Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Մարզպետն այցելել է Սարդարապատի հուշահամալիր և հարգանքի տուրք մատուցել Սարդարապատի ճակատամարտի հերոսների հիշատակին

Մարզպետն այցելել է Սարդարապատի հուշահամալիր և հարգանքի տուրք մատուցել Սարդարապատի ճակատամարտի հերոսների հիշատակին 28.05.2020

ՀՀ Արմավիրի մարզպետ Համբարձում Մաթևոսյանն Արմավիրի թեմի առաջնորդ Տեր Սիոն արքեպիսկոպոս Ադամյանի և Պաշտպանության նախարարության Մարշալ Հովհաննես Բաղրամյանի անվան Արմավիրի ուսումնական բրիգադի հրամանատար, գնդապետ Արթուր Երոյանի հետ միասին այցելել է Սարդարապատի հերոսամարտի հուշահամալիր, ծաղկեպսակ դրել և ծաղիկներ խոնարհել Սարդարապատի ճակատամարտի հերոսների հիշատակը հավերժացնող հուշակոթողին` իր հարգանքի տուրքը մատուցելով հանուն Հայրենիքի ազատության ու անկախության զոհված քաջերի հիշատակին:

ՊԱՐԶԱԲԱՆՈՒՄ

ՊԱՐԶԱԲԱՆՈՒՄ 27.05.2020

Անդրանառնալով shamshyan.com-ում հրապարակված «Արմավիրի բնակիչներն ասում էին. «Մարզպետն ու քաղաքապետը մինչև ե՞րբ են Երևանյան փողոցի մարդաբոյ փոսերի հաճույքից բավարարվելու, քանի՞ ավտոմեքենա պետք է կոտրենք, որ սայլը տեղից շարժվի» վերտառությամբ հոդվածին` հարկ ենք համարում տեղեկացնել, որ դեռևս նախորդ տարի ՀՀ Արմավիրի մարզպետարանի կողմից ՀՀ կառավարության հաստատմանն է ներկայացվել Մ-5 Արմավիր-Մ-9 (Արմավիր քաղաքի Երևանյան փողոց) հանրապետական նշանակության ավտոճանապարհի 2.07 կմ հատվածի...

Մայիսի 28-ին քաղաքացիներին չի թույլատրվի այցելել Սարդարապատի հուշահամալիր

Մայիսի 28-ին քաղաքացիներին չի թույլատրվի այցելել Սարդարապատի հուշահամալիր 27.05.2020

Արմավիրի մարզի հարգելի բնակիչներ, սիրելի հայրենակիցներ, Նոր կորոնավիրուսի համավարակի տարածումը կանխելու նպատակով մայիսի 28-ին՝ Հանրապետության օրը, փակ են լինելու դեպի Սարդարապատի հուշահամալիր, Հայոց ազգագրության և ազգային-ազատագրական պայքարի պատմության թանգարան տանող հետիոտների և տրանսպորտային միջոցների համար նախատեսված բոլոր ճանապարհները։ Առաջին Հանրապետության օրվան նվիրված տոնակատարությունների շրջանակում տեղի կունենա միայն արարողակարգային միջոցառում` բարձրաստիճան պաշտոնյաների...

Սուբվենցիոն ծրագրի շրջանակում կվերանորոգվի Արագած համայնքի մշակույթի տան տանիքը

Սուբվենցիոն ծրագրի շրջանակում կվերանորոգվի Արագած համայնքի մշակույթի տան տանիքը 27.05.2020

Արագած համայնքում կակտիվանա մշակութային կյանքը. սուբվենցիոն ծրագրի շրջանակում կվերանորոգվի 1961 թվականին Ալեքսանդր Թամանյանի նախագծով կառուցված մշակույթի տան տանիքը, կլուծվի շենքի պահպանության հարցը: Ծրագրի ընդհանուր բյուջեն կազմում է 6 մլն 322 հազար դրամ, որից ՀՀ պետական բյուջեից տրամադրվող սուբվենցիայի չափաբաժինը 21% է` 1 մլն 322 հազար դրամ, իսկ համայնքի մասնակցությունը՝ 79%` 5 մլն դրամ: Ծրագրի շրջանակում նախատեսված աշխատանքների ավարտից հետո համայնքապետարանի միջոցներով և համայնքի...

ՀՀ Արմավիրի մարզպետը Սահմանապահի օրվան ընդառաջ շնորհավորել է ՌԴ Արմավիրի սահմանապահ ջոկատի հրամանատարին

ՀՀ Արմավիրի մարզպետը Սահմանապահի օրվան ընդառաջ շնորհավորել է ՌԴ Արմավիրի սահմանապահ ջոկատի հրամանատարին 26.05.2020

Շնորհավորանքի խոսքում մասնավորապես ասված է. «Հարգարժան պարոն Վլասով, ընդունեք իմ ջերմ շնորհավորանքները Սահմանապահի օրվա կապակցությամբ: Սահմանապահների ամենօրյա պատասխանատու աշխատանքի շնորհիվ մեր Հայրենիքի սահմանները լուրջ խոչընդոտ են դարձել ահաբեկիչների, ապօրինի միգրանտների և մաքսանենգների համար: Վստահորեն կարող ենք ասել, որ Հայաստանի և Ռուսաստանի սահմանապահները միշտ առանձնացել են սերտ և արդյունավետ համագործակցությամբ, փոխըմբռնմամբ և փոխաջակցությամբ, որոնք կարևոր ցուցանիշներ են...

Պտղունք համայնքի նորակառույց թաղամասի բնակիչները կապահովվեն կապույտ վառելիքով

Պտղունք համայնքի նորակառույց թաղամասի բնակիչները կապահովվեն կապույտ վառելիքով 26.05.2020

Պտղունք համայնքի նորակառույց թաղամասի բնակիչները կապահովվեն կապույտ վառելիքով. սուբվենցիոն ծրագրի շրջանակում կգազաֆիկացվեն Օտյան, Դուրյան, Վարուժան, Դպրության և Թամանյան փողոցները: Ծրագրի ընդհանուր բյուջեն կազմում է 13 մլն 736 հազար դրամ, որից ՀՀ պետական բյուջեից տրամադրվող սուբվենցիայի չափաբաժինը և համայնքի մասնակցությունը 50% է` 6 մլն 868 հազարական դրամ: Համայնքի նշված տարածքն այս պահին ունի շուրջ 100 տնամերձ հողամաս, ավելի քան 25 նորակառույց տուն և 150 շահառու: Կարևոր է այն...

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-18 16:06:57