Տեղեկատվական կենտրոն
Նորություններ

Վանանդ համայնքում սկսվել են սուբվենցիոն ծրագրով նախատեսված աշխատանքները 18.09.2019
Համայնքների տնտեսական եւ սոցիալական զարգացմանն ուղղված ՀՀ կառավարության 2019 թվականի #սուբվենցիոն ծրագրերի շրջանակում Վանանդ համայնքում սկսվել են համայնքի ներտնտեսային ոռոգման ցանցի վերակառուցման, հիմնանորոգման աշխատանքները: Ծրագրի նախագծանախահաշվային արժեքը 42 մլն 236.6 հազար դրամ է, որից ՀՀ պետական բյուջեից տրամադրվող սուբվենցիայի չափաբաժինը կազմում է 60%՝ 25 մլն 342.0 հազար դրամ, իսկ համայնքի մասնակցությունը 40%` 16 մլն 894.6 հազար դրամ: *** Արմավիրի մարզի 40 համայնքի կողմից...

Ի գիտություն 17.09.2019
2019 թվականի սեպտեմբերի 19-ին, ժամը 11:00-ին ՀՀ Արմավիրի մարզպետարանի նիստերի դահլիճում տեղի կունենա Արմավիրի մարզի խորհրդի հերթական նիստը: Ծանոթանալ մարզխորհրդի նիստի օրակարգի նախագծին

Մարզպետն այցելել է <<ԱՐՄ ՄԵԴ>> նորաբաց բժշկական կենտրոն 16.09.2019
ՀՀ Արմավիրի մարզպետ Համբարձում Մաթեւոսյանն Արմավիրի քաղաքապետ Դավիթ Խուդաթյանի հետ այսօր այցելել է Արմավիր քաղաքում նոր բացված <<ԱՐՄ ՄԵԴ>> բժշկական կենտրոն: Բժշկական հաստատության տնօրենի ուղեկցությամբ մարզպետը շրջել է կենտրոնում` ծանոթացել իրականացված եւ նախատեսվող աշխատանքներին, բժշկական ծառայության որակյալ մատուցման նպատակով ստեղծված պայմաններին: Համբարձում Մաթեւոսյանին ներկայացվել է, որ հաստատությունը կարճ ժամանակահատվածում հագեցվել է անհրաժեշտ բժշկական սարքավորումներոով,...

Մեծամոր քաղաքային համայնքում սկսվել են սուբվենցիոն ծրագրով նախատեսված աշխատանքները 13.09.2019
Համայնքների տնտեսական և սոցիալական զարգացմանն ուղղված Կառավարության 2019 թվականի սուբվենցիոն ծրագրերի շրջանակում Մեծամոր քաղաքային համայնքում սկսվել են համայնքի թիվ 8 և 23 բազմաբնակարան շենքերի տանիքների հիմնանորոգման աշխատանքները: Ծրագրի նախագծանախահաշվային արժեքը 42 մլն 149.86 հազար դրամ է, որից ՀՀ պետական բյուջեից տրամադրվող սուբվենցիայի չափաբաժինը կազմում է 45%՝ 18 մլն 967.44 հազար դրամ, իսկ համայնքի մասնակցությունը 55%` 23 մլն 182.42 հազար դրամ: *** Արմավիրի մարզի 40 համայնքի...

Աղացած ասֆալտի շերտով բարեկարգվում է Արմավիր քաղաքային համայնքի Շահումյան փողոցը 13.09.2019
Ինչպես արդեն տեղեկացրել էինք, Երեւան-Արմավիր Մ-5 միջպետական մայրուղու Մուսալեռ-Պտղունք 3,7 կմ երկարությամբ ճանապարհահատվածի նորոգման արդյունքում առաջացած աղացած ասֆալտը տրամադրվում է մարզի համայնքներին` փոսալցման եւ հարթեցման աշխատանքներ իրականացնելու համար: Համայնքային նշանակության ճանապարհների բարեկարգման նպատակով մարզպետարանի կողմից աղացած ասֆալտի հերթական խմբաքանակը տրամադրվել է Արմավիր քաղաքային համայնքին, որի արդյունքում Շահումյան փողոցում սկսվել են փոսալցման եւ հարթեցման...

ՀՀ Արմավիրի մարզպետարանում այսօր տեղի է ունեցել «ՈԻժեղ երկրաշարժի դեպքում բնակչության պաշտպանության միջոցառումների կազմակերպումը» թեմայով հրամանատարաշտաբային ուսումնավարժություն` գլխավորությամբ ՀՀ Արմավիրի մարզպետ, ուսումնավարժության ղեկավար Համբարձում Մաթեւոսյանի: Հրամանատարաշտաբային ուսումնավարժությանը մասնակցել են Արմավիրի մարզի արտակարգ իրավիճակների հանձնաժողովի եւ մարզային տարահանման հանձնաժողովի անդամները, ԱԻՆ ՓԾ Արմավիրի մարզային փրկարարական վարչության, հանրապետական...