Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Հայաստանի Հանրապետությունում առաջին անգամ կիրականացվի Գյուղատնտեսական համատարած հաշվառում 15.08.2014

ՀՀ Արմավիրի մարզպետարանում այսօր տեղի ունեցավ Հայաստանի Հանրապետությունում 2014 թվականի Գյուղատնտեսական համատարած հաշվառման նախապատրաստման եւ անցկացման Արմավիրի մարզային հանձնաժողովի նիստը, որին մասնակցում էին Արմավիրի մարզպետ, ՀՀ 2014 թվականի Գյուղատնտեսական համատարած հաշվառման նախապատրաստման եւ անցկացման Արմավիրի մարզային հանձնաժողովի նախագահ Աշոտ Ղահրամանյանը, ՀՀ ազգային վիճակագրական ծառայության նախագահ Ստեփան Մնացականյանը, համապատասխան հանձնաժողովի անդամներ, մարզի քաղաքային ու...

ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանն աշխատանքային այց է կատարել Արմավիրի մարզ 12.08.2014

Վարչապետ Հովիկ Աբրահամյանն այսօր աշխատանքային այցով եղել է Արմավիրի մարզի մի շարք համայնքներում՝ բնակիչներին հուզող խնդիրներին ծանոթանալու և լուծման եղանակները քննարկելու նպատակով: Երկրի վարչապետի այցի առաջին կանգառն Արազափ համայնքի բանջարաբոստանային կուլտուրաների ցանքատարածություններն էին: Այստեղ հավաքված գյուղացիները շնորհակալություն են հայտնել ՀՀ կառավարությանը՝ գյուղատնտեսության նախարարության միջոցով ցեցերի դեմ պայքարի արդյունավետ միջոցներ տրամադրելու համար, ինչի շնորհիվ այս տարի...

Հայաստանի ազգային ագրարային համալսարանը մի շարք մասնագիտությունների գծով կազմակերպում է նպատակային ընդունելություն 11.08.2014

Համաձայն ՀՀ կրթության և գիտության նախարարի 2014 թվականի հուլիսի 31-ի N 780/Ա-Ք և Հայաստանի ազգային ագրարային համալսարանի ռեկտորի 2014 թվականի օգոստոսի 4-ի N 1963/Ծ-4 հրամանների` Արմավիրի մարզին հատկացվել է Հայաստանի ազգային ագրարային համալսարանի հեռակա ուսուցման 2014 թվականի նպատակային ընդունելության 11 տեղ հետևյալ մասնագիտությունների գծով` «Ագրոնոմիա», «Բույսերի պաշտպանություն», «Անասնաբուծություն», «Ագրոէկոլոգիա», «Խմորման...

Տեղեկատվություն` Արմավիրի ՍԾՏԳ-ում 2014թ. հուլիս ամսին կատարված աշխատանքների մասին 06.08.2014

2014 թվականի հուլիս ամսին Արմավիրի ՍԾՏԳ-ի կողմից սահմանված կարգով կատարվել են հետևյալ աշխատանքները. 1. Գործակալությունում հուլիս ամսվա ընտանիքների անապահովության գնահատման համակարգում փաստագրվել է 230 ընտանիք, որից 172-ը` նպաստառու 2. Ընտանեկան նպաստի իրավունք է ունեցել 1828 ընտանիք 3. Սոցիալական նպաստի իրավունք է ստացել 437 ընտանիք 4. Հրատապ օգնություն է տրվել 212 ընտանիքի 5. Երեխայի ծննդյան միանվագ նպաստ է վճարվել 15 ընտանիքի 6. Մինչև երկու տարեկան երեխայի նպաստ է վճարվել 396...

Աշխատանքի տոնավաճառ՝ Արմավիր քաղաքում 30.07.2014

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության աշխատակազմի զբաղվածության պետական գործակալության նախաձեռնությամբ Արմավիր քաղաքի մշակույթի տանն այսօր անցկացվեց աշխատանքի տոնավաճառ, որի նպատակը գործատուի և աշխատանք փնտրողի անմիջական հաղորդակցման միջոցով աշխատանք փնտրողի կայուն զբաղվածության և գործատուի մոտ առկա թափուր աշխատատեղի արդյունավետ համալրման ապահովումն է: Աշխատանքի տոնավաճառի բացմանը ներկա էին ՀՀ Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանը, Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության...

Գյուղատնտեսության նախարարը ծանոթացել է Արմավիրի մարզի բանջարեղենի բերքահավաքի ընթացքին 29.07.2014

ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն այսօր մեկնել է Արմավիրի մարզ, որտեղ մարզպետ Աշոտ Ղահրամանյանի ուղեկցությամբ մի շարք համայնքներում ծանոթացել է սկսված բերքահավաքի ընթացքին: Նախարարի այցի առաջին կանգառն Արտիմետ համայնքն էր, որի բնակչության հիմնական զբաղմունքը բանջարաբուծությունն ու այգեգործությունն է: Այս համայնքում նախարարը հետևել է կարտոֆիլի բերքահավաքի աշխատանքներին և տեղեկացել, որ ընթացիկ տարին այս մշակաբույսի առումով բավականին հաջող ու բերքառատ է, քանի որ մեկ հեկտարից...

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-17 17:58:53