Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Արազափ համայնքում հաջողությամբ ավարտվեց ջրամատակարարման համակարգի բարելավման ծրագիրը 14.04.2015

Ամերիկայի Միացյալ Նահանգների միջազգային զարգացման գործակալության (ԱՄՆ ՄԶԳ) <<Մաքուր էներգիա և ջուր>> ծրագրի, ՎիվաՍել-ՄՏՍ-ի և Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի համատեղ ջանքերով Արմավիրի մարզի Արազափ գյուղում այսօր տեղի ունեցավ ջրամատակարարման համակարգի բարելավմանն ուղղված ծրագրի ավարտական արարողությունը: Միջոցառմանը մասնակցում էին ՀՀ Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանը, ԱՄՆ ՄԶԳ-ի հայաստանյան առաքելության տնօրեն Քարեն Հիլարդը, ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր...

Արմավիրի մարզում շուտով կտրվի ջրամբարների կառուցման աշխատանքների մեկնարկը 11.04.2015

Աշխատանքային այցով այսօր Արմավիրի մարզում էին ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանը և «Հայջրնախագիծ» ինստիտուտի տնօրեն Յուրի Ջավադյանը: Մարզպետ Աշոտ Ղահրամանյանի ուղեկցությամբ նրանք այցելեցին Գետաշեն,  Նոր Կեսարիա,  Ջանֆիդա և Արևադաշտ  համայնքներ` ծանոթանալու տվյալ համայնքներում ջրամբարների կառուցման նախապատրաստական աշխատանքներին:

Հայտարարություն 11.04.2015

Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանի՝ Արմավիրի մարզ կատարելիք այցի շրջանակում, ապրիլի 18-ին, ժամը 10:15-ին, Արմավիրի մարզպետարանում կկազմակերպվի քաղաքացիների ընդունելություն: Այն անձինք, ովքեր հարցեր, առաջարկներ, դիմումներ կամ բողոքներ ունեն կապված ՀՀ արդարադատության նախարարի իրավասություններին առնչվող ոլորտների հետ, նշված ժամին կարող են լինել մարզպետարանում՝ նախարարի հետ հանդիպելու և խնդիրները ներկայացնելու նպատակով:

Խորհրդակցություն Արմավիրում` բոլոր մարզպետների մասնակցությամբ 10.04.2015

Ապրիլի 10-ին ՏԿԱԻ նախարար Արմեն Երիցյանն Արմավիրի մարզում խորհրդակցություն անցկացրեց Հայաստանի 10 մարզերի ղեկավարների հետ, խորհրդակցությանը մասնակցում էր նաև ՀՀ Վերահսկիչ պալատի նախագահ Իշխան Զաքարյանը: Խորհրդակցության ընթացքում քննարկվեցին աշնանացան ցորենի, դիզ. վառելիքի և ազոտական պարարտանյութի բաշխման հարցերը, ինչպես նաև՝ եկամուտների հավաքագրման գործընթացը: Իշխան Զաքարյանը ՏԿԱԻ նախարարին և մարզպետներին ներկայացրեց սույն թվականի օգոստոս ամսին Հայաստանում կայանալիք Համահայկական հերթական...

Դրամական պարգև և ծաղիկներ` ցեղասպանությունը վերապրած տարեց կանանց 07.04.2015

Մայրության և գեղեցկության տոնի առթիվ այսօր մարզպետ Աշոտ Ղահրամանյանն այցելեց Արմավիրի մարզում ցեղասպանությունը վերապրած հարյուր և ավելի տարեկան  վեց կանանց ` Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանի կողմից նրանց փոխանցելով 1 միլիոն դրամի օգնության հավաստագիր և ծաղիկներ: Մարզպետը Հանրապետության նախագահի կողմից շնորհավորեց նրանց տոնական օրվա առթիվ` մաղթելով առողջություն և տոկունություն: Գնահատելով իրենց նկատմամբ ցուցաբերված ուշադրությունը` տարեց կանայք շնորհակալություն...

Մարզպետ Աշոտ Ղահրամանյանի շնորհավորական ուղերձը Մայրության և գեղեցկության տոնի առթիվ 07.04.2015

 Սիրելի Կանայք, մեծագույն սիրով շնորհավորում եմ բոլորիդ մայրության և գեղեցկության տոնի առթիվ: Յուրաքանչյուրիս համար մայրական աղոթքով ու օրհնանքով է սկսվում ամեն մի նախաձեռնություն ու նրանով է ոչ միայն չափվում, այլև զարգանում ու տարածվում բարին, լավն ու գեղեցիկը: Ձեզանով է պայմանավորված մարդկային հարաբերությունների ներդաշնակությունը, ընտանիքի ամրությունն ու երջանկությունը: Իսկ այս օրը ևս մեկ պատեհ առիթ է երախտիքի, գնահատանքի ու մեծարանքի խոսքեր հղելու ձեզ և արժևորելու ձեր անգնահատելի...

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-25 16:04:49