Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Ջանֆիդա համայնքում բացվեց Սուրբ Կարապետ եկեղեցին 10.05.2014

ՀՀ Արմավիրի մարզի Ջանֆիդա համայնքում այսօր տեղի ունեցավ նորակառույց Սուրբ Կարապետ եկեղեցու բացման արարողությունը, որին ներկա էին ՀՀ տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանը, Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանը, պետական այրեր, հոգևոր սպաասավորներ, արտերկրից ժամանած հյուրեր և մեծ թվով  ջանֆիդեցիներ: Սբ. Կարապետ եկեղեցին կառուցվել է Ջանֆիդա համայնքում ծնված, վերջին 20 տարիներին Ռուսատանի Դաշնության Դոնի Ռոստով քաղաքում բնակվող Արթուր Կարապետյանի և նրա եղբայրների հովանավորությամբ:...

Նշվեց Մայիսյան եռատոնը 09.05.2014

Մարզկենտրոն Արմավիրում և մարզի մյուս քաղաքային ու գյուղական համայնքներում, ուսումնական հաստատություններում, մարզի տարածքում տեղակայված զորամասերում հանդիսավորությամբ նշվել է Մայիսյան եռատոնը. ամենուր տեղի են ունեցել ծաղկեդրման արարողություններ, զինվորական շքերթներ, տոնական համերգներ և գրական-երաժշտական ցերեկույթներ: Օրվա առթիվ առանձնակի ուշադրության են արժանացել Հայրենական պատերազմի վետերաններն ու Արցախյան հերոսամարտի մասնակիցները։ Օրը հատկապես տոնական էր մարզկենտրոնում, ուր ավանդույթի...

Հաղթական տոներին նվիրված միջոցառում Վարդան Բախշյանի անվան կրթօջախում 08.05.2014

Այսօր ՀՀ Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանը մասնակցեց Արմավիր քաղաքի Վարդան Բախշյանի անունը կրող թիվ 2 հիմնական դպրոցում կազմակերպված միջոցառմանը` նվիրված մայիսյան հաղթական տոներին: Կրթօջախի սաները փայուն կերպով ներկայացրեցին հայ ժողովրդի պատմության հերոսական էջերը` սկսած Հայկ նահապետից, Ավարայրի ճակատամարտից մինչև Հայրենական Մեծ պատերազմ ու Սարդարապատի հերոսամարտ: Ցերեկույթը հագեցած էր ասմունքով, երգով ու երաժշտությամբ: Ներկաներին ուղղված իր շնարհավորանքի խոսքում մարզպետ Ա.Ղահրամանյանը...

Տեղի կունենա Հայաստանի դրամաշրջանառության պատմությանը նվիրված ցուցադրություն 08.05.2014

Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկը սիրով հրավիրում է արմավիրցիներին և Արմավիրի մարզի բնակիչներին այցելել «Հայաստանի դրամաշրջանառության պատմությունը. ֆինանսներ բոլորի համար» ցուցահանդեսին: Ցուցահանդեսում ներկայացված են հայկական հին մետաղադրամները և թղթադրամները, ֆինանսական և բանկային համակարգի զարգացման պատմությունը, ժամանակակից հայկական թղթադրամները և հուշադրամները, ՀՀ կենտրոնական բանկի գործունեության վերաբերյալ նյութեր: Ցուցահանդեսը գործելու է մայիսի 13-18-ը,...

Քննարկվել են ոռոգման շրջանին վերաբերող հարցեր 06.05.2014

ՀՀ Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանի մոտ օրերս տեղի է ունեցել խորհրդակցություն` Ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ Անդրանիկ Անդրեասյանի, Տարածքային կառավարման նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի ծրագրերի իրականացման գրասենյակի տնօրեն Ադիբեկ Ղազարյանի, մարզպետարանի աշխատակազմի գյուղատնտեսության և բնապահպանության վարչության պետի, մի շարք ջրօգտագործողների ընկերությունների տնօրենների մասնակցությամբ: Խորհրդակցությանը քննարկվել են սակավաջուր տարում ոռոգման աշխատանքների...

Տեղեկատվություն` Դանիայի Թագավորությունան Օդերի համայնքի Գյուլլինգ ավան մարզպետ Աշոտ Ղահրամանյանի գլխավորած պատվիրակության այցի վերաբերյալ 05.05.2014

 ՀՀ Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանի գլխավորած պատվիրակությունը Դանիայի թագավորությունում Հայաստանի դեսպանատան հրավերով 2014 թվականի ապրիլի 24-ից 27-ը գտնվել է Դանիայի Թագավորության Օդերի համայնքի Գյուլլինգ ավանում` Հայոց ցեղասպանության 99-րդ տարելիցի կապակցությամբ կայանալիք հիշատակի միջոցառմանը և հայ ազգի մեծագույն բարեկամ Կարեն Եփփեի հիշատակին նվիրված խաչքարի բացման արարողությանը մասնակցելու համար: Դանիայի Թագավորություն կատարած այցի ըթացքում Ա. Ղահրամանյանի գլխավորած...

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-02 16:39:08