Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Մարզպետն ընդունեց Հայաստանում ԵՄ պատվիրակության անդամ Դիրկ Լորենցին 20.11.2013

ՀՀ Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանն այսօր ընդունեց Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության խորհրդական, քաղաքական, տնտեսական, մամուլի և տեղեկատվության բաժնի ղեկավար Դիրկ Լորենցին: Ողջունելով հյուրին՝ մարզպետը կարևորեց Հայաստանում ԵՄպատվիրակության նախաձեռնությամբ իրականացվող մարզային այցելությունները և տարբեր մակարդակներով տեղի ունեցող հանդիպումները: Մարզպետ Աշոտ Ղահրամանյանը Դիրկ Լորենցին ընդհանուր տեղեկություններ ներկայացրեց մարզը բնորոշող առանձնահատկությունների...

Եռատոն՝ Այգեշատի Յուրա Հովհաննիսյանի անվան միջնակարգ դպրոցում 19.11.2013

ՀՀ Արմավիրի մարզի Այգեշատ համայնքի Յուրա Հովհաննիսյանի անվան միջնակարգ դպրոցում այսօր եռակի տոն էր. նշվում էր դպրոցի հիմնադրման 90-ամյակը, միջնակարգ դառնալու 50-ամյակը և նույն համայնքի արժանավոր զավակ, Արցախյան պատերազմի փառահեղ հերոս Յուրա Հովհաննիսյանի ծննդյան 60-ամյակը: Տոնական օրվա առթիվ 90-ամյա կրթօջախն իր հյուրըկալ հարկի ներքո էր համախմբել դպրոցի կայացման ակունքներում կանգնած մեծ թվով մանկավարժների, ուսումնական տարբեր տարիների սաներին, այդ թվում՝ Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանին,...

Փարաքար համայնքի հիմնական և միջնակարգ դպրոցներն ապահովվել են լոկալ ջեռուցման համակարգով 15.11.2013

Փարաքար համայնքի հիմնական և մինակարգ դպրոցներում ջեռուցման սեզոնի մեկնարկը նշանավորվեց լոկալ ջեռուցման համակարգի գործարկմամբ: Կրթօջախներում կաթսայատան կառուցման և լոկալ ջեռուցման համակարգի ներդրման աշխատանքներն իրականացվել են Արմավիրի մարզը ներկայացնող ԱԺ պատգամավոր Առաքել Մովսիսյանի անմիջական աջակցությամբ և գործընկերների մասնակի ներդրումներով: Իրականացված աշխատանքների արդյունքում այսուհետ երկու կրթօջախի շուրջ 550 աշակերտներ դասապրոցեսները կանցկացնեն առավել տաք և հարմարավետ...

Մարզպետն այցելեց Գայ համայնքում գործող ձկնաբուծական տնտեսություն 15.11.2013

Մարզպետ Աշոտ Ղահրամանյանն այսօր այցելեց Գայ համայնքում գործող ձկնաբուծական տնտեսություն, որն առանձնանում է ինչպես զբաղեցրած տարածքով, այնպես էլ ձկնարտադրության ծավալով: Մարզպետը ձկնաբուծարանի սեփակնատիրոջ ուղեկցությամբ շրջեց տարածքում, ծանոթացավ աշխատանքային պայմաններին և գործունեության հիմնական առանձնահատկություններին ու առկա խնդիրներին: Լրագրողների հետ զրույցում մարզպետը նշեց. <<Արարատյան դաշտավայրում տարեցտարի նվազում է ստորգետնյա ջրերի մակարդակը, և այսօր արդեն...

Տեղի ունեցավ ՀՀ Արմավիրի մարզխորհրդի հերթական նիստը 14.11.2013

Այսօր տեղի ունեցավ ՀՀ Արմավիրի մարզխորհրդի հերթական նիստը, որը վարեց մարզպետ Աշոտ Ղահրամանյանը: Մարզխորհրդի նիստին մասնակցում էին մարզպետի տեղակալներ Լարիսա Մուրադյանը, Դավիթ Սամսոնյանը, Մովսես Քարտաշյանը, մարզպետարանի աշխատակազմի ղեկավար Փառանձեմ Կարապետյանը և աշխատակազմի կառուցվածքային ստորաբաժանումների պատասխանատուները, մարզի համայնքների ղեկավարները, ինչպես նաև ջրօգտագործող ընկերությունների տնօրենները: Մինչ մարզխորհրդի նիստի օրակարգում ընդգրկված հարցերը խորհրդի անդամների հաստատմանը...

Ի գիտություն 11.11.2013

2013 թվականի նոյեմբերի 14-ին, ժամը 11.30-ին ՀՀ Արմավիրի մարզպետարանի նիստերի դահլիճում տեղի կունենա ՀՀ Արմավիրի մարզի խորհրդի հերթական նիստը: Ծանոթանալ օրակարգային հարցերին  

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-02 16:39:08