Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Արմավիր քաղաքի Երևանյան փողոցի  2.07 կմ հատվածը  կապիտալ կնորոգվի

Արմավիր քաղաքի Երևանյան փողոցի 2.07 կմ հատվածը կապիտալ կնորոգվի 08.06.2020

Մարզկենտրոն Արմավիրում այսօրվանից մեկնարկել են բոլորիս համար շատ սպասված Մ-5 Արմավիր-Մ-9 (Արմավիր քաղաքի Երևանյան փողոց) հանրապետական նշանակության ավտոճանապարհի 2.07 կմ հատվածի կապիտալ նորոգման աշխատանքները: Արմավիր քաղաքի համար կենսական նշանակության ծրագիրն իրականացվում է ՀՀ կառավարության ֆինանսավորմամբ` պատվիրակությամբ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության: Ճանապարհի հիմնանորոգման ծրագրի ընդհանուր բյուջեն կազմում է 983.4 մլն դրամ:

ՀՀ վերաքննիչ դատարանը  մերժել է  «Արագածի Մ.Մեխակյանի անվան միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ի նախկին տնօրենի դատական հայցը

ՀՀ վերաքննիչ դատարանը մերժել է «Արագածի Մ.Մեխակյանի անվան միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ի նախկին տնօրենի դատական հայցը 06.06.2020

ՀՀ վերաքննիչ դատարանը որոշում է կայացրել և մերժել Անդրանիկ Նահապետյանի` «Արագածի Մ.Մեխակյանի անվան միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ի նախկին տնօրենի, ընդդեմ ՀՀ Արմավիրի մարզպետ Համբարձում Մաթևոսյանի, ՀՀ կրթության տեսչական մարմնի, ՀՀ կրթության և գիտության նախարարության՝ «ՀՀ Արմավիրի մարզպետ Հ.Մաթևոսյանի կողմից 04.04.2019թ. կայացված թիվ ՄՈ/112-2019 որոշումը ոչ իրավաչափ ճանաչելու, որպես հետևանք՝ Անդրանիկ Նահապետյանին «Արագածի Մ.Մեխակյանի անվան միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ի տնօրենի...

Ամբերդ համայնքում 80 տնտեսություն կապահովվի կապույտ վառելիքով

Ամբերդ համայնքում 80 տնտեսություն կապահովվի կապույտ վառելիքով 05.06.2020

Կգազաֆիկացվեն Ամբերդ համայնքի Պտղաբույծների, Կոլտնտեսականների և 4-րդ փողոցները, ինչպես նաև 2-րդ փողոցի 2-րդ նրբանցքը: Գազաֆիակցումը կիրականացվի սուբվենցիոն ծրագրի շրջանակում, որի ընդհանուր բյուջեն կազմում է 15 մլն 890 հազար դրամ` պետություն-համայնք 7 մլն 945.09 հազարական դրամ համաֆինանսավորմամբ: Նշենք, որ Ամբերդում 320 տնտեսությունից 220-ը գազաֆիկացված է: Ծրագրով նախատեսված աշխատանքների արդյունքում կկառուցվի 1362 գծմ գազատար, և համայնքում գազաֆիկացված տնտեսությունների թիվը կավելանա...

Մարզպետ Համբարձում Մաթևոսյանը հունիսի 4-ի դրությամբ ներկայացրել է մարզում կորոնավիրուսային հիվանդության դեպքերի վիճակագրությունը

Մարզպետ Համբարձում Մաթևոսյանը հունիսի 4-ի դրությամբ ներկայացրել է մարզում կորոնավիրուսային հիվանդության դեպքերի վիճակագրությունը 04.06.2020

ՀՀ Արմավիրի մարզպետ Համբարձում Մաթևոսյան. Արմավիրի մարզի հարգելի բնակիչներ, տեղեկացնում եմ ձեզ, որ հունիսի 4-ի դրությամբ մարզում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 717 դեպք: Ունենք 287 առողջացած և 835 ինքնամեկուսացած: Մեծ ցավով տեղեկացնեմ նաև, որ կորոնավիրուսի համավարակի տարածման այս ողջ ժամանակահատվածում մարզում ունեցել ենք մահվան 12 դեպք: Հարգելիներս, անկախ այն հանգամանքից, որ ՀՀ կառավարությունը որոշ ոլորտներում ամբողջությամբ թույլատրել է գործունեություն ծավալել, դարձյալ կոչ...

Սուբվենցիոն ծրագրի շրջանակում կտեղադրվեն 10-ը  հակակարկտային կայան

Սուբվենցիոն ծրագրի շրջանակում կտեղադրվեն 10-ը հակակարկտային կայան 04.06.2020

Սարդարապատ համայնքում կապահովվի շուրջ 1000.0 հա հողատարածքի անվտանգ և արդյունավետ մշակում. սուբվենցիոն ծրագրի շրջանակում կտեղադրվեն 10-ը հակակարկտային կայան: Ծրագրի ընդհանուր բյուջեն կազմում է 20 մլն 100 հազար դրամ, որից ՀՀ պետական բյուջեից տրամադրվող սուբվենցիայի չափաբաժինը 40% է` 8 մլն 40 հազար դրամ, իսկ համայնքի մասնակցությունը՝ 60%` 12 մլն 60 հազար դրամ: Յուրաքանչյուր համայնքի տնտեսության առաջնային և ամենախոցելի ոլորտներից մեկը համարվում է գյուղատնտեսությունը, որի զարգացման համար...

Ամենօրյա մշտադիտարկում` նոր կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) կանխարգելման նպատակով

Ամենօրյա մշտադիտարկում` նոր կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) կանխարգելման նպատակով 03.06.2020

Ինչպես արդեն տեղեկացրել էինք, ՀՀ Արմավիրի մարզպետ Համբարձում Մաթևոսյանի համապատասխան որոշմամբ ստեղծվել է Արմավիրի մարզում նոր կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) կանխարգելման նպատակով ամենօրյա մշտադիտարկում իրականացնող երեք աշխատանքային խումբ, որոնք հսկողություն են սահմանում. Արմավիրի մարզի ողջ տարածքում արտակարգ դրության իրավական ռեժիմով պայմանավորված անձանց ազատ տեղաշարժի իրավունքի մասով կիրառվող ժամանակավոր սահմանափակումների նկատմամբ: Արմավիրի մարզի ողջ տարածքում արտակարգ...

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-07 17:37:32