Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՀՀ Արմավիրի մարզպետի շնորհավորական ուղերձը գիտելիքի օրվա առթիվ 29.08.2014

Սիրելի դպրոցականներ, հարգարժան մանկավարժներ, ծնողներ և կրթության համակարգի նվիրյալներ: Ի սրտե շնորհավորում եմ Ձեզ Գիտելիքի օրվա կապակցությամբ և ցանկանում, որ այս ուսումնական տարին մշտապես ուղեկցվի հաջողություններով: Գիտելիքը մարդկության պատմության բոլոր քառուղիներում անփոխարինելի և գերագույն արժեք է հանդիսացել եւ փոխանցվելով սերնդեսերունդ` երբեք չի կորցրել իր կարևորությունն ու կենսական նշանակությունը մարդկության պահպանման, առաջընթացի և գիտական նոր նվաճումների ու ձեռքբերումների գործում:...

Եվս մեկ խորքային հոր գործարկվեց ՀՀ Արմավիրի մարզում 29.08.2014

ՀՀ Արմավիրի մարզում խորքային հորերի թիվը շարունակում է աճել: Մարզպետ Աշոտ Ղահրամանյանն այսօր մասնակցեց Եղեգնուտ համայնքում խորքային հորի բացման արարողությանը: Նոր խորքային հորը իր հզորությամբ եզակի է և արտադրում է մոտավորապես 70 լ/վրկ ջուր: Այսուհետ այն մշտապես ջրով կապահովի մոտ 80 հա անջրդի մնացած վարելահողը: Մարզպետ Ա. Ղահրամանյանը շնորհավորեց գյուղացիներին` նոր խորքային հոր ունենալու կապակցությամբ` մասնավորապես կարևոր համարելով ջրի արդյունավետ և նպատակային օգտագործումը, ինչը կնպաստի...

Տեղի ունեցավ հերթական օգոստոսյան խորհրդակցությունը 29.08.2014

ՀՀ Արմավիրի մարզպետարանում այսօր տեղի ունեցավ մարզի հանրակրթական դպրոցների տնօրենների օգոստոսյան խորհրդակցությունը` մասնակցությամբ ՀՀ ԿԳ նախարարության հանրակրթության վարչության պետ Նարինե Հովհաննիսյանի, մարզպետ Աշոտ Ղահրամանյանի, ՀՀ Արմավիրի մարզպետարանի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Գայանե Սայադյանի: Շնորհավորելով ներկաներին նոր ուսումնական տարվա կապակցությամբ՝ մարզպետը ցանկացավ նրանց ուժ, եռանդ, որպեսզի կարողանան իրենց գիտելիքները մատչելի ձևով փոխանցել աշակերտներին:...

Մարզպետ Աշոտ Ղահրամանյանն ընդունեց Հայաստանի Հանրապետությունում ՌԴ դեսպան Իվան Վոլինկինին 21.08.2014

Այսօր ՀՀ Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանն ընդունեց Հայաստանում Ռուսաստանի Դաշնության դեսպան Իվան Վոլինկինին և Ռուսաստանի Դաշնության առևտրային ներկայացուցիչ Անդրեյ Բաբկոյին: Հանդիպմանը ներկա էին Արմավիրի մարզպետարանի աշխատակազմի իրավաբանական բաժնի պետ Յուրի Մանվելյանը և գյուղատնտեսության ու բնապահպանության վարչության պետ Արթուր Այվազյանը: Հանդիպման հիմնական նպատակն էր` քննարկել հայ-ռուսական առևտրային հարաբերությունները, պայմանավորվածություն ձեռք բերել ՀՀ-ից արտահանվող գյուղմթերքի ծավալն...

Հերթական խորքային հորը գործարկվեց ՀՀ Արմավիրի մարզի Մայիսյան համայնքում 21.08.2014

Այսօր ՀՀ Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանը մասնակցեց մարզի Մայիսյան համայնքում խորքային հորի բացման արարողությանը: Նրա տեղեկացմամբ, 2014 թվականի հրատապ խնդիրներին հատկացված գումարից մոտ 68 միլիոն դրամ է հատկացվել երկու խորքային հոր հորատելու համար (երկրորդը լինելու է Եղեգնուտ համայնքում): Դեռ ավելին, հորի ջրթողությունը սպասվածից բարձր է . մոտավորապես 60-65 լիտր: Այսուհետ այն մշտապես ջրով կապահովի 40-50 հա հողատարածք: Գյուղացիներն իրենց խորին շնորհակալությունն ու երախտագիտությունը...

Մարզպետ Աշոտ Ղահրամանյանը ներկա գտնվեց Գետաշեն համայնքի դպրոցում կազմակերպված միջոցառմանը 21.08.2014

Չնայած ամառային արձակուրդը դեռ ընթացքի մեջ է, ՀՀ Արմավիրի մարզի Գետաշեն համայնքի դպրոցում այսօր աշխուժություն էր տիրում: Առիթները շատ էին . վերջին ժամանակներում վերանորոգվել է դպրոցի տանիքը, պատուհանները փոխարինվել են նորերով, շենքը գազաֆիկացվել է, բարեկարգվել են գյուղի ճանապարհները, համայնքում տեղադրվել է հակակարկտային կայան: Այս ամենից զատ, Իրանի Հայ Մշակութային <<Արարատ>> կազմակերպության հիմնադրման և գործունեության 70-ամյակին նվիրված միջոցառումների շարքում կրթօջախում...

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-17 17:58:53