Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

 Քննարկվել են գործող և դադարած իրավունքի սուբյեկտների նույնականացման տվյալների թարմացմանը վերաբերող հարցեր

Քննարկվել են գործող և դադարած իրավունքի սուբյեկտների նույնականացման տվյալների թարմացմանը վերաբերող հարցեր 28.03.2018

ՀՀ Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանի գլխավորությամբ այսօր հրավիրված խորհրդակցությանը համայնքապետերի հետ քննարկվել են համայնքներում գործող և դադարած իրավունքի սուբյեկտների նույնականացման տվյալների թարմացմանը վերաբերող հարցեր: Համայնքների ղեկավարներին առաջարկվել է սեղմ ժամկետում հաշվառել և մարզպետարան ներկայացնել ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի մեթոդական ցուցումներին համապատասխան սեփականատերերի գույքի նույնականացման վերաբերյալ շտկված տվյալներ:...

 Մարզպետն ընդունել է Ուկրաինայի Բելգորոդ-Դնեստրովսկի քաղաքի պատվիրակությանը

Մարզպետն ընդունել է Ուկրաինայի Բելգորոդ-Դնեստրովսկի քաղաքի պատվիրակությանը 27.03.2018

ՀՀ Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանն այսօր ընդունել է Ուկրաինայի Բելգորոդ-Դնեստրովսկի քաղաքի պատվիրակությանը` քաղաքապետ Ալլա Գինակի գլխավորությամբ: Պատվիրակությանն ուղեկցել է Էջմիածնի քաղաքապետ Կարեն Գրիգորյանը: Ողջունելով պատվիրակության այցն Արմավիրի մարզ` մարզպետ Աշոտ Ղահրամանյանը կարևորել է Էջմիածին և Բելգորոդ-Դնեստրովսկի քաղաքների միջև սկսված համագործակցությունը, որն ամրագրվելու է կողմերի միջև ստորագրվող հուշագրով: Նա հյուրերին համառոտ տեղեկություն է ներկայացրել մարզի պատմության,...

«Չափազանց շահագրգռված ենք, որպեսզի հաջողակ գյուղատնտեսներ և ֆերմերներ ունենանք». Վարչապետը խորհրդակցություն է անցկացրել Արմավիրի մարզում

«Չափազանց շահագրգռված ենք, որպեսզի հաջողակ գյուղատնտեսներ և ֆերմերներ ունենանք». Վարչապետը խորհրդակցություն է անցկացրել Արմավիրի մարզում 19.03.2018

Վարչապետ Կարեն Կարապետյանը մարտի 17-ին այցելել է Արմավիրի մարզ` ծանոթանալու 2017 թ. մարզի և համայնքների զարգացման ծրագրերի շրջանակում ըստ ոլորտների իրականացված միջոցառումների արդյունքներին ու 2018 թ. անելիքներին: Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանը զեկուցել է, որ Զարգացման ներդրումային և վարկային ծրագրերի շրջանակում 2017 թվականի ընթացքում մարզում իրականացվել են 23.3 մլրդ դրամի ներդրումային ծրագրեր՝ 2016-ի 10 մլրդ դրամի դիմաց: 2018-ի տարեկան աշխատանքային պլանով նախատեսվել է 62.6 մլրդ դրամի...

Կարեն Կարապետյանն Արմավիրի մարզում ծանոթացել է ջայլամաբուծության, պիստակի այգիների հիմնման և գինեգործության ծրագրերին

Կարեն Կարապետյանն Արմավիրի մարզում ծանոթացել է ջայլամաբուծության, պիստակի այգիների հիմնման և գինեգործության ծրագրերին 19.03.2018

Վարչապետ Կարեն Կարապետյանը մարտի 17-ին Արմավիրի մարզ այցի շրջանակում ծանոթացել է տարբեր ներդրումային ծրագրերի իրականացման ընթացքին:  Մասնավորապես, կառավարության ղեկավարն այցելել է Փշատավան համայնքում հիմնված ջայլամաբուծությամբ զբաղվող ֆերմերային տնտեսություն: Վարչապետին տեղեկացվել է, որ տնտեսությունում 2008 թվականից իրականացված ներդրումների արդյունքում ջայլամների թիվը հասցվել է շուրջ 500-ի: Նախորդ տարեվերջից սկսած՝ մեկնարկել է բաստուրմայի, սուջուխի և ղաուրմայի արտադրությունը: Առայժմ...

 «Էլեկտրոմոնտաժ Սիկորա» չեխական ընկերությունը ներկայացրել է Արմավիր քաղաքում կառուցվող աղբի վերամշակման գործարանի ծրագիրը

«Էլեկտրոմոնտաժ Սիկորա» չեխական ընկերությունը ներկայացրել է Արմավիր քաղաքում կառուցվող աղբի վերամշակման գործարանի ծրագիրը 13.03.2018

ՀՀ Արմավիրի մարզպետարանում մարզպետ Աշոտ Ղահրամանյանի գլխավորությամբ այսօր հրավիրված խորհրդակցությանը չեխական «Էլեկտրոմոնտաժ Սիկորա» ընկերությունը ներկայացրել է Արմավիր քաղաքում կառուցվող աղբի վերամշակման գործարանի ծրագիրը, որը կյանքի է կոչվելու ՀՀ Արմավիրի մարզպետարանի և ՉՀ Մորավսկո-Սիլեզսկի երկրամասի միջև 2014 թվականին ստորագրված փոխըմբռնման հուշագրի շրջանակներում: Ողջունելով ներկաներին և կարևորելով Չեխիայում և եվրոպական երեք այլ պետությունում աղբի վերամշակման գործում...

 Մարզպետն ընդունել է չեխ գործարարի գլխավորած աշխատանքային խմբին

Մարզպետն ընդունել է չեխ գործարարի գլխավորած աշխատանքային խմբին 12.03.2018

ՀՀ Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանն այսօր ընդունել է Չեխիայի «Էլեկտրոմոնտաժ Սիկորա» ընկերության տնօրեն Պետրեմ Սիկորայի գլխավորած աշխատանքային խմբին: Հանդիպմանը ներկա են գտնվել նաև մարզպետի տեղակալ Մովսես Քարտաշյանը, մարզպետարանի աշխատակազմի ղեկավար Փառանձեմ Կարապետյանը և քաղաքաշինության վարչության պետ Կարինե Դանիելյանը: Կողմերը քննարկել են Արմավիրի մարզում չեխ գործարարի կողմից նախատեսվող ներդրումային ծրագրերին, մասնավորապես` աղբի վերամշակման գործարանի հիմնմանը և հետագա...

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-25 16:04:49