Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Տեղի է ունեցել մարզի դպրոցների տնօրենների 2017 թվականի օգոստոսյան խորհրդակցությունը

Տեղի է ունեցել մարզի դպրոցների տնօրենների 2017 թվականի օգոստոսյան խորհրդակցությունը 28.08.2017

ՀՀ Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանի գլխավորությամբ այսօր տեղի է ունեցել մարզի հանրակրթական դպրոցների տնօրենների օգոստոսյան խորհրդակցությունը, որին մասնակցել են ՀՀ կրթության և գիտության նախարարի տեղակալ Վահրամ Մկրտչյանը, ՀՀ կառավարությանն առընթեր գնահատման և թեստավորման կենտրոնի (ԳԹԿ) տնօրեն Արայիկ Իսպիրյանը, ԿԳ նախարարության հանրակրթության վարչության պետ Աշոտ Արշակյանը, ՀՀ Արմավիրի մարզպետարանի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Գայանե Սայադյանը, ոլորտի այլ...

Մարզպետն ընդունել է Չեխիայի Հանրապետությունը ներկայացնող հնագետների խմբին

Մարզպետն ընդունել է Չեխիայի Հանրապետությունը ներկայացնող հնագետների խմբին 25.08.2017

ՀՀ Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանն այսօր ընդունել է Չեխիայի Հանրապետության Պրահայի հնագիտության ինստիտուտը (ՉՀՊՀԻ) և «G IMPULS PRAHA» կազմակերպությունը ներկայացնող հնագետների խմբին, որը գլխավորել է ազգությամբ չեխ, բնական գիտությունների դոկտոր Յան Ֆրոլիկը: Հանդիպմանը ներկա են եղել նաև Հայաստանում ՉՀ դեսպանի տեղակալ, առաջին քարտուղար Անի Շագինյանովան, ՀՀ Արմավիրի մարզպետարանի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Գայանե Սայադյանը, ՀՀ արտակարգ...

 Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված խաչքարի բացում` Փշատավան համայնքում

Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված խաչքարի բացում` Փշատավան համայնքում 18.08.2017

ՀՀ Արմավիրի մարզի Փշատավան համայնքում այսօր հանդիսավորությամբ բացվել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող խաչքար` համայնքաբնակ Մխիթարյանների ընտանիքի կողմից: Խաչքարի բացման արարողությանը մասնակցել են ՀՀ Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանը, ՀՀ ոստիկանության Արմավիրի մարզային վարչության պետ Արսեն Այվազյանը, մեծ թվով հյուրեր, փշատավանցիներ: Ողջունելով ներկաներին` մարզպետ Աշոտ Ղահրամանյանը կարևորել է նման աստվածահաճո ձեռնարկները համայնքներում, որոնք գալիս են ամրապնդելու հայ...

Մարզպետը հարգանքի տուրք է մատուցել Օշականի ճակատամարտում զոհվածների հիշատակին

Մարզպետը հարգանքի տուրք է մատուցել Օշականի ճակատամարտում զոհվածների հիշատակին 17.08.2017

Օշականի ճակատամարտի 190-ամյակի կապակցությամբ ՀՀ Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանն այսօր այցելել է Օշականի հուշակոթող-մատուռ` հարգանքի տուրք մատուցել Էջմիածնի պաշտպանության ժամանակ զոհված ռուս մարտիկների և հայ կամավորականների հիշատակին։ 1827 թվականի օգոստոսի 17-ին տեղի ունեցած Օշականի ճակատամարտը համարվում է ռուս-պարսկական պատերազմի կարևորագույն իրադարձությունը, որը հայ ժողովրդին ազատել է պարսիկ խաների լծից։ Պարսիկների հանդեպ տարած հերոսական հաղթանակն ուղղակիորեն կապված է հայկական...

Մարզպետ Աշոտ Ղահրամանյանն ընդունել է Չեխիայից ժամանած արշավախմբին

Մարզպետ Աշոտ Ղահրամանյանն ընդունել է Չեխիայից ժամանած արշավախմբին 15.08.2017

ՀՀ Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանն այսօր ընդունել է ՉՀ Պրահայի հնագիտության ինստիտուտը ներկայացնող արշավախմբին, որը գլխավորել է ազգությամբ չեխ, բնական գիտությունների դոկտոր Յարոսլավ Բարտան: Արշավախումբը հուլիսի 16-ից հնագիտական հետազոտություններ է իրականացնելու Արմավիրի մարզի Այգեշատ համայնքում (Վաղարշապատի տարածաշրջան): Ողջունելով արշավախմբի այցն Արմավիրի մարզ` մարզպետը հույս է հայտնել, որ նրանց սպասումները հաջողությամբ կպսակվեն և նոր բացահայտումների հիմք կդառնան: Նա մանրամասներ է...

 Մարզպետն ընդունել է «Վեոլիա Ջուր» ընկերության գլխավոր տնօրենին

Մարզպետն ընդունել է «Վեոլիա Ջուր» ընկերության գլխավոր տնօրենին 11.08.2017

ՀՀ Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանն այսօր ընդունել է «Վեոլիա Ջուր» ընկերության գլխավոր տնօրեն Կրիստիան Լըֆեին: Հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկել են մարզում ջրամատակարարման և ջրահեռացման համակարգերի բարելավմանը վերաբերող հարցեր: Հիմնականում անդրադարձ է եղել Էջմիածին քաղաքի ջրամատակարարմանը, որը վերջին օրերին բողոքի ալիք է բարձրացրել բնակչության շրջանում: Կրիստիան Լըֆեի խոսքով` Էջմիածնում ջրամատակարարման ժամանակավոր դադարեցումը պայմանավորված է համակարգի բարելավման և...

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-03-28 16:42:49