Տեղեկատվական կենտրոն
Նորություններ

Համապետական շաբաթօրյակ` մարտի 23-ին 19.03.2019
Տարածքային կառավարման և զարգացման նախարարության նախաձեռնությամբ «Մաքուր Հայաստան» ծրագրի շրջանակներում սույն թվականի մարտի 23-ին հանրապետության ողջ տարածքում կիրականացվի համապետական շաբաթօրյակ: Արմավիրի մարզի համայնքների ղեկավարների մասնակցությամբ կազմվել է շաբաթօրյակի իրականացման գործողությունների պլան-սխեմա, որն իր մեջ ներառում է նաև քարտեզագրված աղբանոցների վերացման ուղղությամբ նախատեսվող միջոցառումները։ Բոլոր մարզային, համայնքային նշանակության կազմակերպություններին,...

Համապետական շաբաթօրյակին ընդառաջ 19.03.2019
Մարտի 23-ին նախատեսվող համապետական առաջին շաբաթօրյակին մաքրության և աղբահավաքության աշխատանքներ կիրականացվեն Արմավիրի մարզի բոլոր համայնքներում։ Շաբաթօրյակի շրջանակում կմաքրվեն և կբարեկարգվեն միջպետական, մարզային և համայնքային նշանակության ճանապարհների հարակից տարածքները, պատմամշակութային հուշարձանները, զբոսայգիները և հանրային նշանակության շենքերի տարածքները: Այդ օրը նախատեսվում է մարզում առկա աղբանոցների հողածածկում, առանձին համայնքներում կիրականացվի նաև ծառատունկ: Համապետական...

Այգեվանի և Լենուղու միջնակարգ դպրոցների տնօրեններն ազատվել են զբաղեցրած պաշտոններից 18.03.2019
ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության կողմից ՀՀ Արմավիրի մարզպետ Համբարձում Մաթևոսյանին ուղղված «Այգեվանի Մ. Խորենացու անվան միջնակարգ դպրոց» և «Լենուղու Ջիվանու անվան միջնակարգ դպրոց» պետական ոչ առևտրային կազմապերպությունների տնօրենների վերաբերյալ «Հանցանքի կատարմանը նպաստող հանգամանքները վերացնելու ուղղությամբ միջոցներ ձեռնարկելու մասին» միջնորդագրերը քննարկվել են մարզպետի մոտ հրավիրված խորհրդակցությունների ընթացքում: Տեղի...

Տեղի է ունեցել ՀՀ Արմավիրի մարզի խորհրդի այս տարվա առաջին նիստը 18.03.2019
Այսօր տեղի է ունեցել ՀՀ Արմավիրի մարզի խորհրդի հերթական նիստը, որը վարել է մարզպետ Համբարձում Մաթևոսյանը: Մարզխորհրդի նիստին մասնակցել են մարզպետի տեղակալ Կարեն Գրիգորյանը, հանրապետական գործադիր մարմինների տարածքային ստորաբաժանումների ղեկավարները, մարզպետարանի գլխավոր քարտուղարի պաշտոնակատարը, կառուցվածքային ստորաբաժանումների պատասխանատուները և համայնքների ղեկավարները: Մինչ մարզխորհրդի նիստի օրակարգային հարցերին անդրադառնալը` մարզպետ Համբարձում Մաթևոսյանը շնորհավորել է Քննչական կոմիտեի...
ՀՀ Արմավիրի մարզպետ Համբարձում Մաթևոսյանի գլխավորությամբ այսօր տեղի է ունեցել մարզի հանրակրթական ուսումնական հաստատությունների տնօրենների հերթական խորհրդակցությունը: Ողջունելով խորհրդակցության մասնակիցներին` մարզպետը շնորհավորել է կին գործընկերներին մարտի 8-ից ապրիլի 7-ը շարունակվող կանանց մեկամսյակի կապակցությամբ` ցանկանալով ամենայն լավն ու բարին: Այնուհետև Համբարձում Մաթևոսյանն անդրադարձել է մարզի դպրոցներում ջեռուցման խնդրի լուծման ուղղությամբ իրականացված աշխատանքներին`...

Ի գիտություն 15.03.2019
2019 թվականի մարտի 18-ին, ժամը 12:00-ին ՀՀ Արմավիրի մարզպետարանի նիստերի դահլիճում տեղի կունենա Արմավիրի մարզի խորհրդի այս տարվա առաջին նիստը: Ծանոթանալ մարզխորհրդի նիստի օրակարգի նախագծին


