Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Մեկնարկեց խաղողի մթերումը 06.09.2014

Այսօր ՀՀ Երևանի կոնյակի գործարանի (ԵԿԳ) Արմավիրի մասնաճյուղում մեկնարկեց խաղողի մթերումը, որին մասնակցում էին մարզպետ Աշոտ Ղահրամանյանը և ԵԿԳ գործադիր տնօրեն Արտակ Բարսեղյանը: Նրանք շրջեցին գործարանում, եղան լաբորատորիայում, որտեղ փորձաքննություն էր անցնում մթերվող բերքը: Մարզպետի տեղեկացմամբ` այս տարի խաղողի բերքատվությունը բավականին բարձր է: Նախորդ տարվա 14 հազար տոննայի փոխարեն այս տարի ԵԿԳ Արմավիրի մասնաճյուղում նախատեսում են մթերել 17 հազար տոննա խաղող: Հիմնականում մթերում են խաղողի...

2014-2015 ուսումնական տարին մեկնարկեց 01.09.2014

Այս տարի ևս դպրության օրը նշանավոր էր ՀՀ Արմավիրի մարզի դպրոցների համար: 2014-2015 ուսումնական տարվա մեկնարկի եւ Գիտելիքի օրվա կապակցությամբ հանդիսավոր արարողություններ կազմակերպվեցին մարզի բոլոր կրթօջախներում: Մարզպետ Աշոտ Ղահրամանյանը մարզպետարանի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Գայանե Սայադյանի ուղեկցությամբ այցելեց մարզի մի շարք դպրոցներ: Նրանք եղան Փարաքարի, Բաղրամյանի (Վաղարշապատի տարածաշրջան) միջնակարգ, Մեծամորի թիվ 1 հիմնական դպրոցներում, որտեղ մասնակցեցին...

ՀՀ Արմավիրի մարզպետի շնորհավորական ուղերձը գիտելիքի օրվա առթիվ 29.08.2014

Սիրելի դպրոցականներ, հարգարժան մանկավարժներ, ծնողներ և կրթության համակարգի նվիրյալներ: Ի սրտե շնորհավորում եմ Ձեզ Գիտելիքի օրվա կապակցությամբ և ցանկանում, որ այս ուսումնական տարին մշտապես ուղեկցվի հաջողություններով: Գիտելիքը մարդկության պատմության բոլոր քառուղիներում անփոխարինելի և գերագույն արժեք է հանդիսացել եւ փոխանցվելով սերնդեսերունդ` երբեք չի կորցրել իր կարևորությունն ու կենսական նշանակությունը մարդկության պահպանման, առաջընթացի և գիտական նոր նվաճումների ու ձեռքբերումների գործում:...

Եվս մեկ խորքային հոր գործարկվեց ՀՀ Արմավիրի մարզում 29.08.2014

ՀՀ Արմավիրի մարզում խորքային հորերի թիվը շարունակում է աճել: Մարզպետ Աշոտ Ղահրամանյանն այսօր մասնակցեց Եղեգնուտ համայնքում խորքային հորի բացման արարողությանը: Նոր խորքային հորը իր հզորությամբ եզակի է և արտադրում է մոտավորապես 70 լ/վրկ ջուր: Այսուհետ այն մշտապես ջրով կապահովի մոտ 80 հա անջրդի մնացած վարելահողը: Մարզպետ Ա. Ղահրամանյանը շնորհավորեց գյուղացիներին` նոր խորքային հոր ունենալու կապակցությամբ` մասնավորապես կարևոր համարելով ջրի արդյունավետ և նպատակային օգտագործումը, ինչը կնպաստի...

Տեղի ունեցավ հերթական օգոստոսյան խորհրդակցությունը 29.08.2014

ՀՀ Արմավիրի մարզպետարանում այսօր տեղի ունեցավ մարզի հանրակրթական դպրոցների տնօրենների օգոստոսյան խորհրդակցությունը` մասնակցությամբ ՀՀ ԿԳ նախարարության հանրակրթության վարչության պետ Նարինե Հովհաննիսյանի, մարզպետ Աշոտ Ղահրամանյանի, ՀՀ Արմավիրի մարզպետարանի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Գայանե Սայադյանի: Շնորհավորելով ներկաներին նոր ուսումնական տարվա կապակցությամբ՝ մարզպետը ցանկացավ նրանց ուժ, եռանդ, որպեսզի կարողանան իրենց գիտելիքները մատչելի ձևով փոխանցել աշակերտներին:...

Մարզպետ Աշոտ Ղահրամանյանն ընդունեց Հայաստանի Հանրապետությունում ՌԴ դեսպան Իվան Վոլինկինին 21.08.2014

Այսօր ՀՀ Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանն ընդունեց Հայաստանում Ռուսաստանի Դաշնության դեսպան Իվան Վոլինկինին և Ռուսաստանի Դաշնության առևտրային ներկայացուցիչ Անդրեյ Բաբկոյին: Հանդիպմանը ներկա էին Արմավիրի մարզպետարանի աշխատակազմի իրավաբանական բաժնի պետ Յուրի Մանվելյանը և գյուղատնտեսության ու բնապահպանության վարչության պետ Արթուր Այվազյանը: Հանդիպման հիմնական նպատակն էր` քննարկել հայ-ռուսական առևտրային հարաբերությունները, պայմանավորվածություն ձեռք բերել ՀՀ-ից արտահանվող գյուղմթերքի ծավալն...

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-07 17:37:32