Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Նոր Կեսարիա համայնքում մեկնարկել են մշակույթի տան մասնակի վերանորոգման աշխատանքները

Նոր Կեսարիա համայնքում մեկնարկել են մշակույթի տան մասնակի վերանորոգման աշխատանքները 27.08.2020

Սուբվենցիոն ծրագրով Նոր Կեսարիա համայնքում մեկնարկել են 1975 թվականին կառուցված մշակույթի տան մասնակի վերանորոգման աշխատանքները: Ծրագրի ընդհանուր բյուջեն կազմում է 13 մլն 163.07 հազ. դրամ, որից ՀՀ պետական բյուջեից տրամադրվող սուբվենցիայի չափաբաժինը 35% է` 4 մլն 607.075 հազ. դրամ, իսկ համայնքի մասնակցությունը` 65%` 8 մլն 555.995 հազ. դրամ: Ծրագրով նախատեսված աշխատանքների շրջանակում փոխվելու և անհրաժեշտ ծածկույթով է պատվելու դահլիճի, աmֆիթատրոնի և բեմի հատակը, նորոգվելու են դահլիճի...

Դաշտի միջնակարգ դպրոցում ավարտվել են նախակրթարանի կառուցման աշխատանքները

Դաշտի միջնակարգ դպրոցում ավարտվել են նախակրթարանի կառուցման աշխատանքները 26.08.2020

Դաշտի միջնակարգ դպրոցում ավարտվել են նախակրթարանի կառուցման աշխատանքները: Նախակրթարանի կառուցումն իրականացվել է «Կրթության բարելավում» ծրագրի «Դպրոցին երեխաների պատրաստվածության բարձրացում և հավասար մեկնարկային հնարավորությունների ապահովում» ենթաբաղադրիչի շրջանակներում և համայնքի բնակչության գործուն աջակցությամբ` շուրջ 2 մլն 100 հազար դրամ ընդհանուր բյուջեով: Նոր ուսումնական տարում ամբողջությամբ նորոգված և անհրաժեշտ գույքով ապահովված նախակրթարան կհաճախի 15...

Մեկնարկել են Բամբակաշատի համայնքապետարանի շենքի վերանորոգման աշխատանքները

Մեկնարկել են Բամբակաշատի համայնքապետարանի շենքի վերանորոգման աշխատանքները 26.08.2020

Սուբվենցիոն ծրագրով մեկնարկել են Բամբակաշատի համայնքապետարանի շենքի վերանորոգման աշխատանքները: Ծրագրի արդյունքում անվտանգ աշխատանքային պայմաններ կապահովվի համայնքապետարանի աշխատակիցների և վերջիններիս կողմից սպասարկվող ավելի քան 1500 բնակչի համար: Վերանորոգման ծրագրի ընդհանուր բյուջեն կազմում է 26 մլն 858.85 հազ. դրամ, որից ՀՀ պետական բյուջեից տրամադրվող սուբվենցիայի չափաբաժինը 30% է` 8 մլն 057.66 հազ. դրամ, իսկ համայնքի մասնակցությունը՝ 70%` 18 մլն 801.19 հազ. դրամ: 571,3 քմ...

Բագարան համայնքի միջնակարգ դպրոցում նախակրթարան է կառուցվել

Բագարան համայնքի միջնակարգ դպրոցում նախակրթարան է կառուցվել 25.08.2020

Բագարանցի 25 երեխա նոր ուսումնական տարում նախադպրոցական կրթություն ստանալու հնարավորություն կունենա «Կրթության բարելավում» ծրագրի «Դպրոցին երեխաների պատրաստվածության բարձրացում և հավասար մեկնարկային հնարավորությունների ապահովում» ենթաբաղադրիչի շրջանակներում Բագարան համայնքի միջնակարգ դպրոցում նախակրթարան է կառուցվել: Ծրագիրն իրականացվել է Արմավիրի մարզի ևս հինգ հանրակրթական ուսումնական հաստատությունում, այդ թվում` Ամասիայի, Այգեվանի, Խանջյանի, Բագարանի, Դաշտի և...

Արաքս (Վաղարշապատի տ.) համայնքում մեկնարկել են մանկապարտեզի հիմնանորոգման աշխատանքները

Արաքս (Վաղարշապատի տ.) համայնքում մեկնարկել են մանկապարտեզի հիմնանորոգման աշխատանքները 24.08.2020

Սուբվենցիոն ծրագրի շրջանակում Արաքս (Վաղ. տ.) համայնքում մեկնարկել են մանկապարտեզի հիմնանորոգման աշխատանքները. համայնքի ավելի քան 80 երեխա շուտով բարեկարգ պայմաններում նախադպրոցական կրթություն ստանալու հնարավորություն կունենա: Ծրագրի ընդհանուր բյուջեն կազմում է 69 մլն 121 հազար դրամ, որից ՀՀ պետական բյուջեից տրամադրվող սուբվենցիայի չափաբաժինը 65% է` 44 մլն 928 հազար դրամ, իսկ համայնքի մասնակցությունը՝ 35%` 24 մլն 192 հազար դրամ: Մանկապարտեզի հիմնանորոգման աշխատանքների շրջանակում...

Ապագա համայնքի «Վահագն Մարգարյանի անվան մշակույթի տուն» ՀՈԱԿ-ի վերանորոգման աշխատանքները մեկնարկել են

Ապագա համայնքի «Վահագն Մարգարյանի անվան մշակույթի տուն» ՀՈԱԿ-ի վերանորոգման աշխատանքները մեկնարկել են 24.08.2020

Ապագա համայնքի «Վահագն Մարգարյանի անվան մշակույթի տուն» ՀՈԱԿ-ի վերանորոգման աշխատանքները մեկնարկել են. Երևանի Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի երջանկահիշատակ բալետի արտիստի անունը կրող մշակութային օջախը շուտով նոր շունչ կստանա: Մշակույթի տան վերանորոգումը իրականացվվում է #սուբվենցիոն ծրագրի շրջանակում: Պետություն-համայնք-մասնավոր եռակողմ ծրագրի ընդհանուր բյուջեն կազմում է 14 մլն 169.37 հազ. դրամ, որից ՀՀ պետական բյուջեից տրամադրվող...

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-26 14:16:44