Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Հայտարարություն 07.10.2013

 Արմավիրի մարզի հարգելի բնակիչներ, ըստ «Հայպետհիդրոմետ» հիդրոօդերևութաբանության կենտրոնի՝ Արմավիրի մարզում հոկտեմբերի 8-ի լույսի 9-ի գիշերը օդում կգրանցվի 0, հողի մակերևույթին՝ -1, -2 աստիճան ցուրտ: Հնարավոր վնասներից խուսափելու համար խնդրվում է ձեռնարկել կանխարգելիչ միջոցառումներ:

Արմավիրի մարզում էր ԻԻՀ Արևմտյան Ատրպատականի նահանգապետի գլխավորած պատվիրակությունը 07.10.2013

ՀՀ Արմավիրի մարզի և ԻԻՀ Արևմտյան Ատրպատականի նահանգի միջև դեռևս 2009 թվականին կնքվել է փոխըմբռնման հուշագիր՝ մի շարք ոլորտներում փոխգործակցության վերաբերյալ: Հուշագրի շրջանակներում իրականացվել են փոխայցելություններ, երկկողմ հետաքրքրություն ներկայացնող ձեռնակներ:  Մինչ այս իրականացված ծրագրերին նոր շունչ հաղորդելու նպատակով այսօր ՀՀ Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանի հրավերով Արմավիրի մարզում էր Իրանի Արևմտյան Ատրպատականի նահանգապետ Վահիդ Ջալալզադեի գլխավորած պատվիրակությունը:...

ՀՀ Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանի ուղերձը Ուսուցչի տոնի առթիվ 04.10.2013

Սիրելի ուսուցիչներ, Ջերմորեն շնորհավորում եմ ձեր մասնագիտական տոնի՝ Ուսուցչի օրվա առթիվ։ Հայ մարդը դարեր շարունակ ակնածանքով և մեծարանքով է գնահատել մանկավարժի գործը` նրան վերապահելով նոր սերնդի կրթության և քաղաքացու ձևավորման դժվարին աշխատանքը: Սա տոն է մեր ողջ ժողովրդի համար, քանի որ անգնահատելի է ձեր դերը մատաղ սերնդի կրթության, նրա հայեցի դաստիարակության ու ազգապահպանման գործում: Եվ ամենևին էլ պատահական չէ, որ ուսուցչի աշխատանքը միշտ մեծ հարգանք է վայելել մեր ժողովրդի կողմից և...

<<Զվարթնոց>> երգի խումբը մեծ հաջողություն է ունեցել արտերկրում 01.10.2013

2012-2013 թվականներին <<Զվարթնոց Վերածննդի>> հիմնադրամը, Հայաստանի պետական ֆիլհարմոնիայի, Երևանի Կոմիտասի անվան պետական Կոնսերվատորիայի և Արմավիրի մարզպետարանի, Արմավիրի քաղաքապետարանի օգնությամբ կազմակերպեց <<Զվարթնոց>> խորագրով Հայ երգի մրցույթ-փառատոնը, որն ուղեկցվում էր ԵՊԿ վոկալ-տեսական ֆակուլտետի պրոֆեսորների դասընթացներով: <<Զվարթնոց>> հայ երգի մրցույթ-փառատոնի նպատակն էր երիտասարդ սերնդին հաղորդակից դարձնել հոգևոր, ժողովրդական և դասական...

Տեղի ունեցավ ՀՀ Արմավիրի մարզխորհրդի հերթական նիստը 27.09.2013

Այսօր տեղի ունեցավ ՀՀ Արմավիրի մարզի խորհրդի հերթական նիստը, որը վարեց ՀՀ Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանը: Մարզխորհրդի նիստին մասնակցում էին ՀՀ Արմավիրի մարզպետի տեղակալներ Լարիսա Մուրադյանը, Դավիթ Սամսոնյանը, Մովսես Քարտաշյանը, ՀՀ Արմավիրի մարզպետարանի աշխատակազմի ղեկավար Փառանձեմ Կարապետյանը, մարզպետարանի աշխատակազմի կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարները, մարզի քաղաքային և գյուղական համայնքների ղեկավարները: Մարզի խորհրդի նիստի օրակարգում ընդգրկված հարցերը վերաբերվում էին 2013...

Մարզպետ Աշոտ Ղարհրամանյանն ընդունեց Սլովակիայից ժամանած գործարարին 26.09.2013

ՀՀ Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանն այսօր ընդունեց Սլովակիայի Հանրաապետությունից ժամանած գործարար Պավել Կոստյակին: Վերջինս Արմավիրի մարզում էր՝ գյուղմթերքի վերամշմամբ զբաղվող ընկերությունների կողմից առաջարկվող արտադրատեսակներին ծանոթանալու և փոխգործակցություն սկսելու նպատակով: Մարզպետ Աշոտ Ղահրամանյանը հյուրին ներկայացրեց <<Լևոն>> ՍՊԸ-ի, <<Բարիք Պ>> ՓԲԸ-ի, ԱՁ Շիրակ Այվազյանի և <<Արարատ>> սննդի կոմբինատի կողմից առաջարկվող հիմնական...

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-16 16:45:23