Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Հուշակերտ համայնքի 5-րդ փողոցի  0,35 կմ հատվածը կասֆալտապատվի

Հուշակերտ համայնքի 5-րդ փողոցի 0,35 կմ հատվածը կասֆալտապատվի 09.07.2020

Հուշակերտ համայնքի կենտրոնական համարվող 5-րդ փողոցը Մ-5 միջպետական ճանապարհին միացնող 0,35 կմ հատվածը կասֆալտապատվի` անվտանգ երթևեկ ապահովելով տրանսպորտային միջոցների համար: Ծրագրի ընդհանուր բյուջեն կազմում է 6 մլն 136.87 հազ. դրամ, որից ՀՀ պետական բյուջեից տրամադրվող սուբվենցիայի չափաբաժինը 45% է` 2 մլն 761.59 հազ. դրամ, իսկ համայնքի մասնակցությունը՝ 55%` 3 մլն 375.28 հազ. դրամ:  Ծրագրով նախատեսվող աշխատանքների շրջանակում նախ հատուկ տեխնիկայի միջոցով կմշակվեն ճանապարհահատվածի...

Ակնաշեն համայնքի ևս երեք փողոց կգազաֆիկացվի. համայնքը գրեթե 100%-ով կապահովվի կապույտ վառելիքով

Ակնաշեն համայնքի ևս երեք փողոց կգազաֆիկացվի. համայնքը գրեթե 100%-ով կապահովվի կապույտ վառելիքով 08.07.2020

Ակնաշեն համայնքի Կարեն Դեմիրճյան, 15-րդ և 16-րդ փողոցները կգազիֆիկացվեն. ևս 40 տնտեսություն կապահովվի կապույտ վառելիքով: Ծրագրի ընդհանուր բյուջեն կազմում է 8 մլն 253.61 հազ. դրամ, որից ՀՀ պետական բյուջեից տրամադրվող սուբվենցիայի չափաբաժինը 39.42% է` 3 մլն 253.61 հազ. դրամ, իսկ համայնքի մասնակցությունը` 60.58%` 5 մլն դրամ: Նախատեսվող աշխատանքների շրջանակում կտեղադրվեն հենասյուներ, և 800 մ երկարությամբ վերգետնյա գազատար խողովակաշար կանցկացվի: Գազաֆիկացման ծրագրի իրականացման...

Մերձավան համայնքում ավարտվել է գազաֆիկացման ծրագիրը

Մերձավան համայնքում ավարտվել է գազաֆիկացման ծրագիրը 08.07.2020

Ավարտվել են Մերձավան համայնքի նորակառույց թաղամասի 5-րդ և 6-րդ փողոցների 2-րդ նրբանցքների գազաֆիկացման աշխատանքները: Շուրջ 680 շահառու ունեցող նորակառույց թաղամասում գազաֆիկացման ծրագրի իրագործումը կբարելավի բնակչության կենցաղը և կխթանի բնակարանաշինությունը: Ծրագրի ընդհանուր բյուջեն կազմում է 7 մլն 700 հազար դրամ, որից ՀՀ պետական բյուջեից տրամադրվող սուբվենցիայի չափաբաժինը 35% է` 2 մլն 700 հազար դրամ, իսկ համայնքի մասնակցությունը` 65%` 5 մլն դրամ: Ծրագրով նախատեսված աշխատանքների...

Պարզաբանում՝ Եղեգնուտ համայնքում ստեղծված իրավիճակի շուրջ

Պարզաբանում՝ Եղեգնուտ համայնքում ստեղծված իրավիճակի շուրջ 07.07.2020

 ՀՀ Արմավիրի մարզի Եղեգնուտ համայնքի ղեկավար Ռազմիկ Մարգարյանի կողմից համայնքի ավագանուն 2018 թվականի հուլիսի 2-ին ներկայացված հրաժարականի դիմումի հիմքով ՀՀ Արմավիրի մարզպետի 2018 թվականի օգոստոսի 24-ի N287որոշմամբ Ռազմիկ Մկրտչյանը նշանակվել է ՀՀ Արմավիրի մարզի Եղեգնուտ համայնքի ղեկավարի պաշտոնակատար: ՀՀ Արմավիրի մարզպետի 2018 թվականի օգոստոսի 24-ի N287 որոշումը Ռազմիկ Մարգարյանի կողմից բողոքարկվել է ՀՀ վարչական դատարան: Դատարանում, մարզպետի կողմից տրված համապատասխան լիազորագրի...

Կհիմնանորոգվի Մեծամոր քաղաքային համայնքի թիվ 35 բազմաբնակարան շենքի տանիքը և կասֆալտապատվեն մի շարք փողոցներ

Կհիմնանորոգվի Մեծամոր քաղաքային համայնքի թիվ 35 բազմաբնակարան շենքի տանիքը և կասֆալտապատվեն մի շարք փողոցներ 07.07.2020

Կհիմնանորոգվի Մեծամոր քաղաքային համայնքի թիվ 35 բազմաբնակարան շենքի տանիքը և կասֆալտապատվեն մի շարք փողոցներ. Բազմաբնակարան շենքի տանիքի վերանորոգման ծրագրի ընդհանուր բյուջեն կկազմի 27 մլն 479.1 հազ. դրամ, որից ՀՀ պետական բյուջեից տրամադրվող սուբվենցիայի չափաբաժինը և համայնքի մասնակցությունը 50% է` 13 մլն 739.55 հազարական դրամ: Ծրագրով նախատեսված աշխատանքների շրջանակում կապամոնտաժվի քաղաքի 1-ին թաղամասում գտնվող բազմաբնակարան 5 հարկանի շենքի շուրջ 700 քմ մակերեսով հարթ տանիքները և նոր,...

 Տանձուտ համայնքում  ջրամատակարարման ցանց է կառուցվում

Տանձուտ համայնքում ջրամատակարարման ցանց է կառուցվում 07.07.2020

Տանձուտ համայնքի բնակչության կենսապահովման համար առաջնահերթ նշանակություն ունեցող ջրամատակարարման ցանցի կառուցումը սկսված է: Ծրագրի ընդհանուր բյուջեն կազմում է 39 մլն 585 հազար դրամ, որից ՀՀ պետական բյուջեից տրամադրվող սուբվենցիայի չափաբաժինը 55% է` 21 մլն 771 հազար դրամ, իսկ համայնքի մասնակցությունը` 45%` 17 մլն հազար դրամ: Համայնքի խմելաջրի ցանցի վերանորոգման արդյունքում կկրճատվեն վթարների հետևանքով կատարվող ընթացիկ նորոգման ծախսերը, էլեկտրաէներգիայի գերածախսը և վնասված խողովակներից...

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-06 17:41:02