Տեղեկատվական կենտրոն
Նորություններ

Մարզպետ Համբարձում Մաթևոսյանի մոտ տեղի է ունեցել քաղաքացիների հերթական ընդունելությունը 20.06.2019
ՀՀ Արմավիրի մարզպետ Համբարձում Մաթևոսյանի մոտ փոխմարզպետ Կարեն Գրիգորյանի և մարզպետարանի ոլորտային պատասխանատուների մասնակցությամբ այսօր տեղի է ունեցել քաղաքացիների հերթական ընդունելությունը, որին մասնակցել է նախապես գրանցված 7 քաղաքացի, ևս 4-ին էլ մարզպետն ընդունել է արտահերթ: Քաղաքացիները մարզպետին դիմել են աշխատանքի տեղավորման, բնակարանով ապահովելու խնդրի լուծմանը հնարավոր աջակցություն ցուցաբերելու, ոռոգման ջրի վարձավճարի հավելագրման, գործարան կառուցելու նպատակով համայնքում հողատարածք...

Հիմնանորոգվում է Սարդարապատ-Նոր Արմավիր համայնքներն իրար կապող 6.2 կմ ճանապարհահատվածը 19.06.2019
Համաշխարհային բանկի և ՀՀ կառավարության ֆինանսավորմամբ իրականացվող «Կենսական նշանակության ճանապարհային ցանցի բարելավման լրացուցիչ ֆինանսավորում» ծրագրի շրջանակներում հիմնանորոգվում է «Մ5 Սարդարապատ-Նոր Արմավիր Տ-3-52» 6.2 կմ ճանապարհահատվածը: Կենսական նշանակության ճանապարհների վերականգնման աշխատանքները ներառում են հողային պաստառի վերականգնում, ճանապարհային պատվածքի վերակառուցում, ճանապարհային անվտանգության ապահովում։ Սարդարապատ-Նոր Արմավիր ճանապարհահատվածում այժմ...

Աղացած ասֆալտի շերտով բարեկարգվել են Երվանդաշատ համայնքի ճանապարհները 19.06.2019
Երվանդաշատ համայնքի ճանապարհները` աղացած ասֆալտի շերտով հարթեցումից հետո: Իրականացված աշխատանքների արդյունքում բարեկարգվել է միջհամայնքային նշանակության 3500 քմ ճանապարհ: Աղացած ասֆալտով ճանապարհի բարեկարգումն իրականացվել է Արմավիրի մարզպետ Համբարձում Մաթևոսյանի, ԱԺ պատգամավոր Նարեկ Մկրտչյանի, «ԱՐՄԵՆԻԱ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՕԴԱՆԱՎԱԿԱՅԱՆՆԵՐ» փակ բաժնետիրական ընկերության տնօրինության և Երվանդաշատ համայնքի ղեկավարի միջև ձեռք բերված պայմանավորվածության համաձայն: Նույն սկզբունքով...

Մարզպետը ծանոթացել է Էջմիածնի ծննդատանն իրականացված վերանորոգման աշխատանքներին 18.06.2019
ՀՀ Արմավիրի մարզպետ Համբարձում Մաթևոսյանն այսօր այցելել է Էջմիածնի բժշկական կենտրոն` ծանոթանալու ծննդատանն իրականացված վերանորոգման աշխատանքներին, ստեղծված պայմաններին: ԲԿ-ի տնօրեն Լիլիթ Գասպարյանի ուղեկցությամբ մարզպետը շրջել է ծննդատան երրորդ հարկում, որտեղ վերջին մեկ տարվա ընթացքում իրականացվել են հիմնանորոգման աշխատանքներ, վերանորգվել են բժշկական սարքավորումները և ձեռք է բերվել նոր գույք: Հիմնանորոգումն իրականացվել է ԲԿ-ի սեփական միջոցների խնայողությունների հաշվին` շուրջ 30 մլն...

Մարզպետ Համբարձում Մաթևոսյանն անակնկալ այցով եղել է Վաղարշապատի թիվ 9 հիմնական դպրոցում 18.06.2019
ՀՀ Արմավիրի մարզպետ Համբարձում Մաթևոսյանն այսօր անակնկալ այցով եղել է Վաղարշապատի թիվ 9 հիմնական դպրոցում` ծանոթանալու ուսումնադաստիարակչական գործընթացի իրականացման համար առկա պայմաններին: Կրթօջախի տնօրեն Մարետա Սամվելյանի ուղեկցությամբ մարզպետը շրջել է դպրոցում, հետաքրքրվել ուսումնական գործընթացով, ընթացիկ և առաջնային լուծում պահանջող խնդիրներով: Տնօրենը մարզպետին տեղեկացրել է, որ դպրոցը շահագործման է հանձնվել 1978 թվականին և մինչ այժմ չի վերանորոգվել: 2015 թվականին մարզի հրատապ...
ՀՀ Արմավիրի մարզպետ Համբարձում Մաթևոսյանի գլխավորությամբ մարզպետարանում այսօր տեղի են ունեցել հանրային լսումներ` ապարատի պահպանման ծախսերի 2020-2022 թվականների միջնաժամկետ ծախսային ծրագրերի (ՄԺԾԾ) և 2020 թվականի բյուջետային ֆինանսավորման հայտերի նախագծերի, ինչպես նաև հայտերի հիմքում դրված ծախսային հաշվարկ-հիմնավորումների վերաբերյալ: Քննարկմանը մասնակցել են ՀՀ Արմավիրի մարզպետարանի գլխավոր քարտուղարի պաշտոնակատար Վարդան Վարդազարյանը, մարզպետարանի ֆինանսական և սոցիալ-տնտեսական զարգացման...


