Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՀՀ Արմավիրի մարզպետարանը հերքում է <<Հրապարակ>> օրաթերթի կողմից տարածած տեղեկատվությունը 16.04.2015

ՀՀ Արմավիրի մարզպետարանը հերքում է <<Հրապարակ>> օրաթերթում <<Անմոռուկի միջոցով փող աշխատելու մոլուցքը շուկաներից ու տոնավաճառներից հասել է պետական կառավարման համակարգ>> վերտառությամբ հոդվածը: Հարկ ենք համարում տեղեկացնել, որ ՀՀ Արմավիրի մարզպետարնը Ցեղասպանության 100-րդ տարելիցի խորհրդանիշ անմոռուկ չի վաճառել և չի վաճառում: <<Հրապարակ>> օրաթերթի կողմից տարածած տեղեկատվությունը սուտ է և իրականության հետ որևէ կապ չունի:  Ի լրումն ասվածի նշենք,...

Պարգևատրումներ՝ Ոստիկանության օրվա առթիվ 16.04.2015

ՀՀ Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանը Ոստիկանության օրվա առթիվ այսօր ընդունեց ՀՀ ոստիկանության Արմավիրի մարզային վարչության պետ, ոստիկանության գնդապետ Արսեն Այվազյանին և վարչության  մի խումբ աշխատակիցների: ՀՀ ոստիկանության համակարգում մասնագիտական անբասիր ծառայության և Ոստիկանության օրվա կապակցությամբ մարզպետ Աշոտ Ղահրամանյանը պատվոգրեր և դրամական պարգևներ հանձնեց ոստիկանության մարզային վարչության 15 աշխատակցի: Շնորհավորելով պարգևատրվածներին և համակարգի ողջ աշխատակիցներին...

Միջոցառում` նվիրված Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին 15.04.2015

Սարդարապատի հերոսամարտի հուշահամալիր, Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարանում այսօր Արաքսի միջնակարգ դպրոցի աշակերտների մասնակցությամբ տեղի ունեցավ <<Հավերժի ճամփորդը>> խորագիրը կրող միջոցառում` նվիրված Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին: Միջոցառմանը ներկա էին ՀՀ Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանը, Հայ Առաքելական Եկեղեցու Արմավիրի հոգևոր թեմի առաջնորդ Տեր Սիոն եպիսկոպոս Ադամյանը, Արաքս համայնքի ղեվարը, պաշտոնատար այլ անձինք և հյուրեր:...

Արազափ համայնքում հաջողությամբ ավարտվեց ջրամատակարարման համակարգի բարելավման ծրագիրը 14.04.2015

Ամերիկայի Միացյալ Նահանգների միջազգային զարգացման գործակալության (ԱՄՆ ՄԶԳ) <<Մաքուր էներգիա և ջուր>> ծրագրի, ՎիվաՍել-ՄՏՍ-ի և Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի համատեղ ջանքերով Արմավիրի մարզի Արազափ գյուղում այսօր տեղի ունեցավ ջրամատակարարման համակարգի բարելավմանն ուղղված ծրագրի ավարտական արարողությունը: Միջոցառմանը մասնակցում էին ՀՀ Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանը, ԱՄՆ ՄԶԳ-ի հայաստանյան առաքելության տնօրեն Քարեն Հիլարդը, ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր...

Արմավիրի մարզում շուտով կտրվի ջրամբարների կառուցման աշխատանքների մեկնարկը 11.04.2015

Աշխատանքային այցով այսօր Արմավիրի մարզում էին ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանը և «Հայջրնախագիծ» ինստիտուտի տնօրեն Յուրի Ջավադյանը: Մարզպետ Աշոտ Ղահրամանյանի ուղեկցությամբ նրանք այցելեցին Գետաշեն,  Նոր Կեսարիա,  Ջանֆիդա և Արևադաշտ  համայնքներ` ծանոթանալու տվյալ համայնքներում ջրամբարների կառուցման նախապատրաստական աշխատանքներին:

Հայտարարություն 11.04.2015

Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանի՝ Արմավիրի մարզ կատարելիք այցի շրջանակում, ապրիլի 18-ին, ժամը 10:15-ին, Արմավիրի մարզպետարանում կկազմակերպվի քաղաքացիների ընդունելություն: Այն անձինք, ովքեր հարցեր, առաջարկներ, դիմումներ կամ բողոքներ ունեն կապված ՀՀ արդարադատության նախարարի իրավասություններին առնչվող ոլորտների հետ, նշված ժամին կարող են լինել մարզպետարանում՝ նախարարի հետ հանդիպելու և խնդիրները ներկայացնելու նպատակով:

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-03 16:20:35