Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Պարգևատրումներ՝ Բելառուսի Հանարապետության ազատագրման 70-ամյակի կապակցությամբ 12.06.2014

Այսօր ՀՀ Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանի մոտ տեղի ունեցած ընդունելությանը Հայաստանում Բելառուսի Հանարապետության արտակարգ և լիազոր դեսպան Ստեփան Սուխորենկոն ֆաշիստական Գերմանիայից Բելառուսի Հանարապետության ազատագրման 70-ամյակի կապակցությամբ հոբելյանական մեդալներով պարգևատրեց Արմավիրի մարզը ներկայացնող թվով 20 վետարանների, ովքեր մասնակցություն են ունեցել ֆաշիստական Գերմանիայի դեմ մղվող ազատագրական մարտերին: Հայաստանում Բելառուսի Հանարապետության արտակարգ և լիազոր դեսպան Ստեփան Սուխորենկոն...

Կայացավ <<Երգող Արմավիր>> մրցույթ-փառատոնի ամփոփիչ գալա համերգը 12.06.2014

ՀՀ Արմավիրի մարզպետարանի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի վարչության նախաձեռնությամբ և «Արմավիրի մշակույթ, սպորտ, երիտասարդություն» հիմնադրամի անմիջական աջակցությամբ այսօր Արմավիրի թիվ 1 մշակույթի տանը կայացավ <<Երգող Արմավիր>> մրցույթ-փառատոնի ամփոփիչ գալա համերգը: Միջոցառմանը ներկա էին ՀՀ Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանը, փոխմարզպետ Մովսես Քարտաշյանը, մարզպետարանի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Գայանե Սայադյանը, մարզային...

Մեկնարկեց 2014 թվականի ամառային առաջին զորակոչը 10.06.2014

Այսօր Սարդարապատի հուշահամալիրում, արդեն 8-րդ տարին անընդմեջ, տեղի ունեցավ 2014 թվականի ամառային առաջին զորակոչին Արմավիրի մարզից զինծառայության մեկնող թվով 50 նորակոչիկների ճանապարհման հանդիսավոր արարողությունը, որին ներկա էին ՀՀ Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանը, Հայ Առաքելական Եկեղեցու Արմավիրի թեմի առաջնորդ Տեր Սիոն եպիսկոպոս Ադամյանը, մարզպետի տեղակալ Մովսես Քարտաշյանը, Արմավիրի և Էջմիածնի զինվորական կոմիսարները, մարզպետարանի աշխատակազմի և այլ կառույցների պատասխանատու պաշտոնյաներ, մեծ...

Ի գիտություն 09.06.2014

2014 թվականի հունիսի 17-ին, ժամը 11.00-ին ՀՀ Արմավիրի մարզպետարանի նիստերի դահլիճում տեղի կունենա  Արմավիրի մարզի խորհրդի հերթական նիստը: Ծանոթանալ մարզխորհրդի նիստի օրակարգին

Դանիայում և Նորվեգիայում ՀՀ դեսպանի շնորհակալական նամակը` մարզպետ Ա. Ղահրամանյանին 06.06.2014

Ինչպես արդեն տեղեկացրել էինք ` ՀՀ Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանի գլխավորած պատվիրակությունը Դանիայի թագավորությունում Հայաստանի դեսպանատան հրավերով 2014 թվականի ապրիլի 24-27-ը գտնվել է Դանիայի Թագավորության Օդերի համայնքի Գյուլլինգ ավանում` Հայոց ցեղասպանության 99-րդ տարելիցի կապակցությամբ կայանալիք հիշատակի միջոցառմանը և հայ ազգի մեծագույն բարեկամ Կարեն Եփփեի հիշատակին նվիրված խաչքարի բացման արարողությանը մասնակցելու համար: Կարեն Եփփեի հիշատակին նվիրված խաչքարը Դանիայի...

Տեղեկատվություն` Արմավիրի ՍԾՏԳ-ում 2014թ. մայիս ամսին կատարված աշխատանքների մասին 03.06.2014

1. Գործակալությունում մայիս ամսվա ընտանիքների անապահովության գնահատման համակարգում փաստագրվել է 281 ընտանիք, որից 225-ը` նպաստառու 2. Ընտանեկան նպաստի իրավունք է ունեցել 1853 ընտանիք 3. Սոցիալական նպաստի իրավունք է ստացել 443 ընտանիք 4. Հրատապ օգնություն է տրվել 214 ընտանիքի 5. Երեխայի ծննդյան միանվագ նպաստ է վճարվել 0 ընտանիքի 6. Մինչև երկու տարեկան երեխայի նպաստ է վճարվել 387 ընտանիքի 7. Ավանդի փոխհատուցում է տրվել 40 ընտանիքի:  

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-17 17:58:53