Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՀՀ Արմավիրի մարզպետի շնորհավորական ուղերձը գիտելիքի օրվա առթիվ 31.08.2013

Սիրելի աշակերտներ, հարգարժան ուսուցիչներ, կրթության համակարգի նվիրյալներ, հարգելի ծնողներ: Ի սրտե շնորհավորում եմ ձեզ Գիտելիքի և դպրության օրվա առթիվ, որով սկսվում է հույսերով լի ու գիտելիքներով հարստանալու նոր ուսումնական տարին: Հատկապես ջերմորեն եմ շնորհավորում առաջին դասարանի աշակերտներին՝ նրանց մաղթելով լուսավոր ճանապարհ և բարձր առաջադիմություն, ցանկանում, որ ուսումնառության ողջ ընթացքը նրանց համար լինի աշխարհճանաչման ու ինքնադրսևորման կարևոր ժամանակաշրջան: Նոր...

ՀՀ ԱԺ նախագահն այցելեց Արմավիրի մարզ 30.08.2013

Աժ նախագահ Հովիկ Աբրահամյանը օգոստոսի 30-ին խորհրդարանի 5 մշտական հանձնաժողովների նախագահների եւ մարզից ընտրված պատգամավորների հետ ացելեց Արմավիրի մարզ: Տարին գյուղատնտեսական առումով առավել անբարենպաստ էր հատկապես մարզի շուրջ 49 համայնքերի համար: Խորհրդարանի ղեկավարը մարզպետ Աշոտ Ղահրամանյանի ուղեկցությամբ հանդիպեց կարկտահարությունից առավել տուժած համայնքների ղեկավարների հետ: Կարկտահարության հետեւանքնրը վերացնելու ու գյուղացու կրած վնասները փոխհատուցելու համար պետության կողմից իրականացվել...

Բուժհաստատությունների տնօրենների ամենամսյա խորհրդակցություն 29.08.2013

Տեղի ունեցավ ՀՀ Արմավիրի մարզի բուժհաստատությունների տնօրենների ամենամսյա խորհրդակցությունը, որին մասնակցում էին ՀՀ Արմավիրի մարզպետի տեղակալ Լարիսա Մուրադյանը, ՀՀ ԱՆ ՊՀՀ Արմավիրի տեսչության պետ տիկին Հասմիկ Հարությունյանը, մարզի գլխավոր վարակաբան Վ. Մանվելյանը, մարզպետարանի ենթակայության և մարզի համայնքային բժշկական հաստատությունների տնօրենները: Տիկին Մուրադյանը   ներկայացրեց օգոստոս   ամսին   ՀՀ ԱՆ - ի    կողմից ուղարկված...

Օգոստոսյան խորհրդակցություն՝ մարզի հանրակրթական դպրոցների տնօրենների մասնակցությամբ 28.08.2013

Այսօր ՀՀ Արմավիրի մարզպետարանում տեղի ունեցավ մարզի հանրակրթական դպրոցների տնօրենների օգոստոսյան խորհրդակցությունը: Բացման խոսքով հանդես եկավ մարզպետ Աշոտ Ղահրամանյանը, ով շնորհավորելով ներկաներին նոր ուսումնական տարվա կապակցությամբ՝ ցանկացավ նրանց ուժ, եռանդ, որպեսզի կարողանան իրենց գիտելիքները հնարավորինս մատչելի ձևով փոխանցել աշակերտներին: Այնուհետև զեկույցով հանդես եկավ ՀՀ Արմավիրի մարզպետարանի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Գայանե Սայադյանը :...

Մամուլի ասուլիս՝ մարզային ԶԼՄ-ների մասնակցությամբ 23.08.2013

Այսօր մարզային ԶԼՄ-ների մասնակցությամբ հրավիրված մամուլի ասուլիսին  ՀՀ Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանը հիմնականում ներկայացրեց մայիսի 12-ի կարկտահարությունից տուժած գյուղացիական տնտեսություններին ցուցաբերված օժանդակության ծրագրերը: <<Ինչպես գիտեք մայիսին տեղացած կարկուտը մեծ վնաս հասցրեց մարզի 46 համայնքի գյուղացիական տնտեսություններին, համայնքներից 23-ում վնասի չափը կազմեց 100 տոկոս: Ընդհանուր առմամբ, մարզի գյուղացիական տնտեսություններն ունեցան շուրջ 25 մլրդ դրամի...

Մարզում ավելանում է բարեկարգ կրթօջախների թիվը 22.08.2013

Ավարտական փուլում են 2013 թվականի ՀՀ կառավարության 4-րդ հրատապ ծրագրով Արմավիրի մարզի մի շարք համայնքներում իրականացվող դպրոցների վերանորոգման աշխատանքները: Այսօր մարզպետ Աշոտ Ղահրամանյանը մարզպետարանի աշխատակազմի քաղաքաշինության վարչության պետ Կարինե Դանիելյանի և շինարարական կազմակերպությունների պատասխանատուների ուղեցությամբ այցելեց Նոր Արտագերսի միջնակարգ դպրոց: Այստեղ, չնայած կատարված աշխատանքներին, օրախդիր հարց է մնում դպրոցի մարզադահլիճի տանիքի վերանորոգումը: Մարզպետը խոստացավ, որ այդ...

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-16 16:45:23