Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Նախագահը մասնակցել է հանրապետության տոնին նվիրված տոնակատարությանը

Նախագահը մասնակցել է հանրապետության տոնին նվիրված տոնակատարությանը 28.05.2016

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Սարդարապատի հերոսամարտի հուշահամալիրում Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի, ՀՀ բարձրագույն ղեկավարության և հուշահամալիր այցելած հյուրերի հետ մասնակցել է Հանրապետության տոնին նվիրված հանդիսավոր միջոցառմանը: Նախագահը ծաղկեպսակ է դրել Սարդարապատի ճակատամարտի հերոսների հիշատակը հավերժացնող հուշակոթողին և հարգանքի տուրք մատուցել: Հանրապետության Նախագահը ողջունել է տոնի կապակցությամբ անցկացված զորահանդեսի մասնակիցներին, շնորհավորել Հանրապետության տոնի առթիվ:...

Ազդարարվեց հերթական ուսումնական տարվա ավարտը

Ազդարարվեց հերթական ուսումնական տարվա ավարտը 27.05.2016

ՀՀ Արմավիրի մարզի դպրոցներում այսօր ազդարարվեց հերթական ուսումնական տարվա ավարտը. հնչեց վերջին զանգը, տեղի ունեցան վերջին դասեր, օրվան նվիրված տոնական միջոցառումներ: Օրվա առթիվ մարզ այցելեց և մարզպետ Աշոտ Ղահրամանյանի ուղեկցությամբ Գետաշենի միջնակարգ դպրոցում եղավ Կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը: Դպրոցի տնօրեն Գևորգ Մուքոյանը հյուրերին ծանոթացրեց կրթօջախում ստեղծված պայմաններին, իրականացվող համապարփակ ծրագրերին, որոնք միտված են ակտիվ, բանիմաց և նպատակասլաց քաղաքացիների...

ՀՀ Արմավիրի մարզպետի ուղերձը  վերջին դասի կապակցությամբ

ՀՀ Արմավիրի մարզպետի ուղերձը վերջին դասի կապակցությամբ 26.05.2016

Սիրելի՛ շրջանավարտներ, Ի սրտե շնորհավորում եմ Ձեզ այս գեղեցիկ և բոլորիդ համար շատ հիշարժան օրվա` Վերջին դասի առթիվ: Այսօր տոն է, ավանդական հանդիսություն՝ ամփոփված բարեմաղթանքներով, հոգու թրթիռով ու հուզմունքով, շնորհավորանքներով ու մի անբացստրելի հուզմունքով, որ համակում է նույնիսկ շատ տարիներ առաջ դպրոցին հրաժեշտ տված մարդկանց: Դպրոցական ուսումնառության ավարտը խորհրդանշող այս օրն ազդարարում է Ձեր մուտքը դեպի մեծ կյանք` լի նորանոր բացահայտումներով ու նվաճումներով: Յուրաքանչյուրիդ...

Արմավիր համայնքում բացվեց Արցախյան պատերազմում զոհվածների հիշատակին նվիրված խաչքար

Արմավիր համայնքում բացվեց Արցախյան պատերազմում զոհվածների հիշատակին նվիրված խաչքար 25.05.2016

ՀՀ Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանն Արմավիր գյուղական համայնքում այսօր ներկա գտնվեց Արցախյան պատերազմում զոհվածների հիշատակին նվիրված խաչքարի բացման և օծման հանդիսավոր արարողությանը: «Վասն նահատակած հայոց» գրությամբ խաչքարի հեղինակն է քանդակագործ Հովսեփ Մելքոնյանը, իսկ նախաձեռնությունը` համայնքապետ Ռաֆիկ Մարգարյանինն է: Համայնքի սրտում Մեծ հայրենականում զոհվածների հիշատակը հավերժացնող հուշարձանի հարեւանությամբ վեր հառնած Արցախյան գոյամարտի նահատակների հիշատակին նվիրված և...

Վարչապետն այցելել է կարկտահարությունից տուժած Արմավիրի մարզի մի քանի համայնքներ

Վարչապետն այցելել է կարկտահարությունից տուժած Արմավիրի մարզի մի քանի համայնքներ 24.05.2016

Վարչապետ Հովիկ Աբրահամյանն այցելել է կարկտահարությունից տուժած Արմավիրի մարզի Տանձուտ, Արևիկ, Եղեգնուտ և Արտաշար համայնքներ: Կառավարության ղեկավարը եղել է կարկտահարված դաշտերում, ծանոթացել տեղացած կարկուտի պատճառած վնասներին, զրուցել գյուղացիների հետ, լսել նրանց մտահոգությունները ստեղծված իրավիճակի վերաբերյալ: Վարչապետը հանձնարարել է Արմավիրի մարզում հնարավորինս սեղմ ժամկետներում տեղադրել լրացուցիչ հակակարկտային կայաններ: Գյուղացիների խնդրանքին ի պատասխան՝ Հովիկ Աբրահամյանը խոստացել է...

Մուսալեռան հուշահամալիրում մեծ շուքով դիմավորեցին Արցախ մեկնած կամավորական ջոկատներին

Մուսալեռան հուշահամալիրում մեծ շուքով դիմավորեցին Արցախ մեկնած կամավորական ջոկատներին 21.05.2016

Այսօր Մուսալեռան հուշահամալիրում ՀՀ Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանը, Արմավիրի թեմի առաջնորդ Տեր Սիոն եպիսկոպոս Ադամյանը, մեծ թվով ԱԺ պատգամավորներ, պետական պաշտոնյաներ հադիսավորությամբ դիմավորեցին քառօրյա պատերազմից հետո Արմավիրի մարզից Արցախ մեկնած կամավորական ջոկատների առաջին հերթափոխին: Կամավորներին իր ողջույնի խոսքը հղեց արմավիրի թեմի առաջնորդը` ասելով. «Հայորդիք, երկար խոսելն այստեղ իսկապես անիմաստ է, քանի որ կատարված գործն է կարևոր: Մենք այսօր իզուր ենք զարմանում մեր այս...

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-26 18:13:28