Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՀՀ գյուղատնտեսության նախարարն այցելել է Արմավիրի մարզ

ՀՀ գյուղատնտեսության նախարարն այցելել է Արմավիրի մարզ 25.08.2016

ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն այսօր այցելել է Արմավիրի մարզ` բերքահավաքի և մթերումների ընթացքին հետևելու նպատակով: Նախարարը մարզպետ Աշոտ Ղահրամանյանի ուղեկցությամբ նախ եղել է Սարդարապատ համայնքում, որտեղ ընթանում էին լոլիկի բերքահավաքի աշխատանքներ: Այնուհետև նախարար Կարապետյանն ուղևորվել է Արաքս համայնք և հետևել սալորի բերքահավաքի ընթացքին: Արաքսի համայնքապետ Ռուբեն Կարապետյանի խոսքով` բերքից գոհ են, գարնանային ցրտահարությունն ու կարկտահարությունն այս տարի շրջանցել են...

Վաստակած հանգստի ճանապարհվեց մարզպետարանի աշխատակից Վիկտորյա Սուքիասյանը

Վաստակած հանգստի ճանապարհվեց մարզպետարանի աշխատակից Վիկտորյա Սուքիասյանը 25.08.2016

Կենսաթոշակային տարիքի անցնելու կապակցությամբ այսօր ՀՀ Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանը և մարզպետարանի աշխատակազմը վաստակած հանգստի ճանապարհեցին մարզպետարանի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի վարչության կրթության բաժնի գլխավոր մասնագետ Վիկտորյա Սուքիասյանին: Մարզպետը բարձր գնահատեց նրա մասնագիտական կարողությունները և տարիների վաստակը, որոնք, նրա խոսքով, նպաստել են ոլորտի կայացմանը և առաջընթացին: ՀՀ Արմավիրի մարզի կրթության բնագավառի զարգացման գործում ունեցած ավանդի, երկար ու...

Խաչքարի բացում և պուրակի անվանակոչում՝ նվիրված ապրիլյան պատերազմում զոհված  Հովսեփ Կիրակոսյանի հիշատակին

Խաչքարի բացում և պուրակի անվանակոչում՝ նվիրված ապրիլյան պատերազմում զոհված Հովսեփ Կիրակոսյանի հիշատակին 23.08.2016

Հովսեփ Գեղամի Կիրակոսյանը  ծնվել է 1988 թվականին, ՀՀ Արմավիրի մարզի Ապագա համայնքում: Նա սովորել է Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտում, ուսումնառությունից հետո  տեղափոխվել է  Ստեփանակերտ, ապա՝ Մատաղիս: Համայնքում  մերօրյա հերոսին հիշում են որպես լավ մարդու, ով հանուն իր հայրենիքի պատրաստ էր ամեն ինչի: Եվ իսկապես,  Հովսեփը հանուն հայրենիքի ապագայի և խաղաղ օրվա համար իր կյանքը նվիրաբերեց ժողովրդին՝  դառնալով հայ ազգի հերոս, ով երազում էր պայծառ...

ՀՀ Արմավիրի մարզպետի գլխավորած պատվիրակությունը  եղել է ՌԴ Վոլոգդայի մարզում

ՀՀ Արմավիրի մարզպետի գլխավորած պատվիրակությունը եղել է ՌԴ Վոլոգդայի մարզում 01.08.2016

Սույն թվականի ապրիլի 7-ին ՀՀ կառավարությունում ՀՀ Արմավիրի մարզպետարանի և ՌԴ Վոլոգդայի մարզի կառավարության միջև Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանի և Վոլոգդայի նահանգապետ Օլեգ Կուվշիննիկովի կողմից ստորագրված առևտրատնտեսական, գիտատեխնիկական և հումանիտար համագործակցության մասին համաձայնագրի շրջանակներում ՀՀ Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանի գլխավորած պատվիրակությունը փոխադարձ այցով եղել է ՌԴ Վոլոգդայի մարզում:         Մանրամասները` ...

Տեղի ունեցավ մարզպետ Աշոտ Ղահրամանյանի մամլո ասուլիսը

Տեղի ունեցավ մարզպետ Աշոտ Ղահրամանյանի մամլո ասուլիսը 27.07.2016

Այսօր տեղի ունեցավ ՀՀ Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանի մամուլի ասուլիսը, որի ընթացքում մարզպետն ամփոփեց 2016 թվականի 1-ին կիսամյակի հիմնական ձեռքբերումներն ու ներկայացրեց առաջիկա անելիքները՝ ընդհանուր առմամբ հաջողված համարելով անցած վեց ամիսների ընթացքում ըստ ոլորտների իրականացված աշխատանքները և առկա ցուցանիշները: Անդրադառնալով քաղաքաշինության ոլորտին՝ մարզպետ Աշոտ Ղահրամանյանը նշեց, որ ՀՀ 2016 թվականի պետական բյուջեով և ՀՀ Արմավիրի մարզպետարանի ծրագրերով մարզին հատկացվել է 146 մլն 898...

Ոսկեհատի միջնակարգ դպրոցի ռազմագիտության դասասենյակն անվանակոչվեց ապրիլյան պատերազմում զոհված Արամայիս Միքայելյանի անունով

Ոսկեհատի միջնակարգ դպրոցի ռազմագիտության դասասենյակն անվանակոչվեց ապրիլյան պատերազմում զոհված Արամայիս Միքայելյանի անունով 22.07.2016

Ապրիլյան քառօրյա պատերազմի զոհ, Արմավիրի մարզի Ոսկեհատ գյուղի բնակիչ Արամայիս Միքայելյանը հուլիսի 21-ին կդառնար 20 տարեկան: Զինվորի ծննդյան օրը Ոսկեհատի միջնակարգ դպրոցում կազմակերպվել է հուշ-ցերեկույթ, իսկ ռազմագիտության դասասենյակը՝ անվանակոչվել նրա անունով: Արամայիս Միքայելյանը հետմահու պարգևատրվել է մարտական ծառայության մեդալներով: Նա Ոսկեհատի միջնակարգ դպրոցից արցախյան պատերազմի 5-րդ զոհն է: Հայրենասիրության վեհ գաղափարներով տոգորված երիտասարդը ցանկանում էր սովորել ռազմական...

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-24 12:49:15