Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Արգավանդ համայնքում հակակարկտային երկու կայան կկառուցվի

Արգավանդ համայնքում հակակարկտային երկու կայան կկառուցվի 03.07.2020

Արգավանդ համայնքում հակակարկտային երկու կայան կկառուցվի, բացի այդ, կտեղադրվեն արևային համակարգեր և փողոցները կապահովվեն լուսավորությամբ: Հակակարկտային կայանների կառուցման ծրագրի ընդհանուր բյուջեն կազմում է 8 մլն 500 հազ. դրամ, որից ՀՀ պետական բյուջեից տրամադրվող սուբվենցիայի չափաբաժինը 40% է` 3 մլն 400 հազ. դրամ, իսկ համայնքի մասնակցությունը` 60%` 5 մլն 100 հազ. դրամ: Հակակարկտային կայանների տեղադրմամբ համայնքում կապահովվի ևս 300 հա հողատարածքի անվտանգ և արդյունավետ մշակում` նպաստելով...

Մարդասիրական օգնություն՝ Հայկական Կարմիր խաչի ընկերությունից

Մարդասիրական օգնություն՝ Հայկական Կարմիր խաչի ընկերությունից 03.07.2020

Հայկական Կարմիր խաչի ընկերությունը, համագործակցելով Արմավիրի մարզպետարանի հետ, #COVID-19 համավարակի սոցիալական ազդեցության հետևանքները մեղմելու շրջանակում հունիսի 26-ից հուլիսի 2-ը ներառյալ սննդի և հիգիենիկ պարագաների փաթեթների տեսքով մարդասիրական օգնություն է տրամադրել Արմավիրի մարզի Արմավիրի, Վաղարշապատի և Բաղրամյանի տարածաշրջանների 594 միայնակ և անժառանգ տարեցների, թոշակառուների, հաշմանդամություն ունեցող անձանց և խոցելի ընտանիքների: ✅ Արմավիրի տարածաշրջան - 249 փաթեթ ✅ Վաղարշապատի...

Մարզպետ Համբարձում Մաթևոսյանն  այցելել է մարզում տեղակայված քննական կենտրոններ

Մարզպետ Համբարձում Մաթևոսյանն այցելել է մարզում տեղակայված քննական կենտրոններ 02.07.2020

ՀՀ Արմավիրի մարզպետ Համբարձում Մաթևոսյանն այսօր այցելել է «Արմավիրի Անդրանիկ Օզանյանի անվան N5 հիմնական դպրոց» և «Արմավիրի Մովսես Սիլիկյանի անվան N6 հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ներում տեղակայված քննական կենտրոններ` ծանոթանալու «Օտար լեզու» առարկայի միասնական քննությունների ընթացքին: Մարզպետը հանդիպել է քննական հանձնաժողովների պատասխանատուներին, հետաքրքրվել քննական գործընթացի կազմակերպմանը և հակահամաճարակային կանոների պահպանմանը վերաբերող մանրամասներով`...

Կբարեկարգվեն և կասֆալտապատվեն Ակնալիճ համայնքի Շահումյան փողոցի մի հատվածը, Արագածոտն և նրան հատվող փողոցների գլխամասերը

Կբարեկարգվեն և կասֆալտապատվեն Ակնալիճ համայնքի Շահումյան փողոցի մի հատվածը, Արագածոտն և նրան հատվող փողոցների գլխամասերը 02.07.2020

Ակնալիճ համայնքում ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված ծրագրերը շարունակական բնույթ են կրում` տարեցտարի բարելավվելով բնակչության կենսամակարդակը: Նախորդ երկու տարիներին իրականացված ճանապարհաշինական աշխատանքների շարունակությունն է հանդիսանում Շահումյան փողոցի մի հատվածի, Արագածոտն և նրան հատվող փողոցների գլխամասերի բարեկարգման և ասֆալտապատման ծրագիրը: Նշված ծրագրի կարևորության և դրա իրագործման հնարավորություններին վերաբերող մանրամասները մարզպետ Համբարձում Մաթևոսյանն Ակնալիճ համայնքի...

Վաղարշապատի Խ. Աբովյանի անվան N 4 հիմնական դպրոցի թիմը հաղթող է  ճանաչվել «Դու գիտես» ինտելեկտուալ հեռուստախաղում

Վաղարշապատի Խ. Աբովյանի անվան N 4 հիմնական դպրոցի թիմը հաղթող է ճանաչվել «Դու գիտես» ինտելեկտուալ հեռուստախաղում 01.07.2020

Վաղարշապատի Խ. Աբովյանի անվան N 4 հիմնական դպրոցի IX դ դասարանի աշակերտներ Նարեկ Բարիլուսյանը և Վահան Սարգսյանը հաղթող են ճանաչվել ԿԳՄՍ նախարարության և Հանրային հեռուստաընկերության նախաձեռնությամբ իրականացվող «Դու գիտես» ինտելեկտուալ հեռուստախաղում: Հունիսի 27-ին ավարտվեց ՀՀ ԿԳՄՍ նախարարության և Հանրային հեռուստաընկերության նախաձեռնությամբ իրականացվող «Դու գիտես» ինտելեկտուալ հեռուստախաղը, որի ընթացքում Արցախի և Հայաստանի երևանյան ու մարզային դպրոցների մրցապայքարով...

Նորապատ համայնքի նորակառույց թաղամասը կգազիֆիկացվի

Նորապատ համայնքի նորակառույց թաղամասը կգազիֆիկացվի 01.07.2020

Նորապատ համայնքի նորակառույց թաղամասը կգազիֆիկացվի. շուրջ 500 շահառու կապույտ վառելիքից օգտվելու հնարավորություն կունենա: Գազաֆիկացումը կիրականացվի սուբվենցիոն ծրագրի շրջանակում, որի ընդհանուր բյուջեն կազմում է 18 մլն 651.37 հազ. դրամ` պետություն-համայնք 50% համաֆինանսավորմամբ: Ծրագրով նախատեսված աշխատանքների շրջանակում 1085 գծմ երկարությամբ գազատար խողովակաշար կանցկացվի, հենասյուներ և բաշխիչ կետ կտեղադրվի: Ծրագրի իրականացման արդյունքում կբարելավվեն շահառուների բնակկոմունալ...

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-26 16:23:38