Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Մարզպետ Համբարձում Մաթևոսյանը հունիսի 4-ի դրությամբ ներկայացրել է մարզում կորոնավիրուսային հիվանդության դեպքերի վիճակագրությունը

Մարզպետ Համբարձում Մաթևոսյանը հունիսի 4-ի դրությամբ ներկայացրել է մարզում կորոնավիրուսային հիվանդության դեպքերի վիճակագրությունը 04.06.2020

ՀՀ Արմավիրի մարզպետ Համբարձում Մաթևոսյան. Արմավիրի մարզի հարգելի բնակիչներ, տեղեկացնում եմ ձեզ, որ հունիսի 4-ի դրությամբ մարզում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 717 դեպք: Ունենք 287 առողջացած և 835 ինքնամեկուսացած: Մեծ ցավով տեղեկացնեմ նաև, որ կորոնավիրուսի համավարակի տարածման այս ողջ ժամանակահատվածում մարզում ունեցել ենք մահվան 12 դեպք: Հարգելիներս, անկախ այն հանգամանքից, որ ՀՀ կառավարությունը որոշ ոլորտներում ամբողջությամբ թույլատրել է գործունեություն ծավալել, դարձյալ կոչ...

Սուբվենցիոն ծրագրի շրջանակում կտեղադրվեն 10-ը  հակակարկտային կայան

Սուբվենցիոն ծրագրի շրջանակում կտեղադրվեն 10-ը հակակարկտային կայան 04.06.2020

Սարդարապատ համայնքում կապահովվի շուրջ 1000.0 հա հողատարածքի անվտանգ և արդյունավետ մշակում. սուբվենցիոն ծրագրի շրջանակում կտեղադրվեն 10-ը հակակարկտային կայան: Ծրագրի ընդհանուր բյուջեն կազմում է 20 մլն 100 հազար դրամ, որից ՀՀ պետական բյուջեից տրամադրվող սուբվենցիայի չափաբաժինը 40% է` 8 մլն 40 հազար դրամ, իսկ համայնքի մասնակցությունը՝ 60%` 12 մլն 60 հազար դրամ: Յուրաքանչյուր համայնքի տնտեսության առաջնային և ամենախոցելի ոլորտներից մեկը համարվում է գյուղատնտեսությունը, որի զարգացման համար...

Ամենօրյա մշտադիտարկում` նոր կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) կանխարգելման նպատակով

Ամենօրյա մշտադիտարկում` նոր կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) կանխարգելման նպատակով 03.06.2020

Ինչպես արդեն տեղեկացրել էինք, ՀՀ Արմավիրի մարզպետ Համբարձում Մաթևոսյանի համապատասխան որոշմամբ ստեղծվել է Արմավիրի մարզում նոր կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) կանխարգելման նպատակով ամենօրյա մշտադիտարկում իրականացնող երեք աշխատանքային խումբ, որոնք հսկողություն են սահմանում. Արմավիրի մարզի ողջ տարածքում արտակարգ դրության իրավական ռեժիմով պայմանավորված անձանց ազատ տեղաշարժի իրավունքի մասով կիրառվող ժամանակավոր սահմանափակումների նկատմամբ: Արմավիրի մարզի ողջ տարածքում արտակարգ...

«Մեյմանդար» շուկան ախտահանվել է. ԱԻՆ Արմավիրի ՄՓՎ-ն  վարակազերծել է 200 տաղավար և 115 խանութի դիմային հատված

«Մեյմանդար» շուկան ախտահանվել է. ԱԻՆ Արմավիրի ՄՓՎ-ն վարակազերծել է 200 տաղավար և 115 խանութի դիմային հատված 03.06.2020

Ինչպես արդեն տեղեկացրել էինք, պարետ Տիգրան Ավինյանի որոշման համաձայն մեկ օրով պետք է դադարեցվեր Արմավիրի մարզի Գայ համայնքի վարչական տարածքում գործող «Մեյմանդար» շուկայի գործունեությունը` տարածքը ախտահանելու և սանիտարական վիճակը վերականգնելու նպատակով: Շուկան փակվել է այսօր` ժամը 10:00-ից, և կգործի վաղը` ժամը 10:00-ին: Սահմանված ժամկետում նախատեսված միջոցառումների շրջանակում ԱԻՆ Արմավիրի ՄՓՎ-ն այսօր վարակազերծման համալիր գործընթաց է իրականացրել շուկայի ողջ տարածքում`...

Արևիկ համայնքի նոր բնակեցված թաղամասի 60 տնտեսություն կապահովվի կապույտ վառելիքով

Արևիկ համայնքի նոր բնակեցված թաղամասի 60 տնտեսություն կապահովվի կապույտ վառելիքով 03.06.2020

Սուբվենցիոն ծրագրի շրջանակում բնական գազից օգտվելու հնարավորություն կընձեռվի նաև Արևիկ համայնքի նոր բնակեցված թաղամասի 13-րդ, 14-րդ, 15-րդ, 28-րդ և 30-րդ փողոցների բնակիչներին: Ծրագրի ընդհանուր բյուջեն կազմում է 22 մլն 703 հազար դրամ, որից ՀՀ պետական բյուջեից տրամադրվող սուբվենցիայի չափաբաժինը և համայնքի մասնակցությունը կազմում է 50%` 11 մլն 351 հազարական դրամ: Արևիկում 2019 գծմ երկարությամբ գազատարի կառուցման ծրագրով համայնքապետարանը նպատակ ունի օժանդակելու շահառու հանդիսացող 60...

Մայիսյան համայնքի ղեկավարն համայնքային բյուջե է փոխանցել  դրամական օգնության տեսքով իր ընտանիքին հատկացված ամբողջ  գումարը

Մայիսյան համայնքի ղեկավարն համայնքային բյուջե է փոխանցել դրամական օգնության տեսքով իր ընտանիքին հատկացված ամբողջ գումարը 02.06.2020

ՀՀ Արմավիրի մարզպետ Համբարձում Մաթևոսյանը հանդիպում է ունեցել Մայիսյան համայնքի ղեկավար Եսայի Մովսիսյանի հետ, որի ընթացքում քննարկվել են «Հետք» լրատվականի կողմից օրեր առաջ հրապարակված «Մայիսյանի ավագանին սոցիալական օգնություն է հատկացրել համայնքապետի կնոջը՝ 60-ամյակի առթիվ» հոդվածում արծարծված հարցերը: Քննարկման արդյունքում ձեռք բերված պայմանավորվածության համաձայն Մայիսյան համայնքի ղեկավարն արդեն համայնքային բյուջե է փոխանցել դրամական օգնության տեսքով իր...

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-30 17:05:58