Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

 ՀՀ Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանի ուղերձն Ուսուցչի օրվա առթիվ

ՀՀ Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանի ուղերձն Ուսուցչի օրվա առթիվ 04.10.2017

Սիրելի՛ ուսուցիչներ, Ջերմորեն շնորհավորում եմ Ձեր մասնագիտական տոնի՝ Ուսուցչի օրվա առթիվ։ Այս օրը հաճելի առիթ է ընձեռում մեծարանքի ու երախտագիտության խոսքեր հղելու Ձեզ այն կարևոր ու պատասխանատու աշխատանքի համար, որն իրականացնում եք մեծագույն սիրով ու նվիրումով: Սա տոն է մեր ողջ ժողովրդի համար, քանի որ ազգապահպանության ու պետության հարատևության տեսանկյունից դժվար է գտնել ավելի բարդ և պատվաբեր գործ, քան հասարակության համար արժանապատիվ քաղաքացի կրթելու և որպես մարդ դասատիարակելու...

Մարզպետը ներկա  է գտնվել  Բաղրամյան համայնքի 70-ամյակին նվիրված տոնակատարությանը

Մարզպետը ներկա է գտնվել Բաղրամյան համայնքի 70-ամյակին նվիրված տոնակատարությանը 02.10.2017

ՀՀ Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանն Արմավիրի թեմի առաջնորդ Տեր Սիոն եպիսկոպոս Ադամյանի և մեծաթիվ հյուրերի հետ այսօր ներկա է գտնվել Բաղրամյան համայնքի 70-ամյակին նվիրված տոնակատարությանը: Բաղրամյան համայնքը հիմնադրվել է 1946 թվականին` Իրաքից գաղթած մի խումբ հայ ընտանիքների կողմից: Նրանց նախաձեռնությամբ էլ 1947 թվականին համայնքն անվանակոչվել է Խորհրդային Միության կրկնակի հերոս, նշանավոր զորահրամանատար, մարշալ Հովհաննես Բաղրամյանի անունով: 1965-70 թվականներին բաղրամյանցիների...

Տեղի է ունեցել Արմավիրի մարզխորհրդի հերթական նիստը

Տեղի է ունեցել Արմավիրի մարզխորհրդի հերթական նիստը 29.09.2017

Այսօր տեղի է ունեցել ՀՀ Արմավիրի մարզի խորհրդի հերթական նիստը, որը վարել է մարզպետ Աշոտ Ղահրամանյանը: Մարզխորհրդի նիստին մասնակցել են ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարի տեղակալ Կարեն Իսախանյանը, փոխմարզպետներ Լարիսա Մուրադյանը, Գագիկ Գաբրիելյանը, մարզպետարանի աշխատակազմի ղեկավար Փառանձեմ Կարապետյանը, աշխատակազմի կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարները և «Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ի Արմավիրի մասնաճյուղի տնօրենը:...

Մարզպետ Աշոտ Ղահրամանյանը հանդես է եկել հաշվետու ժամանակահատվածը ներկայացնող մամուլի ասուլիսով

Մարզպետ Աշոտ Ղահրամանյանը հանդես է եկել հաշվետու ժամանակահատվածը ներկայացնող մամուլի ասուլիսով 27.09.2017

ՀՀ Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանն այսօր հրավիրված մամլո ասուլիսի ընթացքում ներկայացրել է հաշվետու ժամանակահատվածում տարբեր ոլորտներում կատարված աշխատանքների, այդ թվում՝ ներդրումային ծրագրերի, ստեղծված աշխատատեղերի, սեփական եկամուտների, աղբահանության, ինչպես նաև ընթացիկ այլ միջոցառումների մասին հաշվետվություն: Ներկայացնելով մարզի սոցիալ-տնտեսական իրավիճակը և հիմնական ցուցանիշները` մարզպետը նշել է, որ հիմնականում հաջողվել է ապահովել մարզի 2015-2018 թվականների սոցիալ-տնտեսական զարգացման...

Ի գիտություն

Ի գիտություն 26.09.2017

2017 թվականի սեպտեմբերի  29-ին, ժամը 11.00-ին ՀՀ Արմավիրի մարզպետարանի նիստերի դահլիճում տեղի կունենա Արմավիրի մարզի խորհրդի հերթական նիստը Ծանոթանալ մարզխորհրդի նիստի օրակարգի նախագծին

Հանդիսավորությամբ նշվել է Մուսալեռան հերոսամարտի 102-ամյակը

Հանդիսավորությամբ նշվել է Մուսալեռան հերոսամարտի 102-ամյակը 24.09.2017

Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո շատ մուսալեռցիներ տեղափոխվել են պատմական հայրենիք և հիմնել Մուսալեռ գյուղը: Ավելի ուշ` 1976 թվականին, հայրենիքի և սփյուռքի մուսալեռցիների նյութական աջակցությամբ և անմիջական մասնակցությամբ Մուսալեռ գյուղում բացվել է Մուսալեռան հերոսամարտին նվիրված հուշակոթող, որը խորհրդանշում է հերոսամարտի մասնակիցների համառ ու անկոտրում կամքը, ազատագրական ոգին ու արիությունը: 1983 թվականից այստեղ Մուսալեռան ճակատամարտի հերոսների պատվին սեպտեմբերի երրորդ կիրակի օրը...

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-26 14:35:22