Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Մարզպետ Աշոտ Ղահրամանյանի գլախավորած աշխատանքային խումբը գտնվում է  ՌԴ Յարոսլավի նահանգում

Մարզպետ Աշոտ Ղահրամանյանի գլախավորած աշխատանքային խումբը գտնվում է ՌԴ Յարոսլավի նահանգում 04.09.2017

2008 թվականին Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզպետարանի և Ռուսաստանի Դաշնության Յարոսլավի նահանգի միջև մշակութային և տնտեսական ոլորտներում կնքված փոխհամագործակցության հուշագրի շրջանակներում Յարոսլավի մարզի հայ համայնքի հրավերով սեպտեմբերի 2-ից 4-ը ներառյալ մարզպետ Աշոտ Ղահրամանյանի գլխավորած աշխատանքային խումբը կգտնվի Յարոսլավում, մասնակցություն կունենա հայ համայնքի կողմից կազմակերպված մշակութային միջոցառմանը, ապա հանդիպումներ` նահանգային իշխանությունների հետ: 

 Ազդարարվեց նոր ուսումնական տարվա մեկնարկը

Ազդարարվեց նոր ուսումնական տարվա մեկնարկը 01.09.2017

2017-2018 ուսումնական տարվա մեկնարկը և Գիտելիքի օրը ՀՀ Արմավիրի մարզի բոլոր դպրոցներում ազդարարվել է տոնական միջոցառումներով, օրվա խորհուրդը լրացնող երգ ու պարով, ասմունքով: Նոր ուսումնական տարվա մեկնարկի կապակցությամբ ՀՀ Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանը մարզպետարանի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Գայանե Սայադյանի ուղեկցությամբ այցելել է Նորակերտի միջնակարգ դպրոց, ապա եղել է Մեծամորի թիվ 1 և Արմավիրի թիվ 2 հիմնական դպրոցներում: Օրվա առթիվ...

ՀՀ Արմավիրի մարզպետի ուղերձը Գիտելիքի օրվա առթիվ

ՀՀ Արմավիրի մարզպետի ուղերձը Գիտելիքի օրվա առթիվ 01.09.2017

  Սիրելի աշակերտներ, հարգարժան ուսուցիչներ, կրթության համակարգի նվիրյալներ, հարգելի ծնողներ, Շնորհավորում եմ բոլորիս Գիտելիքի, գրի և դպրության օրվա առթիվ: Սեպտեմբերի 1-ն ազդարարում է ուսումնական տարվա սկիզբը, որը նաև գիտելիքներով հարստանալու, իրական արժեքներ ճանաչելու և նոր նպատակներ կյանքի կոչելու սկիզբ է: Տոնական այս օրը հատկապես առանձնակի ջերմությամբ ցանկանում եմ շնորհավորել բոլոր նրանց, ովքեր առաջին անգամ են ոտք դնելու դպրոց և մաղթել, որ այս սեպտեմբերի 1-ը մեր սիրելի...

(Ի ԼՐՈՒՄՆ) Պարզաբանում` «Հրապարակ» օրաթերթում և «hayeli.am» էլեկտրոնային լրատվական կայքում հրապարակված հոդվածների առնչությամբ

(Ի ԼՐՈՒՄՆ) Պարզաբանում` «Հրապարակ» օրաթերթում և «hayeli.am» էլեկտրոնային լրատվական կայքում հրապարակված հոդվածների առնչությամբ 29.08.2017

Պարզաբանում` Արտաշար գյուղի միջնակարգ դպրոցի նախկին տնօրեն Հասմիկ Սրապիոնյանին առնչվող մամուլի հրապարակումների վերաբերյալ  Ի լրումն երեկ ՀՀ Արմավիրի մարզպետարանի կողմից Արտաշար գյուղի միջնակարգ դպրոցի նախկին տնօրեն Հասմիկ Սրապիոնյանին առնչվող մամուլի հրապարակումների վերաբերյալ տրված պարզաբանման` հայտնում ենք, որ նա իր պաշտոնավարման ընթացքում թույլ է տվել մի շարք կարգազանց գործողություններ, որոնց պատճառով կորցրել է և աշխատակիցների, և վերադասի վստահությունն իր նկատմամբ:...

Տեղի է ունեցել մարզի դպրոցների տնօրենների 2017 թվականի օգոստոսյան խորհրդակցությունը

Տեղի է ունեցել մարզի դպրոցների տնօրենների 2017 թվականի օգոստոսյան խորհրդակցությունը 28.08.2017

ՀՀ Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանի գլխավորությամբ այսօր տեղի է ունեցել մարզի հանրակրթական դպրոցների տնօրենների օգոստոսյան խորհրդակցությունը, որին մասնակցել են ՀՀ կրթության և գիտության նախարարի տեղակալ Վահրամ Մկրտչյանը, ՀՀ կառավարությանն առընթեր գնահատման և թեստավորման կենտրոնի (ԳԹԿ) տնօրեն Արայիկ Իսպիրյանը, ԿԳ նախարարության հանրակրթության վարչության պետ Աշոտ Արշակյանը, ՀՀ Արմավիրի մարզպետարանի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Գայանե Սայադյանը, ոլորտի այլ...

Մարզպետն ընդունել է Չեխիայի Հանրապետությունը ներկայացնող հնագետների խմբին

Մարզպետն ընդունել է Չեխիայի Հանրապետությունը ներկայացնող հնագետների խմբին 25.08.2017

ՀՀ Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանն այսօր ընդունել է Չեխիայի Հանրապետության Պրահայի հնագիտության ինստիտուտը (ՉՀՊՀԻ) և «G IMPULS PRAHA» կազմակերպությունը ներկայացնող հնագետների խմբին, որը գլխավորել է ազգությամբ չեխ, բնական գիտությունների դոկտոր Յան Ֆրոլիկը: Հանդիպմանը ներկա են եղել նաև Հայաստանում ՉՀ դեսպանի տեղակալ, առաջին քարտուղար Անի Շագինյանովան, ՀՀ Արմավիրի մարզպետարանի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Գայանե Սայադյանը, ՀՀ արտակարգ...

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-19 17:32:08