Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Ծառատունկ՝ Շենիկ համայնքում 24.03.2014

Հայաստանի մանուկներ հիմնադրամն ու Հայաստան Ծառատունկ Ծրագիրը (ՀԾԾ) շարունակում են իրենց համագործակցությունը՝ Հիմնադրամի զարգացման հովանու ներքո գտնվող համայնքներում լայնածավալ ծառատունկ իրականացնելու հարցում: Ծրագրի շրջանակներում այսօր ծառատունկ իրականացվեց Արմավիրի մարզի Շենիկ համայնքում կառուցվող զբոսայգում, որին մասնակցում էին նաև Հայաստանում ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնը և Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանը: Ծառատունկի ընթացքում տնկվեց շուրջ 800 ծառ և թուփ: Ավելի վաղ Շենիկ համայնքի...

Կանանց մեկամսյակի կապակցությամբ իրականացվող «բաց դռների» օրերին Արմավիրի մարզում բուժօգնություն է ցուցաբերվել 456 կնոջ 18.03.2014

Առողջապահության նախարարի հրամանով Մայրության և գեղեցկության տոնի կապակցությամբ ողջ հանրապետությունում իրականացվող կանանց առողջության պահպանման մեկամսյակի շրջանակում մարտի 10-14-ը Արմավիրի մարզում կազմակերպված «բաց դռների» օրերի ընթացքում բուժօգնություն (խորհրդատվություն, հետազոտություններ և բուժում) է ցուցաբերվել 456 կնոջ, որից 321-ը` նեղ մասնագիտական, 115-ը` մանկաբարձա-գինեկոլոգիական։ Երևան է ուղեգրվել 62 կին, որից 20-ը` ակնաբուժական վիրահատությունների, 22-ը՝...

Տեղեկատվություն` Արմավիրի ՍԾՏԳ-ում 2014թ. փետրվար ամսին կատարված աշխատանքների մասին 13.03.2014

2014 թվականի փետրվար ամսին Ա րմավիրի ՍԾՏԳ - ի կողմից սահմանված կարգով կատարվել են   հետևյալ աշխատանքները . Գործակալությունում փետրվար ամսվա ընտանիքների անապահովության գնահատման համակարգում փաստագրվել է 284 ընտանիք, որից 189-ը` նպաստառու Ընտանեկան նպաստի իրավունք է ունեցել 1751 ընտանիք Սոցիալական նպաստի իրավունք է ստացել 429 ընտանիք Հրատապ օգնություն է տրվել 119 ընտանիքի Երեխայի ծննդյան միանվագ նպաստ է վճարվել 0 ընտանիքի...

Արմավիրի մարզում հաջողությամբ ընթանում են 2014թ. գյուղատնտեսության աջակցության ծրագրերը 12.03.2014

Գյուղատնտեսական աշխատանքների իրականացման գործում հողօգտագործողներին աջակցելու նպատակով շուրջ երեք տարի է, ինչ իրականացվում են սերմնաբուծության և սերմարտադրության, ինչպես նաև դիզելային վառելանյութի և ազոտական պարարտանյութի մատչելի գներով ձեռքբերման պետական աջակցության ծրագրերը: Այս տարի Արմավիրի մարզի գյուղացիական տնտեսություններին, մարզպետարանի աշխատակազմի գյուղատնտեսության և բնապահպանության վարչություն նախապես ներկայացված հայտերի հիման վրա, պետության սուբսիդավորմամբ որպես աջակցություն...

Աշխատանքային այցով Արմավիրի մարզում էր ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը 11.03.2014

Մարտի 11-ին ՀՀ   ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանն այցելեց Արմավիրի մարզ և հանդիպումներ ունեցավ ոստիկանության մարզային վարչությունում ու մարզպետարանում: Ոստիկանության Արմավիրի մարզային վարչությունում անցկացրած խորհրդակցության ընթացքում Վլադիմիր Գասպարյանն ընդգծեց ոստիկանի և ոստիկանության գերխնդիրը՝ օրենքին և ժողովրդին ծառայելու առաքելությունը, առանց որի գիտակցման անհնար է արդիական կառույցի ձևավորումը: Ոստիկանության պետը ստորաբաժանումների ղեկավարներից պահանջեց անվերապահ...

ՀՀ Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանի շնորհավորական ուղերձը Կանանց տոնի առթիվ 07.03.2014

Հարգարժան տիկնայք` սիրելի մայրեր, քույրեր և դուստրեր, Սիրով ու ջերմությամբ շնորհավորում եմ բոլորիդ Կանանց միջազգային օրվա՝ գարնանային այս հիասքանչ տոնի առթիվ: Մարտի 8-ից սկիզբ առնող Կանանց մեկամսյակը թող կրկնապատկի ձեր ուժն ու գեղեցկությունը, ձեր օրերը լցնի անսահման սիրով ու ջերմությամբ, որպեսզի դուք առավել նվիրումով շարունակեք իրականացնել վեհ ու ազգապահպան ձեր առաքելությունը՝ ի շահ հայ օջախների ամրության և մեր հայրենիքի շենացման: Հարգելիներս, ապրեք առողջ և շարունակեք ձեզ բնորոշ...

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-02 16:39:08