Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Ի գիտություն

Ի գիտություն 07.10.2016

 2016 թվականի  հոկտեմբերի  13-ին, ժամը 11.00-ին ՀՀ Արմավիրի մարզպետարանի նիստերի դահլիճում տեղի կունենա Արմավիրի մարզի խորհրդի հերթական նիստը: Ծանոթանալ մարզխորհրդի նիստի օրակարգի նախագծին

 Ուսուցչի օրվա առթիվ մարզպետը եղավ մի շարք դպրոցներում

Ուսուցչի օրվա առթիվ մարզպետը եղավ մի շարք դպրոցներում 05.10.2016

ՀՀ Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանն Ուսուցչի օրվա առթիվ մարզպետարանի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Գայանե Սայադյանի ուղեկցությամբ այսօր այցելեց Թաիրովի, Փարաքարի միջնակարգ դպրոցներ, ապա նաև Վաղարշապատի թիվ 1, թիվ 6 և Արմավիրի Մ. Սիլիկյանի անվան թիվ 6 հիմնական դպրոցներ: Ամենուր տիրում էր տոնական բարձր տրամադրություն`լի ուսուցիչների և աշակերտների կողմից հնչող բարեմաղթանքի, շնորհավորանքի ու երախտագիտության խոսքերով: Նույնքան ջերմ ընդունելության էլ...

 ՀՀ Արմավիրի մարզպետի ուղերձն ուսուսուցչի օրվա առթիվ

ՀՀ Արմավիրի մարզպետի ուղերձն ուսուսուցչի օրվա առթիվ 05.10.2016

Սիրելի ուսուցիչներ, Ջերմորեն շնորհավորում եմ ձեզ մասնագիտական տոնի՝ Ուսուցչի օրվա առթիվ։ Գրերի գյուտից ի վեր հայ ժողովրդի կյանքում, հայապահպանության սուրբ գործը վստահվել է ուսուցչին: Եվ դարեր շարունակ հայ ուսուցիչը նոր սերնդին է փոխանցել ոչ միայն գիտելիքներ, այլև արմատավորել է սեր՝ հայրենիքի և ուսման նկատմամբ: Եվ հայ մարդը դարեր շարունակ գնահատել է մանկավարժի գործը` ակնածանքով ու մեծարանքով: Դուք ամենօրյա աշխատանքով նախապատրաստում եք Հայաստանի վաղվա օրը, կարողանում եք, անկախ...

Մարզպետը պարգևատրեց Արմավիրի վետերանների խորհրդի նախագահին

Մարզպետը պարգևատրեց Արմավիրի վետերանների խորհրդի նախագահին 04.10.2016

Հայստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արմավիրի և Բաղրամյանի տարածաշրջանների վետերանների իրավունքների և օրինական շահերի պաշտպանության, նրանց սոցիալ-տնտեսական և մշակութային բազմաբնույթ խնդիրների լուծմանն ակտիվորեն նպաստելու, երիտասարդության ռազմահայրենասիրական դաստիարակության գործում ունեցած նշանակալի ավանդի համար և ծննդյան 75-ամյակի կապակցությամբ Արմավիրի վետերանների խորհրդի նախագահ Յուրիկ Սամսոնի Ալավերդյանը մարզպետ Աշոտ Ղահրամանյանի կողմից պարգևատրվեց պատվոգրով: Յուրիկ Ալավերդյանը...

 Տեղի ունեցավ հաշմանդամություն ունեցող անձանց հարցերով զբաղվող մարզային հանձնաժողովի հերթական նիստը

Տեղի ունեցավ հաշմանդամություն ունեցող անձանց հարցերով զբաղվող մարզային հանձնաժողովի հերթական նիստը 04.10.2016

Այսօր տեղի ունեցավ հաշմանդամություն ունեցող անձանց հարցերով զբաղվող մարզային հանձնաժողովի հերթական նիստը, որը վարեց ՀՀ Արմավիրի մարզպետի տեղակալ, համապատասխան հանձնաժողովի նախագահ Լարիսա Մուրադյանը: Նիստի օրակարգում ընդգրկված հարցերի շրջանակում քննարկվեցին հաշմանդամություն ունեցող անձանց շրջանում իրականացվող ծրագրերին, դրանցում առկա բացթողումներին և դրանց հնարավոր լուծումներին վերաբերող մանրամասներ: Ներկայացվեցին նաև վերջին երեք ամիսների ընթացքում հաշմանդամություն ունեցող անձանց...

Կրկնակի տոն` մարզկենտրոն Արմավիրում

Կրկնակի տոն` մարզկենտրոն Արմավիրում 01.10.2016

Հոկտեմբերի 1-ը մարզկենտրոն Արմավիրի համար նշանավորվեց երկու կարևոր տոնակատարությամբ. նույն օրը նշվեց արդեն ավանդական դարձած Բերքի տոնը և Արմավիր քաղաքի հիմնադրման 85-րդ տարեդարձը: Տոնական միջոցառումներն արմավիրցիների հետ նշելու էին եկել Արմավիրի քույր քաղաքներ համարվող ՌԴ Կրասնոդարի երկրամասի Արմավիրի և Ռոստովի մարզի Շախտի պատվիրակությունները և բազմաթիվ հյուրեր, որոնց մարզկենտրոնում դիմավորեցին ջերմ մթնոլորտում, տոնական բարձր տրամադրությամբ: Արմավիրցուն հատուկ հյուրասիրությամբ` մարզի...

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-03-28 16:42:49