Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Տեղի ունեցավ Արմավիրի վետերանների տարածքային կազմակերպության 12-րդ կոնֆերանսը 11.04.2014

Այսօր տեղի ունեցավ ՀՀ վետերանների միավորման Արմավիրի վետերանների տարածքային կազմակերպության 12-րդ կոնֆերանսը` մասնակցությամբ Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանի, փոխմարզպետներ Լարիսա Մուրադյանի, Մովսես Քարտաշյանի, Վետերանների միավորման խորհրդի նախագահի տեղակալ Միխայիլ Ստեփանյանի, ՀՀ Արմավիրի Վետերանների միության նախագահ Յուրի Ալավերդյանի և միության անդամների: Կոնֆերանսը կազմակերպվում է երկու տարին մեկ անգամ, որի նպատակն է ընտրել պատգամավորներ` մայիս ամսին կայանալիք հանրապետական 11-րդ...

Տանձուտ եւ Արմավիր համայնքները Սեւանա լճի ջրից չեն օգտվել եւ չեն օգտվում. տարածվել է ապատեղեկատվություն 11.04.2014

Արմավիրի մարզի Տանձուտ եւ Արմավիր համայնքները երբեք Սեւանի լճից ոռոգման նպատակով բաց թողնվող ջրից չեն օգտվել եւ չեն օգտվում, քանի որ նշված համայնքներում ոռոգումը կազմակերպվում է այլ համակարգերի միջոցով, հետեւաբար այս համայնքերին Սեւանա լճից սնվող համայնքների թվում «ներառելը» պարզ ապատեղեկատվություն է: Սա առաջին դեպքը չէ, երբ հղում է կատարվում մարզի բնակիչներին եւ համայնքապետերին՝ ամեն կերպ փորձելով տպավորություն ստեղծել, թե կառավարության նախաձեռնությունն իրականում ուղղված է ոչ...

Խորհրդակցություն` համայնքապետերի մասնակցությամբ 10.04.2014

ՀՀ Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանն այսօր խորհրդակցություն անցկացրեց համայնքապետերի մասնակցությամբ, որի ընթացքում քննարկվեցին հակակարկտային կայանքների գործարկմանը և ցրտահարության հետևանքների մեղմմանն ուղղված միջոցառումների իրականացմանը վերաբերող հարցեր: Անդրադառնալով մարզում տեղադրված 165 հակակարկտային կայանքների լիցքավորման և ընթացիկ շահագործման հարցերին՝ մարզպետ Աշոտ Ղահրամանյանը նշեց, որ մինչև ապրիլի 15-ը պետք է ավարտին հասցվեն դրանց լիցքավորման և տեխնիկական ուսումնասիրությանն...

Կառավարությունն աջակցում է ցրտահարությունից տուժած գյուղացիներին 10.04.2014

ՀՀ կառավարությունն իր այսօրվա նիստում արձանագրել է, որ 2014թ. մարտի 30-ից ապրիլի 1-ն ընկած ժամանակահատվածում ՀՀ մարզերում տեղի ունեցած ցրտահարության՝ բնական աղետի հետևանքով մարզերի մի շարք համայնքներին պատճառված վնասը հասել է աղետալի աստիճանի՝ ստեղծելով արտակարգ իրավիճակ: Այդ վնասը մեղմելու նպատակով հրատապ անհրաժեշտություն է առաջացել գյուղատնտեսական մշակաբույսերի սերմացուի վաճառքով զբաղվող տնտեսվարողներից ձեռք բերել տարբեր սերմացու և հատկացնել ՀՀ մարզպետարաններին՝ ցրտահարությունից առավել...

Արմավիրի ՍԾՏԳ-ում 2014թ. մարտ ամսին կատարված աշխատանքների վերաբերյալ տեղեկատվություն 09.04.2014

2014 թվականի մարտ ամսին Արմավիրի ՍԾՏԳ-ի կողմից սահմանված կարգով կատարվել են հետևյալ աշխատանքները. 1. Գործակալությունում փետրվար ամսվա ընտանիքների անապահովության գնահատման համակարգում փաստագրվել է 386 ընտանիք, որից 283-ը` նպաստառու: 2. Ընտանեկան նպաստի իրավունք է ունեցել 1801 ընտանիք: 3. Սոցիալական նպաստի իրավունք է ունեցել 422 ընտանիք: 4. Հրատապ օգնություն է տրվել 118 ընտանիքի: 5. Երեխայի ծննդյան միանվագ նպաստ է վճարվել 231 ընտանիքի: 6. Մինչև 2 տարեկան երեխայի խնամքի նպաստ է...

Մարզպետն ընդունեց Հայաստանում ԵՄ կենտրոնի ղեկավարին 03.04.2014

ՀՀ Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանն այսօր ընդունեց Հայաստանում ԵՄ կենտրոնի ղեկավար Էհտել Հելլիստեին: Հանդիպմանը ներկա էր նաև մարզպետարանի աշխատակազմի ղեկավար Փառանձեմ Կարապետյանը: Էհտել Հելլիստեն մարզպետ Աշոտ Ղահրամանյանին ներկայացրեց իր ղեկավարած կենտրոնի գործունեության հիմնական ուղղվածությունը՝ մասնավորապես նշելով, որ ԵՄ կենտրոնի առաջնային նպատակն է խթանել Հայաստանում ԵՄ համագործակցության զարգացումը և բարձրացնել ԵՄ-Հայաստան հարաբերությունների շուրջ հանրության իրազեկվածությունը: ԵՄ...

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-02 16:39:08