Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Աշխատանքային այցով Արմավիրի մարզում էր ՀՀ առողջապահության նախարարը 21.02.2015

Փետվաի 20-ին աշխատանքային այցով Արմավիրի մարզում էր ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը: ՀՀ Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանի ուղեկցությամբ նախարարն այցելեց մարզի բժշկական հաստատություններ, ծանոթացավ տարբեր  բաժանմունքների կողմից իրականացվող աշխատանքներին, մատուցվող ծառայությունների որակին: Վիրահատական բաժանմունքում նախարարը հիվանդանոցի տնօրեն Վաչագան Մկրտչյանից հետաքրքրվեց վիրահատությունների ծավալներով: Տնօրենը հայտնեց, որ տարեկան այստեղ կատարվում է 645 վիրահատություն:...

Նորածնային խնամքի բուժսարքավորումներ` Արմավիրի ծննդատանը 20.02.2015

ՎիվաՍել-ՄՏՍ-ի և Բրիտանական «BirthLink» ՀԿ-ի հետ համագործակցության արդյունքում 2015 թվականին գերժամանակակից սարքավորումներով ապահովվելու է 14 ծննդատուն` ներառելով Արարատի, Արագածոտնի, Կոտայքի, Արմավիրի, Լոռու մարզերն ու մայրաքաղաքը: Այսօր արդեն վերը նշված կազմակերպությունների համագործակցության շնորհիվ համապատասխան սարքավորումներով ապահովվել է Արմավիրի ծննդատունը: Ծննդատանն իրականացված վերազինման աշխատանքներին և արդյունքին տեղում ծանոթացել են ՀՀ Արմավիրի մարզպետ Աշոտ...

Տեղի ունեցավ ՀՀ Արմավիրի մարզխորհրդի այս տարվա առաջին նիստը 13.02.2015

Այսօր տեղի ունեցավ ՀՀ Արմավիրի մարզխորհրդի այս տարվա առաջին նիստը, որը վարեց մարզպետ Աշոտ Ղահրամանյանը: Մարզխորհրդի նիստին մասնակցում էին ՀՀ ՏԿԱԻ նախարարի առաջին տեղակալ Վաչե Տերտերյանը, աշխատանքի և սոցիալական հարցերով նախարարի առաջին տեղակալ Արայիկ Պետրոսյանը, փոխմարզպետներ Լարիսա Մուրադյանը, Դավիթ Սամսոնյանը, Մովսես Քարտաշյանը, մարզպետարանի աշխատակազմի ղեկավար Փառանձեմ Կարապետյանը և աշխատակազմի կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարները, հանրապետական գործադիր մարմինների տարածքային...

Բացվեց Հացիկ համայնքի հիմնանորոգված դպրոցը 11.02.2015

Այսօր տեղի ունեցավ ՀՀ Արմավիրի մարզի Հացիկ համայնքի հիմնանորոգված դպրոցի բացման հանդիսավոր արարողությունը, որին ներկա էին ՀՀ Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը, ՏԿԱԻ նախարարի առաջին տեղակալ Վաչե Տերտերյանը Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանը, Հայաստանի մանուկներ հիմնադրամի հիմնադիր և խորհրդի ատենապետ Գարո Արմենը, միջազգային և տեղական կազմակերպությունների ղեկավարներ և մեծ թվով հյուրեր: Կրթօջախի հիմնանորոգումն իրականացվել է Հայաստանի մանուկներ հիմնադրամի անմիջական աջակցությամբ:...

Ի գիտություն 03.02.2015

2015 թվականի փետրվարի 13-ին, ժամը 11.00-ին ՀՀ Արմավիրի մարզպետարանի նիստերի դահլիճում տեղի կունենա Արմավիրի մարզի խորհրդի այս տարվա 1-ին նիստը: Ծանոթանալ մարզխորհրդի նիստի օրակարգի նախագծին

ՀՀ գյուղատնտեսության նախարարն Արմավիրի մարզում քննարկել է գարնան գյուղատնտեսական նախապատրաստական աշխատանքների ընթացքը 31.01.2015

ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն այսօր այցելել է Արմավիրի մարզ` խորհրդակցության մասնակցելու նպատակով, որի քննարկումների առանցքում գարնան գյուղատնտեսական նախապատրաստական աշխատանքների հարցերն էին: Խորհրդակցությանը մասնակցում էին նաև Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանը, Ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահի ժամանակավոր պաշտոնակատար Գագիկ Խաչատրյանը, համայնքապետեր, այլ պաշտոնատար անձինք:  Բացման խոսքում նախարարն անդրադարձել է նախորդ տարվա ընթացքում ոլորտում կատարված...

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-03 16:20:35