների հիշատակի առջև, փաստում ենք, որ ջարդարարներին դա չի հաջողվել: Չի հաջողվել հայի անկոտրում կամքի և լինելիության վաստակած իրավունքի շնորհիվ: Մենք այսօր երախտագիտությամբ հիշում...

Հարգանքի տուրք է մատուցվել Հայոց ցեղասպանության սրբադասված նահատակների հիշատակին

Հարգանքի տուրք է մատուցվել Հայոց ցեղասպանության սրբադասված նահատակների հիշատակին 23.04.2020

ՀՀ Արմավիրի մարզպետ Համբարձում Մաթևոսյանը, Արմավիրի թեմի առաջնորդ Տեր Սիոն արքեպիսկոպոս Ադամյանը և Արմավիրի քաղաքապետ Դավիթ Խուդաթյանն այսօր ծաղիկներ են խոնարհել և ծաղկեպսակներ դրել մարզկենտրոն Արմավիրում Հայոց ցեղասպանության սրբադասված նահատակների հիշատակը հավերժացնող հուշակոթողին` լռությամբ ու խոնարհումով հարգելով նրանց հիշատակը: Հուշակոթողի մոտ Արմավիրի թեմակալ առաջնորդն աղոթք է հնչեցրել առ Աստված` Մեծ եղեռնի սուրբ նահատակների հոգու հանգստության համար:...

Մարզպետը հանդիպել է Արմավիր ԲԿ-ի  վարչական կազմի հետ

Մարզպետը հանդիպել է Արմավիր ԲԿ-ի վարչական կազմի հետ 22.04.2020

ՀՀ Արմավիրի մարզպետ Համբարձում Մաթևոսյանն ապրիլի 22-ին հանդիպում-քննարկում է ունեցել Արմավիրի Զարիշատ (Արամ) Մարտինի Մկրտչյանի անվան բժշկական կենտրոնի վարչական կազմի հետ: Հանդիպման ընթացքում մարզպետը մասնավորապես անդրադարձել է ԲԿ-ի հետագա գործունեության արդյունավետության բարձրացմանը և կազմակերպչական բնույթի ընթացիկ հարցերի լուծմանը:

Մարզպետը  Ոստիկանության Արմավիրի մարզային վարչությունում մասնակցել է Ոստիկանության օրվա առթիվ կազմակերպված տոնական ընդունելությանը

Մարզպետը Ոստիկանության Արմավիրի մարզային վարչությունում մասնակցել է Ոստիկանության օրվա առթիվ կազմակերպված տոնական ընդունելությանը 17.04.2020

ՀՀ Արմավիրի մարզպետ Համբարձում Մաթևոսյանը Ոստիկանության Արմավիրի մարզային վարչությունում այսօր մասնակցել է Ոստիկանության օրվա առթիվ կազմակերպված տոնական ընդունելությանը: Ողջունելով ներկաներին և մասնագիտական տոնի առթիվ շնորհավորելով ոստիկանության համակարգի աշխատակիցներին, վետերաններին` մարզպետն ընդգծել է Ոստիկանության` որպես պետական կարևոր համակարգի բացառիկ դերակատարումը երկրի անվտանգության, հասարակական կարգի պահպանման և ժողովրդի պաշտպանվածության տեսանկյունից` նշելով, որ ոստիկաններն արժանապատվորեն և լիարժեք կերպով են իրականացնում իրենց պատասխանատու առաքելությունը: Ամփոփելով իր խոսքը` նա ոստիկանության համակարգի աշխատակիցներին մաղթել է անվտանգ ծառայություն, քաջառողջություն և նորանոր ձեռքբերումներ՝ հանուն Հայաստանի Հանրապետության և մեր ժողովրդի անվտանգության ու առաջընթացի: Այնուհետև մարզպետ Համբարձում Մաթևոսյանը Ոստիկանության Արմավիրի մարզային վարչության պետ Արամ Հովհաննիսյանի գլխավորությամբ պատվոգրերով է պարգևատրել համակարգի մի խումբ աշխատակիցների` Հայաստանի Հանրապետության ոստիկանության համակարգում անբասիր ծառայության և Ոստիկանության օրվա կապակցությամբ:

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-30 17:05:58