Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Հարգանքի տուրք մատուցվեց Օշականի ճակատամարտում զոհվածների հիշատակին 17.08.2013

ՀՀ Արմավիրի մարզի Վաղարշապատ քաղաքի արվարձանում վեր է խոյանում <<Օշականի հերոսներին>> անունը կրող հուշարձանը, որը կանգնեցվել է ի պատիվ  1827 թվականին Օշականի ճակատամարտում ընկած 1131 ռուս զինվորների հիշատակի: Հիշյալ ճակատամարտում ռուս գեներալ Կրասովսկու և հայ աշխարհազորայինների հաղթանակը պատմության հերոսական էջերից մեկն է  թե´ հայ, թե´ ռուս ժողովուրդների համար, որի 186-ամյակը լրացավ այս տարի: Այդ կապակցությամբ այսօր՝ օգոստոսի 17-ին, Հայաստանում...

Արմավիրի մարզում Ոռոգման համակարգերի հիմնանորոգման ծրագրի շրջանակում խորքային հորեր են վերականգնվել 17.08.2013

ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանն այսօր Արմավիրի մարզում ծանոթացավ Ոռոգման համակարգերի հիմնանորոգման 2013թ. պետական ծրագրի շրջանակում կատարված աշխատանքներին: Մարզպետ Աշոտ Ղահրամանյանի, ՏԿՆ ջրային տնտեսության պետական կոմիտեի պատասխանատուների ուղեկցությամբ փոխվարչապետը եղավ «Սեւջուր-Ախթամար» եւ «Ակնալիճ» ՋՕԸ-երի սպասարկման տարածքներում, որտեղ կատարվել են խորքային հորերի վերականգնման, խողովակաշարերի երկարացման, ջրահավաք հանգույցների...

Մարզում բացվեց ևս մեկ բժշկական ամբուլատորիա 16.08.2013

Այսօր ՀՀ Արմավիրի մարզի Բաղրամյան համայնքում բացվեց  ՀՀ կառավարության, Համաշխարհային բանկի առողջապահության բաժնի, ՀՀ առողջապահության նախարարության և Բաղրամյան համայնքի համատեղ ֆինանսավորմամբ կյանքի կոչված նորակառույց ամբուլատորիան: Նախկինում այն գտնվում էր Բաղրամյանի համայնքապետարանի առաջին հարկում՝ զբաղեցնելով 3 սենյակ: Բացման արարողությանը ներկա էին ՀՀ առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանը, ՀՀ Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանը, փոխմարզպետ Լարիսա Մուրադյանը, առողջապահության և...

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ 13.08.2013

Համաձայն ՀՀ կրթության և գիտության նախարարի 2013 թվականի օգոստոսի 5-իN 1011/Ա-Ք և Հայաստանի ազգային ագրարային համալսարանի ռեկտորի 2013 թվականի օգոստոսի 6-իN 2154/Ծ-4 հրամանների՝Արմավիրի մարզին հատկացվել է Հայաստանի ազգային ագրարային համալսարանի հեռակա ուսուցման 2013 թվականի նպատակային ընդունելության 11 տեղ հետևյալ մասնագիտությունների գծով՝  310102 / Ագրոնոմիա / 1 310201 / Անասնաբուծություն / 1 310705 /Խմորման արտադրությունների տեխնոլոգիա և գինեգործություն / 1 310506 /...

Տեղեկատվություն՝ Արմավիրի ՍԾՏԳ-ում 2013 թվականի հուլիս ամսին կատարված աշխատանքների վերաբերյալ 12.08.2013

2013 թվականի հուլիս ամսին Արմավիրի ՍԾՏԳ-ի կողմից սահմանված կարգով կատարվել են հետևյալ աշխատանքները 1. Գործակալությունում հունիս ամսվա ընտանիքների անապահովության գնահատման համակարգում փաստագրվել է 211 ընտանիք, որից 143-ը՝ նպաստառու:  2. Նպաստի իրավունք է ունեցել 2178 ընտանիք:  3.Հրատապ օգնություն է տրվել 149 ընտանիքի:  4.Գործակալությունում հաշվառվել է 0 հաշմանդամ /ՎԱԾ/:  5.Երեխայի ծննդյան միանվագ նպաստ է վճարվել 116 ընտանիքի:  6.Մինչև 2 տարեկան երեխայի...

Հանրապետության վարչապետն աշխատանքային այցով Արմավիրի մարզում էր 31.07.2013

 Վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Արմավիրի մարզ:  Կառավարության ղեկավարի այցը մեկնարկել է մարզի Աղավնատուն և Սարդարապատ համայնքներից, որտեղ վարչապետը ներկա է գտնվել վերանորոգված բժշկական ամբուլատորիաների բացման հանդիսավոր արարողությանը: Տիգրան Սարգսյանը ծանոթացել է վերակառուցված շենքերի պայմաններին, զրուցել բուժանձնակազմի հետ, լսել նրանց կարծիքը և շնորհակալական խոսքերը: 2006թ. «Հայաստանի առողջապահական համակարգի արդիականացում ծրագիր-2»...

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-16 16:45:23