Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Ի գիտություն 14.02.2014

2014 թվականի  փետրվարի 20-ին, ժամը 14. 00 -ին  ՀՀ Արմավիրի մարզպետարանի նիստերի դահլիճում տեղի կունենա ՀՀ Արմավիրի մարզի խորհրդի առաջին նիստը: Ծանոթանալ մարզխորհրդի նիստի օրակարգի նախագծին  

Աշխատանքային այցով Արմավիրի մարզում էր Առողջապահության նախարարը 14.02.2014

Այսօր Արմավիրի մարզ կատարած աշխատանքային այցի ընթացքում ՀՀ առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանը մարզպետ Աշոտ Ղահրամանյանի ուղեկցությամբ եղավ մի շարք բուժհաստատություններում։ Վաղարշապատի հիվանդանոցում նախարարը շրջեց բոլոր բաժանմունքներում, ծանոթացավ ներկա վիճակին, աշխատանքների ընթացքին ու խնդիրներին ` զրուցելով բուժանձնակազմի և հիվանդների հետ։ Հիվանդանոցը թեև իր միջոցներով հնարավորինս բարեկարգ է դարձրել հիվանդասենյակներն ու առանձին հատվածներ, սակայն երկու մասնաշենքն էլ շահահագործման...

Քննարկվեցին մարզում տեղադրվող 50 նոր հակակարկտային կայանքներին վերաբերող հարցեր 12.02.2014

ՀՀ Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանի մոտ այսօր հրավիրված խորհրդակցությանը քննարկվեցին մարզի տարածքում 50 նոր հակակարկտային կայանքների տեղադրման համար անհրաժեշտ հողհատկացումների իրականացմանը և դրանց կառավարմանը վերաբերող հարցեր: Խորհրդակցությանը մասնակցում էին մարզպետի տեղակալ Դավիթ Սամսոնյանը, Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Արմավիրի մարզային փրկարարական վարչության պետը, մարզպետարանի աշխատակազմի պատասխանատու պաշտոնյաներ, համայնքապետեր և ոլորտի պատասխանատուներ:...

Ամփոփվեցին փոխվարչապետի մարզային խորհրդակցությունները 06.02.2014

Արմավիրի մարզպետարանում այսօր կայացած խորհրդակցությամբ ամփոփվեցին ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանի կողմից անցկացվող մարզային խորհրդակցությունները, որոնց ընթացքում ներկայացվում էին 2014թ. ծրագրերն ու 2013թ. կատարված աշխատանքները: Խորհրդակցությանը, որին մասնակցում էին մարզպետ Աշոտ Ղահրամանյանը, մարզի քաղաքային համայնքների ղեկավարներ, ինչպես նաեւ Տարածքային կառավարման նախարարության եւ մարզպետարանի պատասխանատուներ, զեկուցվեցին մարզային զարգացման ծրագրի կատարման...

Ա. Ղահրամանյանը հանդիպեց մարզի վերամշակող ընկերությունների պատասխանատուների հետ 06.02.2014

ՀՀ Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանն այսօր հանդիպեց մարզում գործող վերամշակող ընկերությունների պատասխանատուների հետ: Հանդիպմանը ներկա էին Արմավիրի մարզի առևտրաարդյունաբերական պալատի ղեկավարը, մարզպետարանի աշխատակազմի գյուղատնտեսության և բնապահպանության վարչության պետը, ինչպես նաև Մոսկվայից և Բաշկիրիայից ժամանած հայազգի գործարարներ: Մարզպետը նախ անդրադարձավ օրեր առաջ Հանրապետության Նախագահի գլխավորած պատվիրակության կազմում Չեխիայի Հանրապետություն կատարած այցի շրջանակում ՀՀ Արմավիրի մարզի...

Խորհրդակցություն` 90 տոկոսից ցածր սեփական եկամուտների հավաքագրում ապահոված համայնքապետերի մասնակցությամբ 05.02.2014

ՀՀ Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանն այսօր խորհրդակցություն անցկացրեց 2013 թվականի դեկտեմբերի 31-ի դրությամբ սեփական եկամուտների և հողի հարկի 90 տոկոսից ցածր հավաքագրում ապահոված մարզի 19 համայնքների ղեկավարների մասնակցությամբ: Խորհրդակցությանը ներկա էին մարզպետարանի աշխատակազմի ֆինանսական և սոցիալ-տնտեսական զարգացման վարչության, ինչպես նաև տեղական ինքնակառավարման և հանրապետական գործադիր մարմինների հարցերով վարչության պետերը: Նշվեց, որ 2013 թվականին Արմավիրի մարզի համայնքների կողմից...

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-02 16:39:08