Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

50 նոր հակակարկտային կայան Արմավիրի մարզում 05.02.2014

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանը նախօրեին խորհրդարանում հայտարարել է, որ Հայաստանում տեղադրելու են 80 նոր հակակարկտային կայան: Այդ կայաններից 50-ը կտեղադրվեն Արմավիրի մարզում, 18-ը՝ Արարատի, 7-ը՝ Արագածոտնի, 5-ը՝ Լոռու: Ըստ նախարարի՝ բոլոր կայանները կառավարվելու են միասնական կայանից ու չհամաձայնեցված համազարկեր չեն կատարելու: Ա. Երիցյանի խոսքով՝ համաձայնեցումը հարկավոր է, որպեսզի ամպրոպային ամպերը վանվեն գյուղատնտեսական հողերից, ապա նաև՝ անվտանգ ամպերին կրակոցներ...

Տեղեկատվություն` Արմավիրի ՍԾՏԳ-ում 2014թ. հունվար ամսին կատարված աշխատանքների մասին 04.02.2014

2014 թվականի հունվար ամսին Արմավիրի ՍԾՏԳ-ի կողմից սահմանված կարգով կատարվել են հետևյալ աշխատանքները. 1. Գործակալությունում հունվար ամսվա ընտանիքների անապահովության գնահատման համակարգում փաստագրվել է 149 ընտանիք, որից 83-ը` նպաստառու 2. Ընտանեկան նպաստի իրավունք է ունեցել 1768 ընտանիք 3. Սոցիալական նպաստի իրավունք է ստացել 441 ընտանիք 4. Հրատապ օգնություն է տրվել 120 ընտանիքի 5. Երեխայի ծննդյան միանվագ նպաստ է վճարվել 0 ընտանիքի 6. Մինչև երկու տարեկան երեխայի նպաստ է վճարվել 405...

Համագործակցություն` Չեխիայի Հանրապետության Մորավսկո-Սիլեզսկի երկրամասի հետ 01.02.2014

ՀՀ Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանը վերջին օրերին Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանի գլխավորած պատվիրակության կազմում եղել է Չեխիայի Հանրապետությունում: Այցի շրջանակում հունվարի 31-ին ՀՀ Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանը և ՉՀ Մորավսկո-Սիլեզսկի երկրամասի ղեկավար Միրոսլավ Նովակը ստորագրել են փոխըմբռնման հուշագիր, որով կողմերը բարեկամական կապեր են հաստատել կառավարման, տնտեսական, գյուղատնտեսության, մշակույթի, կրթության, զբոսաշրջության և սպորտի բնագավառներում փոխհամագործակցությունը...

Բանակի օրվան ընդառաջ 24.01.2014

Այսօր Արմավիրի մշակույթի տանը մեծ հանդիսությամբ նշվեց Հայոց բանակի կազմավորման 22-ամյա հոբելյանը, որին մասնակցում էին ՀՀ Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանը, Հայ Առաքելական եկեղեցու Արմավիրի թեմի առաջնորդ Տեր Սիոն եպիսկոպոս Ադամյանը, Արմավիրի քաղաքապետ Ռուբեն Խլղաթյանը, Հանրապետական գործադիր մարմինների և զինված ուժերի մարզային ստորաբաժանումների ղեկավարներն ու աշխատակիցները: Օրվա առթիվ ներկաներին ողջունեց և շնորհավորանքի խոսք հղեց մարզպետ Աշոտ Ղահրամանյանը, որում ասված էր. <<Սրբազան...

Տեղի ունեցավ ՀՀ ԱԻՆ փրկարար ծառայության Արմավիրի մարզային փրկարարական վարչության 2013 թ-ի գործունեության ամփոփման հաշվետու նիստը 22.01.2014

Այսօր ՀՀ Արմավիրի մարզպետարանում տեղի ունեցավ Արտակարգ իրավիճակների նախարարության (ԱԻՆ) Արմավիրի մարզային փրկարարական վարչության 2013 թվականի գործունեության ամփոփման հաշվետու նիստը, որը վարում էր մարզպետ Աշոտ Ղահրամանյանը: Հիմնական զեկույցով հանդես եկավ ԱԻՆ փրկարար ծառայության Արմավիրի մարզային փրկարարական վարչության պետ, փ/ծ գնդապետ Ա. Ամիրջանյանը, ում ղեկավարած կառույցի գործունեությունն ուղղված է եղել քաղաքացիական պաշտպանության համակարգի կատարելագործմանը և արտակարգ իրավիճակներում...

Հայակական Կարմիր խաչի ընկերությունը շարունակում է օգնել կարկտից տուժած ընտանիքներին 17.01.2014

 Հունվարի 17-ից Հայկական Կարմիր խաչի ընկերությունը /ՀԿԽԸ/ վերսկսել է մարդասիրական օգնության բաշխումը Արմավիրի մարզի կարկտից առավել տուժած 15 համայնքում:  ՀԿԽԸ-ն 2013թ. մայիսի 12-ին տեղացած կարկուտից անմիջապես հետո արձագանքելով մարզպետ Աշոտ Ղահրամանյանի` կարկտից տուժած ընտանիքներին օգնություն ցուցաբերոլու խնդրանքին և հետևելով իր մարդասիրական առաքելությանը` ակտիվ գործունեություն սկսեց աղետից տուժած համայնքներին օգնություն տրամադրելու համար. Արմավիրի մարզպետարանի, համապատասխան...

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-02 16:39:08