Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Արմավիրի մարզում հսկիչ անցակետեր են սահմանվել

Արմավիրի մարզում հսկիչ անցակետեր են սահմանվել 02.04.2020

Ինչպես տեղեկացվել է, ՀՀ պարետի նոր ցուցումով՝ ապրիլի 1-ի ժամը 14:00-ից մինչև ապրիլի 12-ը ներառյալ երկարացվել են արտակարգ ռեժիմի պայմաններում տեղաշարժի և տնտեսական գործունեության որոշ տեսակների նկատմամբ սահմանափակումները: Նոր որոշմամբ կատարվել են հետևյալ փոփոխությունները` •Դադարեցվել է հանրային տրանսպորտի գործունեությունը` բացառությամբ երկաթուղային տրանսպորտի: Թույլատրվում է տաքսիների գործունեությունը: •Սահմանափակել է անձանց միջմարզային տեղաշարժը: Տեղաշարժը հնարավոր է աշխատանք-տուն երթուղիով և մեկ-երկու այլ բացառությամբ: Պարետի որոշման համաձայն...

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ. Արմավիրի մարզպետարանում աշխատանքային օրերին և ժամերին կգործի հերթապահություն

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ. Արմավիրի մարզպետարանում աշխատանքային օրերին և ժամերին կգործի հերթապահություն 30.03.2020

Արմավիրի մարզի հարգելի բնակիչներ, Ձեզ հուզող հարցերին օպերատիվ արձագանքելու նպատակով Արմավիրի մարզպետարանում աշխատանքային օրերին և ժամերին կգործի հերթապահություն` (0237) 2 08 56 հեռախոսային համարով: Հայցում ենք Ձեր ներողամտությունը և կրկին անգամ կոչ անում. լինել զգոն, չտրվել խուճապի, հետևել անձնական հիգիենային և կանխարգելիչ միջոցառումներին՝ պահպանելով արտակարգ ռեժիմի կանոններն ու դրսևորելով սոցիալական պատասխանատվություն: Առողջություն բոլորին:

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ. Արմավիրի մարզում ուղևորափոխադրում իրականացնող տրանսպորտային  միջոցները չեն  գործի

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ. Արմավիրի մարզում ուղևորափոխադրում իրականացնող տրանսպորտային միջոցները չեն գործի 25.03.2020

Արմավիրի մարզի հարգելի բնակիչներ, Հանրապետությունում նոր տեսակի կորոնավիրուսի տարածումը կանխելու նպատակով հայտարարված արտակարգ դրությունով պայմանավորված՝ Արմավիրի մարզում չեն գործի միջմարզային հետևյալ ուղղություններով կանոնավոր ուղևորափոխադրում իրականացնող տրանսպորտային միջոցները՝ ✔️Երևան-Արմավիր-Երևան ✔️ Երևան-Էջմիածին-Երևան ✔️ Երևան-Փարաքար-Երևան ✔️ Երևան-Մերձավան-Երևան ✔️ Երևան-Նորակերտ-Երևան ✔️Երևան-Նալբանդյան-Երևան ✔️ Երևան-Քարակերտ-Երևան Չեն գործի նաև...

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ. Արմավիրի մարզպետարանն անցնում է բացառապես առցանց հաղորդակցման

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ. Արմավիրի մարզպետարանն անցնում է բացառապես առցանց հաղորդակցման 24.03.2020

Արմավիրի մարզի հարգելի բնակիչներ, Հանրապետությունում կորոնավիրուսի նոր տեսակի վարակի տարածումը կանխարգելելուն ուղղված համալիր միջոցառումների շրջանակում չափազանց կարևորելով Ձեր առողջությունն ու անվտանգությունը` կրկին տեղեկացնում ենք, որ մինչև ստեղծված իրավիճակի կարգավորումը Արմավիրի մարզպետարանում դադարեցվում է թղթային տարբերակով դիմումների, բողոքների, հարցումների, գրությունների և առաջարկությունների ընդունումը: Խնդրում ենք համապատասխան փաստաթղթերն ուղարկել էլեկտրոնային փոստի հետևյալ...

Տեղի է ունեցել պարետատան նիստը. Յոթ օրվա ընթացքում կաշխատեն միայն առաջնային անհրաժեշտության տեսակի ծառայությունները, խանութներն  ու դեղատները

Տեղի է ունեցել պարետատան նիստը. Յոթ օրվա ընթացքում կաշխատեն միայն առաջնային անհրաժեշտության տեսակի ծառայությունները, խանութներն ու դեղատները 24.03.2020

Մարտի 24-ին ՀՀ պարետ Տիգրան Ավինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել պարետատան հերթական նիստը։ Տիգրան Ավինյանն ասել է. «Բարև ձեզ, հարգելի՛ գործընկերներ, Ինչպես տեղյակ եք, այսօր քննարկելու ենք որոշ տնտեսական գործունեության տեսակների սահմանափակումներ, որոնց մասին արդեն իսկ երեկ հայտարարեց վարչապետը: Այսօր այս քննարկումից հետո հստակ ցանկը կհրապարակվի: Ուզում եմ տեղեկացնել, որ յոթ օրվա ընթացքում միայն առաջնային անհրաժեշտության տեսակի ծառայությունները, խանութները ու դեղատները...

Մարզում համատարած ախտահանվում են կանոնավոր ուղևորափոխադրումներ իրականացնող  հասարակական տրանսպորտային միջոցները

Մարզում համատարած ախտահանվում են կանոնավոր ուղևորափոխադրումներ իրականացնող հասարակական տրանսպորտային միջոցները 23.03.2020

Նոր կորոնավիրուսային վարակի (COVID-2019) դեմ պայքարի համալիր միջոցառումների շրջանակներում մարզպետ Համբարձում Մաթևոսյանի հանձնարարությամբ և ոլորտային գերատեսչությունների ցուցումով մարզում համատարած ախտահանվում են կանոնավոր ուղևորափոխադրումներ իրականացնող ներմարզային և միջմարզային հասարակական տրանսպորտային միջոցները: Ախտահանիչ նյութերով, մասնագիտական միջոցներով, ախատհանումն իրականացվում է յուրաքանչյուր ուղևորափոխադրումից առաջ: Խիստ հսկողություն է իրականացվում նաև ուղևորափոխադրող...

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-23 16:27:36