Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Ամբողջությամբ կբարեկարգվի Հացիկ համայնքի 16-րդ փողոցը 23.06.2020
Կբարեկարգվի Հացիկ համայնքի 16-րդ փողոցը, կհիմնանորոգվի ասֆալտբետոնե ծածկը և փոսային նորոգում կիրականացվի. 1980-ական թվականներին կառուցված փողոցի հիմնանորոգման սուբվենցիոն ծրագրով անվտանգ և հարմարավետ երթևեկ կապահովվի հետիոտների և վարորդների համար: Ծրագրի ընդհանուր բյուջեն կազմում է 33 մլն 651.29 հազ. դրամ, որից ՀՀ պետական բյուջեից տրամադրվող սուբվենցիայի չափաբաժինը 45% է` 15 մլն 143.08 հազ. դրամ, իսկ համայնքի մասնակցությունը՝ 55%` 18 մլն 508.21 հազ. դրամ: Վերանորոգվող ճանապարհի...
ՊԱՐԶԱԲԱՆՈՒՄ 22.06.2020
ՀՀ Արմավիրի մարզի Եղեգնուտ համայնքի ղեկավար Ռազմիկ Մարգարյանի կողմից համայնքի ավագանուն 2018 թվականի հուլիսի 2-ին ներկայացված հրաժարականի դիմումի հիմքով ՀՀ Արմավիրի մարզպետի 2018 թվականի օգոստոսի 24-ի N287որոշմամբ Ռազմիկ Մկրտչյանը նշանակվել է ՀՀ Արմավիրի մարզի Եղեգնուտ համայնքի ղեկավարի պաշտոնակատար: ՀՀ Արմավիրի մարզպետի 2018 թվականի օգոստոսի 24-ի N287 որոշումը Ռազմիկ Մարգարյանի կողմից բողոքարկվել է ՀՀ վարչական դատարան: Դատարանում, մարզպետի կողմից տրված համապատասխան լիազորագրի հիման վրա...
Եվս երեք սուբվենցիոն ծրագիր՝ Դալարիկ համայնքում 22.06.2020
Դալարիկում ևս երեք սուբվենցիոն ծրագիր կիրականացվի. համայնքում 2020 թվականի համար հաստատվել է 5 սուբվենցիոն ծրագիր: Երեք ծրագրերի ընդհանուր բյուջեն կազմում է 53 մլն 505.46 հազար դրամ: Առաջին ծրագրով նախատեսված է Դալարիկ համայնքի Կոմիտասի փողոցի 7 հասցեում գտնվող բազմաբնակարան շենքի տանիքի վերակառուցում` 16 մլն 744.13 հազ. դրամի շրջանակում: Նշված գումարի 55%-ը` 9 մլն 209.27 հազ. դրամը ՀՀ պետական բյուջեից տրամադրվող սուբվենցիայի չափաբաժինն է, իսկ 45%-ը` 7 մլն 534.86 հազ. դրամը` համայնքի...
Պարգևատրումներ` Բուժաշխատողի օրվա առթիվ 22.06.2020
Բուժաշխատողի մասնագիտական օրվա կապակցությամբ ՀՀ Արմավիրի մարզպետարանի ենթակայությամբ գործող Արմավիրի, Մեծամորի, Էջմիածնի բժշկական կենտրոնների, Վաղարշապատի հիվանդանոցի, «Քեւօրք եւ Անիտա Փակումեանների հիշատակի «Հիսուսի մանուկներ» առողջության կենտրոն»-ի, Արմավիրի արյան փոխներարկման կայանի, ինչպես նաև Մրգաշատի, Տանձուտի, Փարաքարի, Թաիրովի, Աղավնատան բուժամբուլատորիաների և ԱՆ «Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոն»-ի մի խումբ աշխատակիցներ...
ՀՀ Արմավիրի մարզպետ Համբարձում Մաթևոսյանի շնորհավորանքի խոսքը` Բուժաշխատողների օրվա կապակցությամբ 21.06.2020
Հարգելի բուժաշխատողներ, բժշկի կոչումը մեծ պատվով կրող սիրելի գործընկերներ, Լավագույն ցանկություններով շնորհավորում եմ բոլորիդ մասնագիտական տոնի` Բուժաշխատողի օրվա առթիվ: Նախ ցանկանում եմ երախտիքի խոսք հղել մեր բժիշկներին, բուժքույրերին ու ոլորտի այն բոլոր աշխատակիցներին, ովքեր բարձր պատասխանատվությամբ և անմնացորդ նվիրումով գիշերուզօր պայքարում են համաշխարհային այս մարտահրավերի` COVID-19-ի դեմ: Ինչ խոսք, այս անհավասար պայքարում ձեզ հաջողվում է մեծաթիվ կյանքեր փրկել, իսկ երբեմն էլ,...
Տեղեկատվական շրջայց` մարզի համայնքերում 19.06.2020
ՀՀ Արմավիրի մարզի տարբեր համայնքներում տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչները, կորոնավիրուսային հիվանդության կանխարգելմանն ուղղված միջոցառումների շրջանակում, շարունակում են իրազեկման աշխատանքները` բնակչությանը ներկայացնելով հակահամաճարակային կանոների պահպանման կարևորությունը: Համայնքներում բնակչությանը բաժանվում են նաև պաշտպանիչ դիմակներ և ախտահանիչ նյութեր: #ԿրիրԴիմակ #ՓրկիրԿյանքեր