Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Մարզպետ Աշոտ Ղահրամանյանի շնորհավորական ուղերձն Ուսուցչի տոնի առթիվ 05.10.2014

Սիրելի ուսուցիչներ, Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ մասնագիտական տոնի՝ Ուսուցչի օրվա առթիվ։ Գեղեցիկ ավանդույթի վերածված և պետականորեն նշվող այս տոնը վկայությունն է այն մեծարանքի, ընդգծված պատկառանքի ու հոգատար վերաբերմունքի, որ հայ ժողովուրդն ունեցել է դպրոցի և ուսուցչի հանդեպ: Հարգելի մանկավարժներ, մեծ և անուրանալի է Ձեր վաստակը՝ մեր երկրի ապագա քաղաքացիների դաստիարակության ու կրթության գործում: Քանի որ հենց դպրոցում է ձևավորվում մարդու անհատականությունը, նախանշվում նրա հետագա կյանքի...

Նշվեց ավանդական դարձած Բերքի տոնը 04.10.2014

Մարզկենտրոն Արմավիրում այսօր նշվեց ավանդական դարձած Բերքի տոնը, որը լավագույն առիթն է գնահատելու գյուղացու արտադրանքն ու ամփոփելու գյուղատնտեսական տարին:  Օրվա կապակցությամբ Արմավիր քաղաքի կենտրոնական հարապարակն ամբողջությամբ լցված էր տոնական տրամադրությամբ և հանդերձանքով. ամենուր հնչում էր ոգեշնչող երաժշտություն, ելույթ էին ունենում Արմավիր քաղաքի մշակութային խմբերն ու անհատ կատարողները, իսկ 50-ից ավել համայնքների կողմից բացվել էին առատ սեղաններ՝ լի գյուղացու արդար քրտինքով...

Մարզպետն ընդունեց Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Անրի Ռենոյին 30.09.2014

ՀՀ Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանն այսօր ընդունեց Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Անրի Ռենոյին: Հանդիպմանը ներկա էին նաև փոխմարզպետներ Լարիսա Մուրադյանը և Մովսես Քարտաշյանը: Ողջունելով դեսպանի այցն Արմավիրի մարզ՝ մարզպետ Աշոտ Ղահրամանյանն ընդգծեց, որ Ֆրանսիան և ֆրանսիացիները միշտ եղել են, կան ու կմնան հայերի մեծ բարեկամները. <<Մենք միշտ հպարտությամբ ենք խոսում ֆրանսիացիների մարդասիրության և հատկապես հայասիրության մասին, իսկ դեմոկրատիան, իմ համոզմամբ, սկիզբ է առել...

Տեղի ունեցավ Արմավիրի մարզի գործարարների տնտեսական 2-րդ ֆորումը 27.09.2014

ՀՀ Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանի նախաձեռնությամբ այսօր Սարդարապատի հուշահամալիրում տեղի ունեցավ Արմավիրի մարզի գործարարների տնտեսական 2-րդ ֆորումը, որն իր շուրջն էր համախմբել ոչ միայն տեղի, այլ նաև արտերկրում բնակվող գործարարներին՝ նրանց մարզի զարգացման ծրագրերը ներկայացնելու և դրանց իրագործման շուրջ համագործակցելու նպատակով: Ֆորումին մասնակցում էին նաև Հայ Առաքելական Եկեղեցու Արմավիրի թեմի առաջնորդ Տեր Սիոն եպիսկոպոս Ադամյանը, Էկոնոմիկայի նախարարի առաջին տեղակալ Գարեգին Մելքոնյանը և...

Արմավիրի մարզպետարանը Ճանաչվել է «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքը լավագույնս կիրառած ՊԻՄ 26.09.2014

Այսօր տեղեկատվության ազատության միջազգային օրը նշանավորելու համար արդեն 12-րդ անգամ Երևանում տեղի ունեցավ Ինֆորմացիայի ազատության կենտրոնի "Ոսկե բանալի և ժանգոտ կողպեք" ամենամյա մրցանակաբաշխությունը: Բացման խոսքով ելույթ ունեցան ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը, Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Թրայան Հրիսթեան և ԻԱկ նախագահ Շուշան Դոյդոյանը: Մրցանակաբաշխության դրական մրցանակը՝ Ոսկե բանալին` որպես բաց և հրապարակային աշխատանքի խորհրդանիշ, շնորհվեց հետևյալ անձանց և...

Տեղի ունեցավ ՀՀ Արմավիրի մարզխորհրդի հերթական նիստը 24.09.2014

Այսօր տեղի ունեցավ ՀՀ Արմավիրի մարզխորհրդի հերթական նիստը, որը վարեց մարզպետ Աշոտ Ղահրամանյանը: Մարզխորհրդի նիստին մասնակցում էին մարզպետի տեղակալներ Լարիսա Մուրադյանը, Մովսես Քարտաշյանը, մարզպետարանի աշխատակազմի ղեկավար Փառանձեմ Կարապետյանը: Օրակարգային առաջին հարցի կապակցությամբ ՀՀ Արմավիրի մարզպետ Ա.Ղահրամանյանը մարզի խորհրդի նիստի մասնակիցների հաստատմանը ներկայացրեց Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի խորհրդի 2014 թվականի սեպտեմբերի 24-ի նիստի օրակարգը: Օրակարգային երկրորդ...

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-17 17:58:53