Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Մարգարա համայնքի 6 փողոց կապահովվի ջրամատակարարման ցանցով

Մարգարա համայնքի 6 փողոց կապահովվի ջրամատակարարման ցանցով 02.06.2020

Սուբվենցիոն ծրագրի շրջանակում Մարգարա համայնքի 6-րդ, 7-րդ, 8-րդ, 11-րդ, 12-րդ և 13-րդ փողոցները կապահովվեն ջրամատակարարման ցանցով. կկառուցվի 2366 գծմ ջրագիծ: Ծրագրի ընդհանուր բյուջեն կազմում է 11 մլն 480 հազար դրամ, որից ՀՀ պետական բյուջեից տրամադրվող սուբվենցիայի չափաբաժինը 70% է` 8 մլն 36 հազար դրամ, իսկ համայնքի մասնակցությունը 30%` 3 մլն 444 հազար դրամ: Համայնքի ջրամատակարարման ցանցի կառուցմամբ կկրճատվեն վթարների հետևանքով կատարվող ընթացիկ նորոգման ծախսերը, էլեկտրաէներգիայի...

ՀՀ Արմավիրի մարզպետ Համբարձում Մաթևոսյանի շնորհավորանքի խոսքը Երեխաների պաշտպանության միջազգային օրվա առթիվ

ՀՀ Արմավիրի մարզպետ Համբարձում Մաթևոսյանի շնորհավորանքի խոսքը Երեխաների պաշտպանության միջազգային օրվա առթիվ 01.06.2020

Երեխաների պաշտպանության միջազգային օրվա առթիվ շնորհավորում եմ մեր կյանքը լույսով ու ջերմությամբ լցնող, մեր օրերը գունավորող ու բովանդակող էակներին, մեր փոքրիկ բարեկամներին: Իմ մեծագույն ցանկությունն է, որ մեր երեխաները հասակ առնեն ընտանեկան ջերմ և առողջ բարոյահոգեբանական միջավայրում՝ շրջապատված սիրով ու հոգատարությամբ: Այս հարցում, ինչ խոսք, մեծ է յուրաքանչյուրիս դերակատարումը: Եվ մենք մեր իրավասությունների և հնարավորությունների շրջանակում պետք է անենք առավելագույնը, որպեսզի նրանք...

Լավ_լուր` Երեխաների պաշտպանության միջազգային օրվա շրջանակում. կվերանորոգվի Արաքս համայնքի մանկապարտեզը

Լավ_լուր` Երեխաների պաշտպանության միջազգային օրվա շրջանակում. կվերանորոգվի Արաքս համայնքի մանկապարտեզը 01.06.2020

Արաքս (Վաղ. տ.) համայնքի երեխաները շուտով կհաճախեն ամբողջությամբ վերանորոգված և լավագույն պայմաններով ապահովված մանկապարտեզ. նախադպրոցական հաստատությունը կհիմնանորոգվի սուբվենցիոն ծրագրի շրջանակում: Ծրագրի ընդհանուր բյուջեն կազմում է 69 մլն 121 հազար դրամ, որից ՀՀ պետական բյուջեից տրամադրվող սուբվենցիայի չափաբաժինը 65% է` 44 մլն 928 հազար դրամ, իսկ համայնքի մասնակցությունը՝ 35%` 24 մլն 192 հազար դրամ: Մանկապարտեզի հիմնանորոգման աշխատանքների շրջանակում կամրացվեն պատերը և ծածկը,...

 ՀՀ Արմավիրի մարզպետ Համբարձում Մաթևոսյանի շնորհավորական ուղերձը Հանրապետության տոնի առթիվ

ՀՀ Արմավիրի մարզպետ Համբարձում Մաթևոսյանի շնորհավորական ուղերձը Հանրապետության տոնի առթիվ 28.05.2020

Արմավիրի մարզի հարգելի բնակիչներ, սիրելի հայրենակիցներ, Ի սրտե շնորհավորում եմ բոլորիս Հանրապետության տոնի առթիվ: Թուրքական բանակի դեմ Սարդարապատում, Բաշ Ապարանում, Ղարաքիլիսայում տարած մայիսյան հաղթանակներն Արևելյան Հայաստանը փրկեցին բնաջնջումից: Քանզի բոլորի համար պարզ էր, որ արևելահայության համար նախատեսված էր նույն ճակատագիրը, ինչին արդեն արժանացել էր արևմտահայությունը: Սակայն այս անգամ չարագործ թշնամին ձախողեց հայության մի ամբողջ սերնդի` հայ ռազմիկների, քաղաքական գործիչների,...

Մարզպետն այցելել է Սարդարապատի հուշահամալիր և հարգանքի տուրք մատուցել Սարդարապատի ճակատամարտի հերոսների հիշատակին

Մարզպետն այցելել է Սարդարապատի հուշահամալիր և հարգանքի տուրք մատուցել Սարդարապատի ճակատամարտի հերոսների հիշատակին 28.05.2020

ՀՀ Արմավիրի մարզպետ Համբարձում Մաթևոսյանն Արմավիրի թեմի առաջնորդ Տեր Սիոն արքեպիսկոպոս Ադամյանի և Պաշտպանության նախարարության Մարշալ Հովհաննես Բաղրամյանի անվան Արմավիրի ուսումնական բրիգադի հրամանատար, գնդապետ Արթուր Երոյանի հետ միասին այցելել է Սարդարապատի հերոսամարտի հուշահամալիր, ծաղկեպսակ դրել և ծաղիկներ խոնարհել Սարդարապատի ճակատամարտի հերոսների հիշատակը հավերժացնող հուշակոթողին` իր հարգանքի տուրքը մատուցելով հանուն Հայրենիքի ազատության ու անկախության զոհված քաջերի հիշատակին:

ՊԱՐԶԱԲԱՆՈՒՄ

ՊԱՐԶԱԲԱՆՈՒՄ 27.05.2020

Անդրանառնալով shamshyan.com-ում հրապարակված «Արմավիրի բնակիչներն ասում էին. «Մարզպետն ու քաղաքապետը մինչև ե՞րբ են Երևանյան փողոցի մարդաբոյ փոսերի հաճույքից բավարարվելու, քանի՞ ավտոմեքենա պետք է կոտրենք, որ սայլը տեղից շարժվի» վերտառությամբ հոդվածին` հարկ ենք համարում տեղեկացնել, որ դեռևս նախորդ տարի ՀՀ Արմավիրի մարզպետարանի կողմից ՀՀ կառավարության հաստատմանն է ներկայացվել Մ-5 Արմավիր-Մ-9 (Արմավիր քաղաքի Երևանյան փողոց) հանրապետական նշանակության ավտոճանապարհի 2.07 կմ հատվածի...

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-26 18:13:28