Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

 ՀՀ Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանի շնորհավորական ուղերձն Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առթիվ

ՀՀ Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանի շնորհավորական ուղերձն Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առթիվ 30.12.2015

Արմավիրի մարզի հարգարժան բնակիչներ, սիրելի հայրենակիցներ, Ավարտվում է 2015 թվականը, որ մեր պետության, մեր ժողովրդի համար նշանավորվեց կարևոր և պատմական իրադարձություններով` մեզ դարձնելով համախմբված համընդհանուր գաղափարների շուրջ, և նպատակասլաց` մեր կյանքն առավել լավը դարձնելու գործում: Եկեք սիրով ու ջերմությամբ լցվենք մեկմեկու հանդեպ, հավատանք մեր ուժերին, մեր լուսավոր գալիքին ու անենք հնարավորը` մեր երազանքների հայրենիքն ունենալու և մեր երազած իրականության պայմաններում ապրելու...

Տեղի ունեցավ մարզպետ Աշոտ Ղահրամանյանի տարեվերջյան մամլո ասուլիսը

Տեղի ունեցավ մարզպետ Աշոտ Ղահրամանյանի տարեվերջյան մամլո ասուլիսը 25.12.2015

ՀՀ Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանն այսօր հրավիրված տարեվերջյան ամփոփիչ մամլո ասուլիսի ընթացքում ներկայացրեց հաշվետու ժամանակահատվածում մարզում իրականացված հիմնական աշխատանքները, խոսեց նաև հիմնախնդիրների ու նախատեսվող ծրագրերի մասին: Մարզպետն իր խոսքում նշեց, որ տարեսկզբին բնակլիմայական պայմանները բավականին ծանր իրավիճակ ստեղծեցին գյուղացիական տնտեսությունների համար, սակայն ոլորտի պատասխանատուների ջանքերով հնարավոր եղավ ոչ միայն հաղթահարել առկա խնդիրները, այլև 7 տոկոսով ավելացնել...

Ամփոփվեցին «ՀՀ Արմավիրի մարզի լավագույն դպրոց» ամենամյա մրցույթի արդյունքները

Ամփոփվեցին «ՀՀ Արմավիրի մարզի լավագույն դպրոց» ամենամյա մրցույթի արդյունքները 25.12.2015

ՀՀ Արմավիրի մարզպետարանում այսօր հրավիրված խորհրդակցությանը, որին մասնակցում էին ՀՀ Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանը, մարզպետարանի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Գայանե Սայադյանը, վարչության աշխատակիցները և մարզի կրթական հաստատությունների տնօրենները, ամփոփվեցին «ՀՀ Արմավիրի մարզի լավագույն դպրոց» ամենամյա մրցույթի արդյունքները: «ՀՀ Արմավիրի մարզի լավագույն դպրոց» ամենամյա մրցույթն իրականացվում է ՀՀ Արմավիրի մարզպետի 2014 թվականի...

Մարզպետն ընդունեց երկկողմանի ծնողազուրկ երեխաներին

Մարզպետն ընդունեց երկկողմանի ծնողազուրկ երեխաներին 25.12.2015

ՀՀ Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանն այսօր ընդունեց մարզի երկկողմանի ծնողազուրկ 24 երեխայի`  խնամակալների հետ միասին: Ընդունելությանը նեկա էին նաև փոխմարզպետներ Լարիսա Մուրադյանը, Մովսես Քարտաշյանը, մարզպետարանի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Գայանե Սայադյանը, ընտանիքի, կանանց և երեխաների իրավունքների պաշտպանության բաժնի պետ Ասթինե Ապիտոնյանը: Ողջունելով ներկաներին և բարեմաղթանքի խոսքեր հղելով գալիք նոր տարվա կապակցությամբ` մարզպետ Աշոտ Ղահրամանյանը նշեց....

Մարզպետ Ա. Ղահրամանյանը պարգևատրվել է «Զինվոր հայրենյաց» մեդալով

Մարզպետ Ա. Ղահրամանյանը պարգևատրվել է «Զինվոր հայրենյաց» մեդալով 25.12.2015

Ռազմահայրենասիրական գործում ունեցած կարևոր ավանդի, մարզը ներկայացնող զինվորների կողքին միշտ լինելու և նրանց սատար կանգնելու համար «Զինվոր» հասարակական կազմակերպությունների համագործակցության իրավապաշտպան համակարգող խորհրդի որոշմամաբ ՀՀ Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանը պարգևատրվել է «Զինվոր հայրենյաց» մեդալով: «Զինվոր» ՀԿ ՀԻՀ խորհրդի նախագահ Մարգարիտա Խաչատրյանի կողմից այսօր պատվավոր մեդալը փոխանցվեց մարզպետ Աշոտ Ղահրամանյանին: Գնահատանքի համար նա իր...

Մարզպետը ներկա գտնվեց Հայկավան համայնքի միջնակարգ դպրոցում կազմակերպված ամանորյա միջոցառմանը

Մարզպետը ներկա գտնվեց Հայկավան համայնքի միջնակարգ դպրոցում կազմակերպված ամանորյա միջոցառմանը 24.12.2015

ՀՀ Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանն այսօր ներկա գտնվեց Հայկավան համայնքի միջնակարգ դպրոցում կազմակերպված ամանորյա միջոցառմանը, որին ներկա էին նաև համայնքի ղեկավարը, կրթության ոլորտի պատասխանատուներ, մեծ թվով հյուրեր և հայկավանցիներ: Տոնական միջոցառման շրջանակներում կրթօջախի տարբեր դասարաններ ներկայացնող աշակերտներն իրենց ելույթներով մեծ ուրախություն և տոնական բարձր տրամադրություն հաղորդեցին ներկաներին: Ողջունելով միջոցառման մասնակիցներին` մարզպետ Աշոտ Ղահրամանյանը նշեց....

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-03 16:20:35