Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Մարզպետն այցելեց Գայ համայնքում բացված պտուղ-բանջարեղենի մեծածախ շուկա 12.07.2014

ՀՀ Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանն այսօր այցելեց Գայ համայնքում բացված պտուղ-բանջարեղենի մեծածախ շուկա, որտեղ մարզի գյուղացիական տնտեսություններն իրենց բերքն ու բարիքն իրացնում են հարմարավետ և անվճար պայմաններում: Մարզպետը շրջեց շուկայում, ծանոթացավ ստեղծված պայմաններին և դրանց բարելավմանն ուղղված նախատեսվող աշխատանքներին, ապա նաև զրուցեց գյուղացիների հետ, որոնք իրեց գոհունակությունը հայտնեցին ընձեռված հնարավորության համար, որը նրանց զերծ է պահում լրացուցիչ ծախսեր իրականացնելուց և...

Մարզկենտրոն Արմավիրում գրկաբաց ընդունեցին 3-րդ բանակային կորպուսում Արմավիրի մարզի զինծառայողներին 11.07.2014

Բանակ-հասարակություն, ծնող-հրամանատարական կազմ հարաբերությունները ամրապնդելու և համագործակցությունը խորացնելու նպատակով Պաշտպանության նախարարության և Արմավիրի մարզպետարանի համատեղ նախաձեռնությամբ այսօր մարզկենտրոնում Զինված ուժերի 3-րդ բանակային կորպուսի ենթակա զորամասերում ծառայություն անցնող Արմավիրի մարզից զորակոչված թվով 70 զինվորներ հնարավորություն ունեցան հանդիպելու իրենց ծնողներին և հրամանատարության կողմից 5-օրյա հանգստի իրավունք ստացան: Օրվա առթիվ Արմավիր քաղաքի մշակույթի տանը...

Խորքային հորի գործարկում՝ Սարդարապատ համայնքում 11.07.2014

Ընդառաջ գնալով Սարդարապատ համայնքի մի խումբ բնակիչների խնդրանքին` ՀՀ Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանի անմիջական նախաձեռնությամբ և Արաքս ՋՕԸ-ի տնօրինության աջակցությամբ համայնքում այսօր գործարկվեց վերջին երեք տարիներին չգործող խորքային հորը, որն այսուհետ ոռոգման ջրով կապահովի շուրջ 40 հեկտար հողատարածք: Կարևորելով Սարդարապատ համայնքում խորքային հորի գործարկման անհրաժեշտությունը, մարզպետը նկատեց, որ այն զգալիորեն կթեթևացնի մի խումբ գյուղացիների հոգսերը՝ օգնելով նրանց ժամանակին...

Արմավիրում ներկայացվել է Սահմանադրական բարեփոխումների հայեցակարգը 07.07.2014

 Նախագահին կից սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի նախագահ Գագիկ Հարությունյանն այսօր Արմավիրում ներկայացրել է Սահմանադրական բարեփոխումների հայեցակարգը: Քննարկմանը մասնակցել են Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանը, մարզպետարանի աշխատակիցներ, լրատվամիջոցների, քաղաքացիական հասարակության  ներկայացուցիչներ:  Գագիկ Հարությունյանի խոսքով՝ Սահմանադրության ընդունման ժամանակ շատ երկրներ ընտրում են «մոդելային սահմանադրությունը», որն այլ երկրների...

Մարզպետը շարունակում է այցելել համայնքներ 04.07.2014

Մարզպետ Աշոտ Ղահրամանյանն այսօր փոխմարզպետ Մովսես Քարտաշյանի և մարզպետարանի աշխատակազմի գյուղատնտեսության և բնապահպանության վարչության պետ Արթուր Այվազյանի ուղեցությմաբ այցելեց Վաղարշապատի տարածաշրջանի Աղավնատուն, Արագած, Արշալույս, Գեղակերտ, ապա նաև Արմավիրի տարածաշրջանի Մրգաշատ և Սարդարապատ համայնքներ, ծանոթացավ սպասվող բերքին, իրականացվող մասնակի բերքահավաքին, իրացման գործընթացին ու առկա խնդիրներին: Նշված համայնքներ կատարած շրջայցի ընթացքում մարզպետը հիմնականում եղավ խողողի այգիներում,...

Տեղի ունեցավ մարզպետ Աշոտ Ղահրամանյանի մամուլի ասուլիսը 04.07.2014

Այսօր տեղի ունեցավ ՀՀ Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանի մամուլի ասուլիսը, որի ընթացքում մարզպետն ամփոփեց 2014 թվականի 1-ին կիսամյակի հիմնական ձեռքբերումներն ու ներկայացրեց առաջիկա անելիքները՝ ընդհանուր առմամբ հաջողված համարելով անցնող վեց ամիսների ընթացքում ըստ ոլորտների իրականացված աշխատանքները և առկա ցուցանիշները: Անդրադառնալով քաղաքաշինության ոլորտին՝ մարզպետ Աշոտ Ղահրամանյանը նշեց, որ կառավարության համապատասխան որոշմամբ 5-րդ հրատապ ծրագրի շրջանակներում Արմավիրի մարզի առաջնահերթ...

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-17 17:58:53