Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Տեղի ունեցավ մարզպետ Աշոտ Ղահրամանյանի տարեվերջյան մամուլի ասուլիսը 25.12.2013

 ՀՀ Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանն այսօր հրավիրված տարեվերջյան ամփոփիչ ասուլիսին ներկայացրեց հաշվետու ժամանակահատվածում մարզում իրականացված հիմնական աշխատանքները, խոսեց նաև հիմնախնդիրների ու նախատեսվող ծրագրերի մասին: Ա. Ղահրամանյանի խոսքով՝ անցնող տարին կարող էր առավել արդյունավետ լինել Արմավիրի մարզի համար, եթե մայիս ամսին տհաճ անակնկալ չմատուցեր աղետալի կարկտահարությունը, որը մեծ վնաս հասցրեց մարզի 46 համայնքի գյուղացիական տնտեսություններին: Միայն 26 համայնքում վնասի չափը...

Մարզպետն այցելեց Հայրենական մեծ պատերազմի վետերան 91-ամյա Ավետիք Կարապետյանին 24.12.2013

Այսօր ՀՀ Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանն այցելեց Արմավիր քաղաքի Հայրենական մեծ պատերազմի վետերան 91-ամյա Ավետիք Կարապետյանին` նրան նվիրելով ամանորյա սննդամթերքով լի փաթեթ: Մարզպետը բարեմաղթաներ հղեց Հայրենական մեծ պատերազմի վետերանին` նշելով. <<Ձեզ շնորհավորում եմ գալիք նոր տարվա կապակցությամբ և ցանկանում ամենակարևորը` առողջություն ու երկարակեցություն: Համոզված եմ, որ մեր երկիրն այնքան է հզորանալու, որ իր ժողովրդի` հատկապես վետերանների համար ապահովելու է առավել...

Պարզաբանում՝ Մեծամորի բժշկական կենտրոնի մանկաբարձական և գինեկոլոգիական բաժանմունքի փակման վերաբերյալ 05.12.2013

Այս օրերին էլեկտրոնային լրատվամիջոցներում Մեծամորի բժշկական կենտրոնի մանկաբարձական և գինեկոլոգիական բաժանմունքի փակման վերաբերյալ շրջանառվող տեղեկատվության առնչությամբ հայտնում ենք, որ նշված բաժանմունքը գործել է 15 մահճակալ հզորությամբ և վերջին երեք տարիների ընթացքում աշխատել է թերծանրաբեռնվածությամբ /2011թ -249 ծնունդ, 2012թ -235 ծնունդ և 2013թ, 11 ամիսներին 230 ծնունդ/: Վերլուծության արդյունքներում պարզվել է, որ բաժանմունքում ընդունվել է օրական 1-ից էլ պակաս...

Մեկնարկեց 2013 թվականի ձմեռային առաջին զորակոչը 02.12.2013

Այսօր Սարդարապատի հուշահամալիրում, արդեն 7-րդ տարին անընդմեջ, տեղի ունեցավ 2013 թվականի ձմեռային առաջին զորակոչին Արմավիրի մարզից զինծառայության մեկնող նորակոչիկների ճանապարհման հանդիսավոր արարողությունը, որին ներկա էին ՀՀ Արմավիրի մարզպետի տեղակալ Լարիսա Մուրադյանը, մարզպետարանի աշխատակազմի ՏԻ և ՀԳՄ հարցերով վարչության պետ Արսեն Ղուկասյանը, Արմավիրի հոգևոր թեմի սպասավոր Տեր Սարգիս քահանա Խլղաթյանը, Արմավիրի և Էջմիածնի զինվորական կոմիսարները, նորակոչիկների հարազատները և մեծ թվով...

Տեղեկատվություն` Արմավիրի ՍԾՏԳ-ում 2013թ. նոյեմբեր ամսին կատարված աշխատանքների մասին 02.12.2013

2013 թվականի նոյեմբեր ամսին արմավիրի ՍԾՏԳ-ի կողմից սահմանված կարգով կատարվել են հետևյալ աշխատանքները. 1. Գործակալությունում հոկտեմբեր ամսվա ընտանիքների անապահովության գնահատման համակարգում փաստագրվել է 190 ընտանիք, որից 146-ը` նպաստառու 2. Նպաստի իրավունք է ունեցել 2205 ընտանիք 3. Հրատապ օգնություն է տրվել 180 ընտանիքի 4. Երեխայի ծննդյան միանվագ նպաստ է վճարվել 132 ընտանիքի 5. Մինչև երկու տարեկան երեխայի նպաստ է վճարվել 410 ընտանիքի  

Արմավիրի մարզպետարանում ցուցադրվեցին Տիգրանակերտի 2013թ. հնագիտական պեղումների արդյունքները 22.11.2013

Տիգրանակերտի արշավախմբի ղեկավար, ԵՊՀ Մշակութաբանության ամբիոնի վարիչ, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Համլետ Պետրոսյանն Արմավիրի մարզպետարանում կրթության, մշակույթի և սպորտի վարչության նախաձեռնությամբ և անմիջական աջակցությամբ կազմակերպված ցուցադրությանը ներկայացրեց Տիգրանակերտի 2013թ. հնագիտական պեղումների արդյունքները: Ցուցադրությանը ներկա էին տարբեր կրթական հաստատությունների պատասխանատուներ, սաներ, ովքեր ծանոթացան ոչ միայն ներկայացված ցուցանմուշներին, այլև կարևոր տեղեկություն...

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-02 16:39:08