Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Պարգևատրվեցին ռազմահայրենասիրական ոլորտում իրենց լավագույնս դրսևորած տնօրենները, ուսուցիչներն ու աշակերտները 14.02.2013

Այսօր ՀՀ Արմավիրի մարզպետարանում տեղի ունեցավ պարգևատրման արարողություն: Գեներալ-լեյտենանտ, պաշտպանության նախարարի խորհրդական Մուրադ Սարգսյանը պատվոգրեր հանձնեց նախորդ տարում ռազմագիտություն առարկայի օլիմպիադայում առաջատար տեղեր գրաված աշակերտներին: Պարգևատրվեցին մի շարք դպրոցների տնօրեններ և զինղեկներ՝ մատաղ սերնդի ռազմահայրենասիրական դաստիարակության գործում ակտիվ մասնակցության համար: Ամփոփիչ ելույթով հանդես եկավ  փոխմարզպետ Լարիսա Մուրադյանը՝ նշելով. <<Մարզպետ Աշոտ...

Տեղեկատվություն` Արմավիրի ՍԾՏԳ-ում 2013 թվականի հունվար ամսին կատարված աշխատանքների վերաբերյալ 04.02.2013

2013 թվականի հունվար ամսին Արմավիրի ՍԾՏԳ-ի կողմից սահմանված կարգով կատարվել են հետևյալ աշխատանքները.  1. Գործակալությունում հունվար ամսվա ընտանիքների անապահովության գնահատման համակարգում փաստագրվել է 144 ընտանիք, որից 101-ը` նպաստառու: 2. Նպաստի իրավունք է ունեցել 2137 ընտանիք: 3. Հրատապ օգնություն է տրվել 115 ընտանիքի: 4. Գործակալությունում հաշվառվել է 30 հաշմանդամ /ՎԱԾ/: 5. Երեխայի ծննդյան միանվագ նպաստ է վճարվել 118 ընտանիքի: 6. Մինչև 2 տարեկան երեխայի խնամքի նպաստ...

Բանակի օրվան ընդառաջ 25.01.2013

Այսօր Արմավիրի մշակույթի տանը մեծ հանդիսությամբ նշվեց Հայոց բանակի կազմավորման 21-ամյա հոբելյանը, որին մասնակցում էին ՀՀ Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանը, Արմավիրի թեմի առաջնորդ Տեր Սիոն եպիսկոպոս Ադամյանը, Արմավիրի քաղաքապետ Ռուբեն Խլղաթյանը, Հանրապետական գործադիր մարմինների և զինված ուժերի մարզային ստորաբաժանումների ղեկավարներն ու աշխատակիցները: Հայոց բանակի կազմավորմանը նվիրված հանդիսավոր նիստի բացումն ազդարարվեց տերունական աղոթքով և Արմավիրի հոգևոր առաջնորդի օրհնության խոսքով, իսկ...

Արմավիրի “Սարդարապատ” պահածոների գործարանի վարչական շենքը վերաբնակեցվեց Շահումյան փողոցի թիվ 11 և 13 շենքերի բնակիչներով 23.01.2013

Պետական բյուջեից հատկացված 244 մլն 170 հազ. դրամի շրջանակներում Արմավիրի “Սարդարապատ” պահածոների գործարանի վարչական շենքը վերակառուցվել է որպես բազմաբնակարան շենք, որտեղ ապրելու են Շահումյան փողոցի թիվ 11 և 13 վթարային շենքերի բնակիչները` 44 ընտանիք։ Շենքում ստեղծվել են բնակության համար անհրաժեշտ բոլոր պայմանները: 2012 թվականի դեկտեմբերի 25-ին այն շահագործման հանձնվեց, սակայն բնակարանների բանալիները չտրվեցին` բաշխման նպատակով կազմված ցուցակներում առկա անճշտությունների...

Ամփոփվեցին ՀՀ Արտակագ իրավիճակների նախարարության Արմավիրի մարզային փրկարարական վարչության 2012 թվականի գործունեության արդյունքները 18.01.2013

ՀՀ Արմավիրի մարզպետարանում այսօր տեղի ունեցավ ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարության /ԱԻՆ/ Արմավիրի մարզային փրկարարական վարչության /ՄՓՎ/ 2012 թվականի գործունեության ամփոփման հաշվետու նիստը, որին մասնակցում էին ՀՀ Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանը, ԱԻՆ փրկարարական ծառայության տնօրենի տեղակալ, թ/ծ գեներալ-մայոր Ալիկ Պետրոսյանը, ԱԻՆ <<Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի պետական ծառայություն>> ՊՈԱԿ-ի տնօրեն Լևոն Վարդանյանը, մարզպետարանի և նախարարության բարձրաստիճան պաշտոնյաներ,...

Վերաբացվեց Խանջյան համայնքի դպրոցը 16.01.2013

Այսօր մեծ հանդիսությամբ վերաբացվեց Խանջյան համայնքի միջնակարգ դպրոցը: 1967 թվականին կառուցված դպրոցը  վթարային լինելու պատճառով շուրջ 20 տարի չի շահագործվել, և դասապրոցեսները տարիներ շարունակ անցկացվել են համայնքի մարկապարտեզի մասնաշենքում: Կրթօջախում հիմնանորոգման աշխատանքները սկսվել են 2009 թվականից: Այս նպատակով ՀՀ պետական բյուջեից հատկացվել է շուրջ 240 մլն դրամ: Հատկացված գումարի շրջանակներում դպրոցն ամբողջությամբ հիմնանորոգվել է, ապահովվել է լոկալ ջեռուցման համակարգով և...

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2020-07-03 17:48:40