Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Վարչապետի գլխավորությամբ քննարկվել են մարզերում իրականացվող և առաջիկայում նախատեսվող ծրագրերը

Վարչապետի գլխավորությամբ քննարկվել են մարզերում իրականացվող և առաջիկայում նախատեսվող ծրագրերը 18.01.2016

Կառավարությունում վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն, որին մասնակցել են ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանը, ՀՀ էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանը, ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը, ՀՀ քաղաքաշինության նախարար Նարեկ Սարգսյանը, ՀՀ գյուղատնտեսության փոխնախարար Սամվել Գալստյանը, հանրապետության մարզպետները և տարբեր գերատեսչությունների ներկայացուցիչներ: Խորհրդակցության ընթացքում նախ անդրադարձ է կատարվել...

Կայացավ մարզպետների մասնակցությամբ խորհրդակցություն

Կայացավ մարզպետների մասնակցությամբ խորհրդակցություն 18.01.2016

ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանի մոտ հունվարի 15-ին մարզպետների մասնակցությամբ կայացավ այս տարվա առաջին խորհրդակցությունը: Օրակարգում ընդգրկված էին մեկ տասնյակից ավելի հարցեր: Հանդիպմանը մարզպետների հետ քննարկվեց ՀՀ նախագահի մոտ կայացած խորհրդակցությունների ընթացքում տրված հանձնարարականների կատարման ընթացքը: Նախարարին զեկուցվեց, որ այս պահի դրությամբ չկատարված հանձնարարականներ չկան: ՏԿԱԻ նախարար Ա. Երիցյանը մարզպետներին հանձնարարեց մշտապես...

Տեղի ունեցավ ՀՀ ՏԿԱԻ նախարարության փրկարար ծառայության Արմավիրի մարզային փրկարարական վարչության 2015թ. գործունեության ամփոփման հաշվետու նիստը

Տեղի ունեցավ ՀՀ ՏԿԱԻ նախարարության փրկարար ծառայության Արմավիրի մարզային փրկարարական վարչության 2015թ. գործունեության ամփոփման հաշվետու նիստը 14.01.2016

Այսօր ՀՀ Արմավիրի մարզպետարանում տեղի ունեցավ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների (ՏԿԱԻ) նախարարության փրկարար ծառայության (ՓԾ) Արմավիրի մարզային փրկարարական վարչության (ՄՓՎ) 2015թ. գործունեության ամփոփման հաշվետու նիստը, որը վարում էր մարզպետ Աշոտ Ղահրամանյանը: Նիստին մասնակցում էին ՀՀ ՏԿԱԻՆ ՓԾ տնօրենի տեղակալ, փ/ծ գեներալ-մայոր Վրեժ Գաբրիելյանը, ՀՀ ՏԿԱԻՆ աշխատակազմի ղեկավար Համլետ Հակոբյանը, ՏԿԱԻ նախարարության ՓԾ Արմավիրի ՄՓՎ պետ, փ/ծ գնդապետ Արմեն Ամիրջանյանը, ոլորտի մեծ...

Մարզպետարանում տեղի ունեցավ գյուղի և գյուղատնտեսության 2015-2025 թվականների կայուն զարգացման ռազմավարության նախագծի քննարկում

Մարզպետարանում տեղի ունեցավ գյուղի և գյուղատնտեսության 2015-2025 թվականների կայուն զարգացման ռազմավարության նախագծի քննարկում 12.01.2016

ՀՀ Արմավիրի մարզպետարանում այսօր Գյուղատնտեսության նախարարության նախաձեռնությամբ <<Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին>> ՀՀ օրենքի համաձայն կազմակերպվել էր <<Հայաստանի Հանրապետության գյուղի և գյուղատնտեսության 2015-2025 թվականների կայուն զարգացման ռազմավարությունը և Հայաստանի Հանրապետության գյուղի և գյուղատնտեսության 2015-2025 թվականների կայուն զարգացման ռազմավարության կատարումն ապահովող միջոցա¬ռումների ցանկը հաստատելու մասին>>...

Մեկնարկեց 2016 թվականի ձմեռային առաջին զորակոչը

Մեկնարկեց 2016 թվականի ձմեռային առաջին զորակոչը 08.01.2016

Այսօր Սարդարապատի հուշահամալիրում, արդեն 10-րդ տարին անընդմեջ, տեղի ունեցավ 2016 թվականի ձմեռային առաջին զորակոչին Արմավիրի մարզից զինծառայության մեկնող նորակոչիկների ճանապարհման հանդիսավոր արարողությունը, որին ներկա էին ՀՀ Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանը,  Արմավիրի թեմի առաջնորդ Տեր Սիոն եպիսկոպոս Ադամյանը, մարզպետարանի և հանրապետական գործադիր մարմինների մարզային կառույցների պատասխանատու պաշտոնյաներ, նորակոչիկների հարազատներ և համայնքապետեր: Չխախտելով ավանդույթը՝ պարտադիր...

 ՀՀ Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանի շնորհավորական ուղերձն Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առթիվ

ՀՀ Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանի շնորհավորական ուղերձն Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առթիվ 30.12.2015

Արմավիրի մարզի հարգարժան բնակիչներ, սիրելի հայրենակիցներ, Ավարտվում է 2015 թվականը, որ մեր պետության, մեր ժողովրդի համար նշանավորվեց կարևոր և պատմական իրադարձություններով` մեզ դարձնելով համախմբված համընդհանուր գաղափարների շուրջ, և նպատակասլաց` մեր կյանքն առավել լավը դարձնելու գործում: Եկեք սիրով ու ջերմությամբ լցվենք մեկմեկու հանդեպ, հավատանք մեր ուժերին, մեր լուսավոր գալիքին ու անենք հնարավորը` մեր երազանքների հայրենիքն ունենալու և մեր երազած իրականության պայմաններում ապրելու...

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-02 16:39:08